Պատգամավորը սկանդալի կիզակետում է
Գյանջա քաղաքից վերջերս ընտրված պատգամավոր Նագիֆ Գամզաևը ինտերնետ-հանրությանը հերթական թեժ թեման է նվիրել:
Լրագրողների հետ զրույցում նա հանկարծակի, մեղադրանքներներ է տեղացել Ադրբեջանի Առաջին Դեմոկրատական Հանրապետության առաջնորդ Մամեդ Էմին Ռասուլզադեի հասցեին: Համենայնդեպս, այդպես է այս նորությունը ներկայացրել Ենի Մուսավաթ թերթի թղթակիցը:
Հարցի էությունը հասկանալու համար պետք է իմանալ, որ անկախության առաջին տարիներին ադրբեջանական հասարակությունը հաճույքով հետ էր նայում ԱԴՀ-ին՝ պետությանը, որը ստեղծվել է 1918թ. ու գոյատևել մինչև Բաքվի գրավումը Կարմիր բանակի կողմից:
Իր կառավարման տարիներին մեծ հաջողողությունների հասած Մամեդ Էմին Ռասուլզադեն այնքան հայտնի էր, որ հազար մանաթ թղթադրամի վրա նրա դիմանկարն էր: Այդ պատճառով էլ ժողովուրդը գումարը «մամեդներով» էր հաշվում:
Նրան միաձայն համարում էին ադրբեջանական անկախության հիմնադիր, ազգի հերոս: Դպրոցներում ԱԴՀ պատմությունը դասավանդում էին բոլոր հնարավոր մանրամասներով: Դժվարին հետխորհրդյան տարիներին Ադրբեջանի պատմության դասագրքեր դեռ չկային, այնպես որ ուսուցիչները ատիպված թելադրում էին պատմությունը:
Սակայն մի քանի տարի առաջ քաղաքական գործիչներից մեկը շրջանառության մեջ մտցրեց «ժողովուրդը կարող է միայն մեկ առաջնորդ ունենլ» ձևակերպումը: Գաղափարը բոլորին դուր եկավ և Ռասուլզադեին սկսեցին աստիճանաբար մոռանալ:
Սակայն ազգի դավաճան նրան համենայնդեպս ոչ ոք չէր դարձրել: Այդ պատճառով էլ «Ռասուլզադեն դավաճան էր, նա վաճառեց մոր հողերը» արտահայտությունների նման արտահայտությունները վրդովմունք ու մաղձոտ ծաղրանքներ էին առաջացնում: Կառավարական լրատվամիջոցները ձևացրին, իբր ոչինչ չի պատահել: Մնացածը վրդովվեցին: «Նագիֆ Գամզաևը ոչ թե պատգամավոր է, այլ միջատ» տիպի վերնագրեր սկսեցին հայտնվել թերթերում:
Az.azvision.az կայքի՝ տվյալ հանդիպմանը ներկա գտնված թղթակիցը նկարագրել է իրավիճակը: Լրագրողը պատմել է, որ Գամզաևը, նախևառաջ լրագրողներին հյուրասիրել է համեղ ընթրիքով՝ ընդգծելով, որ հանդիպումը բացարձակ պաշտոնական բնույթ չի կրում: Ինչ վերաբերում է հարցի էությանը, ապա երբ «Ենի Մուսավաթ»-ի լրագրողը հարցրել է, ինչու է Ռասուլզադեի արձանի գլխին պարկ գցած, պատգամավորը, մի պահ կտրվելով գառան մսից, պատասխանել է, որ այդ արձանը պարզապես վերականգնում են, և ավելացրել, որ իր համար գոյություն ունի միայն մեկ ազգային առաջնորդ՝ Հեյդար Ալիևը:
Ֆեյսբուքի օգտատերերը նույնպես անմասն չմնացին:
«Ստիպիր հիմարին աղոթել աստծուն, նա ճակատը կկոտրի: Այսօր այդ պատգամավորը հասարակությանը վերադարձրեց (այստեղ բազմաթիվ ժպիտներ են դրված) Ադրբեջանի պատմությունում Ռասուլզադեի անձի կարևորության զանգվածային գիտակցումը»:
«Կարծում եմ, այդ պատգամավորի խոսքերը խեղաթյուրվել են: Չեմ հավատում, որ նման հիմարություն կարելի է անել: Իսկ եթե նա իրոք այդպիսի բան է ասել, ապա նա ինկուբատորի ճտերի կերով է մեծացել»:
«Ինչո՞ւ են բոլորը այդպես վրդովվում, որ մարմնավաճառը մարմնավաճառ է»:
«Այժմ բոլորը նրան գիտեն: Նա հերքում կտա, կմեղադրի լրագրողին, որ ճիշտ չի ձայնագրել նրա խոսքերը մի պատգամավորի մասին, բայց շատ ճիշտ նշել է իր դիրքորոշումը այլ առաջնորդ ունենալու վերաբերյալ: Եվ նա երջանիկ կլինի»: