Գումար կլինի
2016թ.-ի իր պետբյուջեում Ռուսաստանը 7.9 մլրդ ռուբլի ($123 մլն) է առանձնացրել՝ որպես օգնություն Աբխազիային: Թղթի վրա դա գրեթե կրկնակի ավել է ծրագրվածից, սակայն իրականում ֆինանսավորման ավելացում չկա:
Բանն այն է, որ 2015թ.-ին պլանավորված 3.7 մլրդ ռուբլի (մոտ $58 մլն) ռուսական տրանշից Աբխազիան ստացել է ընդամենը չնչին 179 մլն ռուբլի (մոտ $2.5 մլն):
Ինչպես հայտնում են մանրամասներին լավ ծանոթ կուլուարային աղբյուրները, պատճառն այն է, որ Աբխազիայի իշխանությունները չեն կարողացել ճիշտ հիմնավորել ֆինանսավորումը, և ՌԴ ֆինանսների նախարարությունը հետևաբար չի կարողացել փոխանցել ողջ պլանավորված միջոցները: Աբխազիայի ֆինանսների նախարար Ամրա Կվարանձիան համաձայն չէ նման մեկնաբանության հետ և ասում է, որ 2015թ. ներդրումային ծրագրում «մանրամասն նշված է եղել, թե ուր է գնում ամեն ռուբլին՝ կլինի դա ճանապարհ, հիվանդանոց կամ դպրոց»:
Աբխազիայի ֆինանսների նախարար Ամրա Կվարանձիա
Մոսկվայից տրանշերի բացակայության պատճառով աբխազական իշխանությունները ստիպված են եղել գումար գտնել՝ հույսը դնելով սեփական հնարավորությունների վրա: Առավել արդյունավետ վարչարարության շնորհիվ այս տարի հաջողվել է 500 մլն ռուբլիով լրացուցիչ հավելել բյուջեն: Այդ գումարն է, որ թույլ է տվել պաշտոնյաների բարձրացված աշխատավարձը վճարել ողջ ծավալով:
Աբխազական իշխանություններն իրենց բացատրություններն ունեն, դրանք հանում են բոլոր մեղադրանքները իրենց ու Մոսկվայի վրայից: Աբխազիայի էկոնոմիկայի փոխնախարար Ախրա Արիստավան ենթադրում է, որ 2015թ. Աբխազիայի ֆինանսավորման խնդիրները, հնարավոր է, պայմանավորված են Ռուսաստանում բարդ տնտեսական իրավիճակով: Նա նշում է նաև, որ Աբխազիայում «Ռուսաստանի ժողովրդի կողմից այդ նվերին» սպասում են «համբերատար ու բարեկամաբար»:
Աբխազիայի էկոնոմիկայի փոխնախարար Ախրա Արիստավա
Աբխազիայի խորհրդարանի խոսնակ Վալերի Բգանբան ֆինանսավորման ձգձգումը բացատրում է «տեխնիկական պատճառներով»:
Ընդդիմադիր միջավայրում տրանշերի բացակայությունը բացատրում են Ռուսաստանի ու Աբխազիայի միջև հարաբերությունների սառելով: «Օգնության ու նոր նախագծերի, ներդրողների բացակայությունը Ռուսաստանի Դաշնության հանդեպ Հաջիմբայի վարած անհաջող քաղաքականության արդյունք է: Հավանաբար, նա այնտեղ էլ չի կարողացել կատարել իր տված խոստումները: Իսկ այդ անհաջողությունը կոծկելու համար նախագահն ու վարչապետը ճամփորդում են Ռուսաստանի ռեգիոններով, բայց անարդյունք: Այլ բացատրություններ չկան», — «Ամցխարա» ընդդիմադիր կուսակցության համագումարին հայտարարեց կուսակցության նախագահ Ալխաս Կվիցինիան:
‘Ամցախարա’ կուսակցության արտահերթ համագումար, բացում
Այժմ խոսքը գնում է այն մասին, որ 2015թ. չստացված գումարները Աբխազիա մտնեն 2016թ.-ին: Այսպես էլ ստացվում է, որ ֆինանսավորման ընդհանուր գումարը մյուս տարի չի ավելանա:
- 2010թ-ից, երբ սկսել է գործել Աբխազիային սոցիալ-տնտեսական օգնության ցուցաբերման համալիր ծրագիրը, պետություն ՌԴ բյուջեից մտել է մոտ 15 մլրդ ռուբլի: