Ադրբեջանում տնից դուրս են գալիս իշխանությունների թույլտվությամբ. ինչպե՞ս են աշխատում կորոնավիրուսի դեմ միջոցները
Ո՞ւմ և ինպե՞ս է օգնելու պետությունը, և ի՞նչ է այն պահանջում քաղաքացիներից
Ադրբեջանում այժմ տնից կարելի է դուրս գալ միայն ոստիկանությունից հաղորդագրություն-թույտվություն ստանալուց հետո կամ եթե աշխատավայրից հատուկ տեղեկանք կա։ Այդ կերպ իշխանությունները պայքարում են Covid-19 կորոնավիրուսի դեմ : Մարտի 5-ից «քաղաքացիների տեղաշարժի խիստ սահմանափակում» է գործում երկրում։ Խախտողներին տուգանում են (նվազագույնը 59 դոլարով)։
Ադրբեջանում արտակարգ դրություն չի հայտարարվել, և պաշտոնապես դա կոչվում է «խիստ կարանտինային ռեժիմ», ինչը կասկածի տակ է դնում ներմուծված սահմանափակումների օրինականությունը։
Փոքր ու միջին բիզնեսի կորուստները հսկայական են, և իշխանությունները խոստանում են աջակցել համաճարակից տուժածներին։
Նաև խոստանում են 200 հազար գրանցված գործազուրկների վճարել մոտ 112 դոլար երկու ամսվա ընթացքում։
Ըստ մարտի 5-ի առավոտվա պաշտոնական տվյալների՝ Ադրբեջանում գրանցվել է Covid-19-ով վարակման 602 դեպք։ Վարակվածներից 7-ը մահացել է, 32-ն՝ ապաքինվել։ Վարակվածների թվով Բաքուն առաջատարն է, սակայն վարակման դեպքեր կան երկրի մյուս շրջանների մեծ մասում ևս։
Տնից դուրս գալու երեք առիթ
Համակարգն այսպիսինն է. փողոց դուրս գալուց առաջ մարդը պետք է հատուկ համարին հաղորդագրություն ուղարկի՝ նշելով անձը հաստատող փաստաթղթի համարը և տնից դուրս գալու պատճառը։
Պետք է ընտրել երեք տարբերակներից մեկը.
- բուժում,
- դեղորայքի/մթերքի գնում, այցելություն բանկ կամ փոստ,
- մոտ ազգականի թաղում։
Ի պատասխան թույտվություն տրամադրող հաղորդագրություն է գալիս, որը պետք է ցույց տալ ոստիկանին, եթե նա ձեզ փողոցում կանգնեցի։
Կանոնի՝ ուժի մեջ մտնելու հաջորդ օրը մարդիկ քիչ թե շատ հարմարվեցին հաղորդագրություն ուղարկելուն և ասում են, որը պատասխանը միանգամից է գալիս։
Սակայն ոմանք դժգոհում են ոստիկաններից, որոնք պատճառներ են գտնում անցորդներին հորինված պատրվակներով տուգանելու համար։
Սահմանափակումները վերաբերում են նաև ավտոմեքենաների երթևեկությանը. վարորդներին ևս արգելվում է մեքենա վարել «առանց խիստ անհրաժեշտության», չի կարելի նաև ուղևորների տեղափոխել, որոնք «ելքի թույլտվություն» չունեն։
Տարակուսում են նաև շների տերերը. պարզ չէ, թե ինչպես թույլտվություն ստանալ նրանց զբոսանքի տանելու համար։ Այդ պատճառով էլ Ադրբեջանում շների հետ զբոսնում են դեռևս «ապօրինաբար» կամ դա համատեղում են, օրինակ, խանութ գնալու հետ։
Մարդիկ այս նորամուծությունն ընկալեցին հեգնանքով և վրդովմունքով։
Ոմանք այս միջոցը համարեցին անհիմն կոշտ և պետությանը մեղադրեցին տոտալիտար մոտեցման և բյուջեն տուգանքների հաշվին լցնելու փորձի համար։ «Շնորհավորում եմ, շուտով ապրելու ենք, ինչպես հակաուտոպիայում», — գրում էին նրանք սոցցանցերում։
Մյուսներն, ընդհակառակը, կողմ էին արտահայտվում նորամուծություններին և ասում, որ Ադրբեջանի «գիտակցություն չունեցող» բնակիչների հետ (որոնք չեն ուզում տանը նստել) միայն այդպես է պետք, այլապես վարակի տարածումը երբեք հնարավոր չի լինի կանգնեցնել։
Գործարարներն ու գործազուրկները փոխհատուցում կստանան, սակայն կշարունակեն վճարումներ կատարել
Իշխանությունների վերաբերյալ երկրի քաղաքացիների դժգոհություններից մեկն այն էր, որ նրանք երկար ձգձգում էին նյութական աջակցություն ցուցաբերելու պլանի նախապատրաստումը բիզնեսին և մարդկանց , որոնք այս իրավիճակում առանց վաստակի են մնացել։
Այն բիզնեսների տերերին, որոնք ստիպված են եղել դադարեցնել գուրծունեությունը կարանտինային ռեժիմի պատճառով, խոստանում են երկու ամսվա ընթացքում փոխհատուցել աշխատակիցների աշխատավաձերի գումարի կեսը, որպեսզի նրանք ստիպված չհեռացվեն։
Գործարարներին կօգնեն նաև վարկերի վճարման հարցում, սակայն վարկային վճարումները չեն կասեցվի։ Չեն կասեցվում նաև կոմունալ վճարումները. նախատեսված է միայն ոչ զգալի զեղչ։
Ինչ վերաբերում է գործազուրկներին, ապա նրանց երկու ամսում կտրամադրվի 190-ական մանաթ [մոտ 112 դոլար] (սպառողական նվազագույն զամբյուղ)։ Այս փոխհատուցումը հաշվարկված է շուրջ 200 հազար մարդու համար, որոնք կգրանցվեն որպես գործազուրկ։ Որպես գործազուրկ կարելի է գրանցվել հատուկ կայքում։
Ուսման վարձավճարի հարցում օգնություն կտրամադրվի նաև չունևոր ընտանիքների ուսանողներին։
Տնտեսագետ Թոգրուլ Մաշալին այս միջոցները համարում է ոչ բավարար և կարծում է, որ դրանք չեն կարող իրապես օգնել մարդկանց հաղթահարել ֆինանսական վնասները, որոնք հասցրել է կարանտինային ռեժիմը։
Կարանտինային ռեժիմով պայմանավորված՝ փակ է մետրոն, այգիները, պուրակները, դադարեցված է ձեռնարկությունների, կազմակերպությունների և հաստատությունների մեծ մասի գործունեությունը։ 65 տարեկանից բարձր մարդկանց ընդհանրապես արգելված է փողոց դուրս գալ։