Լեռնային Ղարաբաղում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի
Լեռնային Ղարաբաղում մարտի 31-ին միաժամանակ նախագահական և խորհրդարանական ընտրություններ են անցկացվել։
Ընտրություններին մասնակցությունը կազմել է 73,5%, ընդհանուրառմամբ, քվեարկել է 76 728 մարդ։
Նախագահական ընտրությունների մասին
Ղարաբաղի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ նախագահի 14 թեկնածուներից ոչ ոք չի հավաքել ձայների 50 և ավելի տոկոսը, որն անհրաժեշտ է ընտրություններում վերջնական հաղթանակ տանելու համար։ Դա նշանակում է, որ 14 օրից՝ ապրիլի 14-ին, նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կկայանա։
Ըստ ԿԸՀ նախնական տվյալների՝ առաջատարների առաջին եռյակն այսպիսի տեսք ունի.
- նախկին վարչապետ Արայիկ Հարությունյան՝ ընտրողների ձայների 49,26%-ը,
- ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյան՝ 26,4%,
- Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյան՝ 14,7%։
Ըստ ԿԸՀ ղեկավար Սրբուհի Արզումանյանի՝ թեև այս տվյալները վերջնական չեն՝ ընտրությունների արդյունքի վրա հնարավոր փոփոխություններն արդեն ոչ մի կերպ չեն ազդի։
Ղարաբաղում նոր սահմանադրության վերաբերյալ հանրաքվե է։ Ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ
Կորոնավիրուսը Կովկասում․ Չորրորդ մահը Հայաստանում։ Թարմացվում է
Խորհրդարանական ընտրությունների մասին
Ընտրություններին մասնակցած 12 քաղաքական ուժերից խորհրդարան է անցել մեկ դաշինք և չորս կուսակցություն։
Ձայների մեծ մասն ընտրողները տվել են կրկին նախկին վարչապետ Արայիկ Հարությունանի գլխավորած ուժին «Ազատ հայրենիք»/ «Քաղաքացիական միացիալ դաշինք» — 40,4%։
Խորհրդարանում ներկայացված կլինեն նաև Դեմոկրատական կուսակցությունը, «Միասնական հայրենիք», «Արդարություն», ՀՅ «Դաշնակցություն» կուսակցությունները։
Խախտումների մասին
Ընտրություններին հնարավոր չի եղել խուսափել խախտումներից և բողոքներից։
ԿՀԸ-ն ստացել է 9 գրավոր բողոք, թեժ գծով 6 բանավոր բողոք, խախտումների մասին 44 հաղորդում է ներկայացվել Լեռնային Ղարաբաղի դատախազություն, 12 դիմում է ստացել օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը։
«Ականատես» նախաձեռնությունը, որը գործում է Transparency International հասարակական կազմակերպության շրջանակում, ֆեյսբուքյան իր էջում հաղորդում է այն մասին, որ «Արցախի Հանրապետությունում կայացած նախագահական և խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ընթացել է մասամբ լարված մթնոլորտում».
«Բազմաթիվ տարերային խախտումների հետ միաժամանակ, տեղ են գտել մի շարք կրկնվող երևույթներ, որոնք հիմք են տալիս ենթադրել, որ դրանք եղել են միտումնավոր և կազմակերպված։ Ակնհայտորեն որոշ ընտրողների կամարտահայտումը չի եղել ազատ, վերահսկվել է, ինչը կարող էր ազդեցություն ունենալ քվեարկության արդյունքների վրա»։
Միջազգային արձագանքը
Կայացած ընտրությունների մասին արդեն արտահայտվել է Եվրամիությունը։
ԵՄ պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունում ասվում է, որ «Եվրամիությունը չի ճանաչում սահմանադրական և իրավական շրջանակները, որոնցում անցկացվում են այսպես կոչված նախագահական և խորհրդարանական ընտրությունները»։
«Այդ իրադարձությունը չի կարող վնաս հասցնել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի որոշմանը կամ շարունակվող բանակցային գործընթացի ելքին… ԵՄ-ն պատրաստ է այսուհետ նույնպես աջակցել ջանքերին, որոնք ուղղված են ղարաբաղյան հակամարտության արագ և խաղաղ կարգավորմանը», — ասված է հայտարարությունում։
Վրաստանի արտգործնախարարությունը նույնպես հանդես է եկել հայտարարությամբ։
«Վրաստանի ԱԳՆ-ն հաստատում է իր աջակցությունն Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և չի ճանաչում այսպես կոչված խորհրդարանական և նախագահական ընտրությունները, որոնք անցկացվել են Լեռնային Ղարաբաղում մարտի 31-ին։
Վրաստանը սատարում է բացառապես խաղաղ ճանապարհով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ հաշվի առնելով միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները», — ասված է ապրիլի 1-ին տարածված հայտարարությունում։