Ադրբեջանում խոշոր ընդդիմադիր միավորումը բոյկոտում է արտահերթ խորհրդարանական ընտրությունները
Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը պահանջում է ընտրական բարեփոխում անցկացնել, այլապես նա մտադիր է բոյկոտել արտահերթ խորհրդարանական ընտրությունները։
Մյուս ընդդիմադիրներն ու փորձագետները մեծ մասամբ դա հիմար արարք և սեփական անզորության ընդունում են համարում։
• Ղարաբաղում «ապրիլյան պատերազմի» երեք տարին։ Ի՞նչ է այն փոխել
Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը միավորում է, որին (անհատական կարգով) անդամակցում են Ադրբեջանի խոշոր ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները։ Հաշվի առնելով նրանց բոյկոտը՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է միայն ընդդիմադիր «Հանրապետական այլընտրանք» կուսակցությունը, որն արդեն հայտարարել է իր պատրաստակամության մասին։
Ինչո՞ւ են Ադրբեջանում արտահերթ ընտրություններ անցկացվում
2019թ-ի նոյեմբերի 28-ին իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունն առաջարկել է ցրել խորհրդարանը, քանի որ այն չի համապատասխանում նախագահի քաղաքականությանն ու անցկացվող բարեփոխումներին։
Ընդ որում, խորհրդարանում տեղերի մեծ մասը պատկանում է այդ նույն իշխող կուսակցությանը։
Դեկտեմբերի 2-ին պատգամավորները քննարկել են այս հարցը և նախագահին դիմել խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու խնդրանքով։
Ազգային խորհրդի առաջադրած պայմանները
Դեկտեմբերի 1-ին Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը հայտարարել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները «ոչ թե ժողովրդավարական բարեփոխումներ անցկացնելու, այլ հետագայում իշխանությունը մեկ ընտանիքի [Ալիևների ընտանիքի – խմբ․] ձեռքում կենտրոնացնելու նպատակ են հետապնդում»։
Ըստ խորհրդի՝ այժմ երկրում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ «իսկական» ընտրությունների անցկացում հնարավոր չէ, հտևաբար, դրանց մասնակցելն անիմաստ է։
Այդ պատճառով էլ նրանք իշխանություններին պայմաններ են առաջադրել, որոնք, իրենց կարծիքով, կապահովեն ընտրությունների թափանցիկությունն ու ժողովրդավարականությունը։
Մասնավորապես․
• վերաձևավորել ընտրական հանձնաժողովներն իշխանության, ընդդիմության և թեկնածուների ներկայացուցիչների մասնակցությամբ;
• չեղարկել թեկնածուների գրանցման արհեստական խոչընդոտները;
• հավասար պայմաններ ստեղծել բոլոր թեկնածուների ընտրարշավի համար;
• ապահովել հավաքների ազատություն Բաքվում և շրջաններում;
• դիտորդներին հնարավորություն տալ վերահսկելու քվեների հաշվարկը, նրանց տրամադրել ընտրատեղամասերի արձանագրությունների պատճեները;
• կատարելագործել և ապահովել բողոքների դիտարկման գործընթացի թափանցիկությունը;
• ազատ արձակել քաղբանտարկյալներին։
«Քաղաքական իմպոտենցիա՞»
«Այլ կերպ, քան «սեփական քաղաքական իմպոտենցիայի ընդունում» սա չես անվանի։ Խաղից դուրս գալու փոխարեն, ավելի լավ էր, ընտրություններին մասնակցեին և գրանցեին խախտումներն», — ասում է JAMnews-ի քաղաքական մեկնաբան Շահին Ռզաևը։
«Ընտրություններին մասնակցելը պարտադիր է՝ ուշադրություն չդարձնելով այդ հակաընտրական ագիտացիային», — կարծում է պատմաբան Ալթայ Գեյուշովը։
Հայտնի լրագրող Խադիջա Իսմայիլը ոչ այդքան կատեգորիկ է․
«Եվ ընտրությունների բոյկոտը, և մասնակցությունը արդյունք չեն տա, եթե անել և նա, և նա։ Այսինքն՝ բոյկոտը մեծ ազդեցություն կունենա, միայն եթե դրան միանա ողջ ընդդիմությունը»։