Ադրբեջանը կգլխավորի միջազգային «Չմիավորման շարժումը», հետևաբար ոչ մի ռազմական դաշինքի չի անդամակցի
Այս երկու իրադարձությունները կարող են անվանվել Բաքվում հոկտեմբերի 27-ին անցկացված միջազգային «Չմիավորման շարժման» 18-րդ գագաթաժողովի հիմնական արդյունքներ։ Դրան մասնակցել են 120 երկրի ներկայացուցիչներ, այդ թվում՝ թագավորներ, նախագահներ և կառավարությունների ղեկավարներ։
- Ադրբեջանը դառնում է շարժման նախագահը 2019-2022թթ-ին, ինչը նշանակում է, որ նա չի կարող այդ ընթացքում անդամակցել որևէ ռազմական դաշինքի։ Փորձագետներն ասում են, որ դա, նախևառաջ, նշանակում է, որ Ադրբեջանը չի միանա Ռուսաստանի ղեկավարած ՀԱՊԿ միությանը (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն), թեև այդ հեռանկարն ակտիվորեն քննարկվում էր վերջին ամիսներին։
- Գագաթաժողովի ամփոփիչ փաստաթղթում աջակցություն է արտահայտվում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու խոսվում է դրա տարածքների օկուպացիայի մասին։ Ակնհայտ է, նկատի է առնվում այն, որ Հայաստանն օկուպացրել է Ղարաբաղը, թեև այս անուններից և ոչ մեկը չի հիշատակվում։
• Ի՞նչ պայմանների դեպքում Վրաստանը կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին
«Օկուպացիայի փաստը կրկին հաստատվել է միջազգային հանրության կողմից», — Թվիթերում գրել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի միջազգային հարաբերությունների բաժնի պետ Հիքմեթ Հաջիևը։
Ամփոփիչ փաստաթղթից զատ գագաթաժողովին հռչակագիր է ընդունվել Պաղեստինի մասին։ Փաստաթուղթը դեռ հրապարակված չէ, և պարզ չէ, թե ինչ է այն նշանակում։ Սակայն փորձագետները ենթադրում են, որ հռչակագիրը սատարում է անկախ պետություն ստեղծելու մասին Պաղեստինի պահանջներին։
Սրանից առաջ շարժման նախագահը Վենեսուելան էր։ Ներկայիս գագաթաժողովին դրա նախագահ Նիկոլաս Մադուրոն նախագահությունը փոխանցել է Իլհամ Ալիևին։
«Մենք պետք է պաշտպանենք մեր երկրները հեգեմոնիայից․․․ Նավթի և գազի համաշխարհային պահուստների 80 տոկոսը բաժին է ընկնում «Չմիավորման շարժման» երկրներին», — ասել է Մադուրոն գագաթաժողովի բացմանը։
Սոցցանցերում գագաթաժողովի և դրա արդյունքների վերաբերյալ մեկնաբանությունները հիմնականում քննադատական էին, քանի որ NAM անդամ պետությունների շատ ղեկավարներ բռնապետի համբավ ունեն (օրինակ՝ հենց Մադուրոն)։
Որոշ մեկնաբանություններ․
«Եվ ի՞նչ, որ գագաթաժողովը ճանաչել է Ադրբեջանի տարածքի օկուպացիան։ Ի՞նչ օգուտ կա դրանից»։
«Բռնապետ ընկերները հավաքվել են Բաքվում։ Երևի, որ փորձով փոխանակվեն»։
«Ոչ մի նորմալ երկիր այդ շարժման մեջ չի մտնում։ Այդ գագաթաժողովը չարժե, որ ճանապարհներ փակվեն և անհարկի անհարմարություն ստեղծվի բաքվեցիների համար»։