Հայկական ատոմակայանն էլ ավելի անվտանգ է դարձել․ ՄԱԳԱՏԷ
Հայաստանում բարձրացվել է միջուկային անվտանգության մակարդակը։ Այս մասին վկայում են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) փորձագետների կողմից Հայկական ատոմակայանի մոնիթորինգի արդյունքները։ Ըստ նախնական տվյալների՝ ատոմային անվտանգության մակարդակը Մեծամորում 4 բալանոց սանդղակով 3,82 բալ է գնահատվում։
• Արդյո՞ք պետք է փակել Հայաստանի ատոմակայանը։ Եվ արդյո՞ք պետք է նորը կառուցել
Մոնիթորիգի մանրամասները
ՄԱԳԱՏԷ-ի առաքելության մոնիթորինգն անցկացվել է Հայաստանի կառավարության և Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի հրավերով։ Դրա նպատակը կազմակերպության առաջարկների և խորհուրդների կատարման որակի ստուգումն էր։
Ինչպես ցույց են տվել հետազոտությունները, Հայաստանը բարելավել է միջուկային և ռադիացիոն անվտանգության կարգավորումը։ Դրա համար, ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների գնահատականով, Հայաստանը 2015 թ-ից մի շարք կարևոր քայլեր է իրականացրել, մասնավորապես,
• մշակված ատոմային վառելիքի և ռադիոակտիվ թափոնների կառավարման ռազմավարություն է ընդունել,
• վթարներին պատրաստվածության և հակազդեցության մակարդակի ոլորտում ինտենսիվ տեսչական ստուգումներ է իրականացրել։
Մոնթորինգային խմբում ներառված էր 12 մասնագետ տարբեր երկրներից, որոնցից երեքը ՄԱԳԱՏԷ-ի աշխատակիցներ էին։
Ի՞նչ են խոսում Հայաստանում
Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի ղեկավար Աշոտ Մարտիրոսյանը հայտարարել է, որ միջուկային անվտանգության 3,82 բալը հնարավոր չորսից՝ բարձր մակարդակ է։
Սակայն, չնայած դրան, ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունն, ինչպես հաղորդել է Մարտիրոսյանը, մի շարք առաջարկներ է արել կարգավորող մարմնի ենթակառուցվածքի էլ ավելի բարելավման ուղղությամբ։
Որակավորված աշխատակիցների պակաս
Վերջերս ՄԱԳԱՏԷ-ի թիմը հաղորդագրություն էր հրապարակել , որում անդրադառնում էր երկրում առկա խնդիրներին։
Զեկույցում, մասնավորապես, խոսվում է այն մասին, որ Հայաստանում միջաուկային անվտանգությունը կարգավորող մարմնում որակավորված և փորձառու աշխատակիցների պակաս է զգացվում։
«Հայաստանը զգալի առաջընթաց ունի անվտանգության քաղաքականության ու ռազմավարության հարցում։ Այնուամենայնիվ, կարգավորող մարմինը բախվում է մարդկային ռեսուրսների հետ կապված կրիտիկական իրավիճակի», — նշել է Օրենսդրության վերանայման ինգեգրացված ծառայության թիմի ղեկավար, Ատոմային անվտանգության շվեյցարական դաշնային տեսչության գլխավոր տնօրեն Հանս Վաները։
Մեծամորի ատոմակայանի մասին
Հայկական ատոմակայանն ավելի քան քսան տարի առանցքային օղակ է հանրապետության էներգետիկ անվտանգության համակարգում։ Այն ապահովում է Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 40%-ը։
Այն Հարավային Կովկասի միակ ատոմակայնն է։ ԱԷԿ-ի շենքն կարող է ինը բալ մագնիտուդով երկրաշարժի դիմանալ։ Դա կարևոր է, քանի որ Հայաստանը գտնվում է անկայուն սեյսմիկ գոտում։
Օբյեկտը շահագործման է հանձնվել 1977թ-ին։ Երկրի հյուսիսում 1988թ-ի ավերիչ երկրաշարժից հետո ԽՍՀՄ նախարարների խորհուրդն ու Հայաստանի ԽՍՀ նախարարների խորհուրդը որոշում կայացրին ատոմակայանի աշխատանքի կանգնեցման մասին։ Դա կապված էր ցնցումների կրկնվելու հավանականության հետ։
Սակայն հինգ տարի անց՝ 1993թ-ին, անկախ Հայաստանի իշխանությունները վերագործարկեցին էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկը։ Էլեկտրաէներգիայի իրական այլ աղբյուրների բացակայության պայմաններում դա էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու միակ տարբերակն էր, որը երկրում սկսվել էր ԽՍՀՄ փլուզումից և Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից իրականացվող շրջափակման հետևանքով։
Ատոմային էներգետիկան շարունակում է կարևոր տեղ զբաղեցնել Հայաստանի ընդհանուր էներգետիկ համակարգում և ռազմավարական ուղղություն է համարվում։