Մեկնաբանություն․ Սաակաշվիլիի երրորդ գալուստն Ուկրաինա
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վերջապես հստակություն մտցրեց այն հարցի վերաբերյալ, թե արդյոք պլանավորում է իր թիմում ներառել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, որն Ուկրաինա է վերադարձել անցյալ շաբաթ։
Վրացի լրագրողները «դարանակալել են» Զելենսկուն Բրյուսելում, ուր նա իր առաջին այցն է կատարել, Սաակաշվիլիի հնարավոր նշանակման մասին հարց ուղղելու համար։
«Նա Կիևում է։ Ես նրան եմ վերադարձրել անձնագիրը։ Հիմա ոչ, հիմա մենք այդ մասին (նշանակման) չենք մտածում», — ասել է Զելենսկին։
Նախագահի դիրքորոշումը հստակեցրել է նրա մամուլի քարտուղար Յուլյա Մենդելը, որը հաստատել է, որ Վրաստանի նախկին նախագահին որևէ պաշտոնում նշանակելու հարցը չի դիտարկվում։ Նա հիշատակել է Վրաստանում Սաակաշվիլիի նախագահության տարիներին անցկացված բարեփոխումների հաջող փորձը, և որ նոր նախագահը պլանավորում է աշխատել բոլոր նրանց հետ, ովքեր կարող են նրան օգնել բարեփոխումներ իրականացնել։ Սակայն, ըստ նրա՝ «խոսքը միայն Սաակաշվիլիի մասին չէ, այլ նաև (Վրաստանի) պաշտոնական կառույցների հետ համագործակցության
•Ինչպե՞ս Վրաստանը կրկին հզոր դարձնել․ վիճում ն Միխեիլ Սաակաշվիլին և Թոմաս դը Վաալը
•Վեց բան Միխեիլ Սաակաշվիլիի մասին, որ ցանկացել եք հարցնել վրացիներին
•Չորս տարբերություն «վրացական» և «ուկրաինական» Սաակաշվիլիների
Վերադարձ աքսորից
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նախորդ շաբաթ Ուկրաինա է վերադարձել, որի մուտքը նրա համար փակ էր մեկ տարուց ավելի։ Վերադարձել է, կարելի է ասել, փառքով․ նրա բազմաթիվ կողմնակիցներ օդանավակայանում դիմավորում էին նրան բավականին հուզառատ։ Տեղում բազմաթիվ լրագրողներ կային ոչ միայն ուկրաինական, այլև առաջատար համաշխարհային գործակալություններից։
Նա անխոս օրվա հերոսն էր և արժանի կերպով տոնում էր հաղթանակը, նախագահ Պետրո Պորոշենկոն, որը սկզբից նրան զրկել էր Ուկրաինայի քաղաքացիությունից, այնուհետև՝ արտաքսել երկրից, ընտրություններում հսկայական տարբերությամբ պարտվեց կատակերգու դերասան Վլադիմիր Զելենսկուն։
Եվ Զելենսկին, Սաակաշվիլիի խնդրանքին արձագանքելով, վերադարձրեց նրան քաղաքացիությունը։ Վրաստանում և Ուկրաինայում Սաակաշվիլիի շատ կողմնակիցներ ակկտիվորեն ողջունեցին այդ որոշումը՝ համարելով, որ դրանով նոր նախագահը, որը նախկինում դրական էր արտահայտվել Սաակաշվիլիի մասին, նրան գրեթե իր թիմ է հրավիրել։
Սակայն իրականում, ինչպես և հաստատեց Զելենսկին այդ մասին դեռ խոսք չկա։ Զելենսկին պարզապես օրինականությունը վերականգնեց՝ չեղարկելով Վրաստանի նախկին նախագահին քաղաքացիությունից զրկելու Պորոշենկոյի կասկածելի հրամանը։ Դրանով Սաակաշվիլիի՝ որպես քաղաքացու հանդեպ նրա պարտավորությունները կարծես ավարտվեցին։
Posted by Mikheil Saakashvili on ოთხშაბათი, 29 მაისი, 2019
Սաակաշվիլին Զելենսկու որոշումը քաջ է անվանել, քանի որ, նրա խոսքով, «Ուկրաինայում շատերը չէին ուզում ինձ տեսնել այստեղ»։ Նկատի ունի այդ թվում՝ Զելենսկուն մոտ կանգնած մարդկանց։
Դա ճիշտ է։ Օրինակ, օլիգարխ Իգոր Կոլոմոյսկին, որին Զելենսկին իր բիզնես-գործընկեր է անվանում, իսկ նրա հակառակորդները՝ նույնիսկ նրա տերը, հազիվ թե ընկերաբար տրամադրված լինի Սաակաշվիլիին։
Ժամանակին Սաակաշվիլին, լինելով Օդեսայի մարզպես և Պորոշենկոյի թիմի անդամ, Կոլոմոյսկու թիմի հետ սուր առճակատման էր գնացել։
Ինչպես և այն ժամանակվա վարչապետ Արսենի Յացենյուկի թիմի հետ։ Շատերն են հիշում Սաակաշվիլիի (այն ժամանակ մարզպետ էր) և ներքին գործերի նախարար Արսենի Ավակովի միջև հանրային վեճը կառավարության նիստին։ Ավակովը մինչ այսօր ՆԳՆ ղեկավարն է և ընտրություններին չեզոք դիրքորոշում էր պահպանում և բավականին բարեկամական հարաբերություններ ունի Զելենսկու թիմի հետ։
Մի խոսքով, չնայած Սաակաշվիլիի գլխավոր թշնամի Պորոշենկոյի պարտությանն, Ուկրաինայում լուրջ ազդեցություն ունեցող մարդիկ իրոք կան, որոնք նրան այնքան էլ ուրախ չեն։
Սակայն այդ մարդիկ շատ լավ հասկանում են, որ մենակ Սաակաշվիլին, որը թեկուզեև որպես իր գլխավոր նպատակ հռչակել է «բարիգաների» և օլիգարխիկ համակարգի դեմ պայքարը, իրենց համար դեռ լուրջ վտանգ չի ներկայացնում։
Չունենալով ոչ մի օլիգարխ դաշնակից՝ իր տնօրինության տակ չունենալով ֆինանսական և մեդիառեսուրսներ, Սաակաշվիլին ներկայիս Ուկրաինայում շատ բան չի կարող անել, ինչն ապացուցվեց Ուկրաինայում Պորոշենկոյի իշխանությանն ընդդիմադիր շարժում ստեղծելու փորձերով։
Արդյո՞ք Սաակաշվիլին դասեր է քաղել
Սաակաշվիլիի վերադարձն Ուկրաինա նշանակում է նրա՝ որպես քաղաքական գործչի կյանի նոր, բայց բնավ ոչ առաջին ռեինկարնացիան։ Սակայն ապագայի իր պլանների մասին հայտարարություններում Սաակաշվիլին հստակ ոչինչ չի նշել այն մասին, թե ինչպես է նա իր դերը պատկերացնում ուկրաինական քաղաքականությունում։ Սահմանափակվելով ընդհանուր հայտարարություններով այն մասին, որ նա վերադարձել է՝ նոր Ուկրաինա կառուցելու և մեծ հույսեր ունի նոր նախագահի հետ կապված։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն դեռ միակ ուկրաինական քաղաքական գործիչն է, որը Վրաստանի նախկին նախագահին բացահայտ համագործակցություն է առաջարկել՝ միանգամից խոստանալով իր ՈՒԴԱՌ կուսակցության ղեկավարի պաշտոնը։
«Ես կլինեմ կուսակցության առաջնորդը, իսկ Միխեիլ Սաակաշվիլիին առաջարկում եմ կուսակցության ղեկավարի պաշտոնը», — հայտարարել է Կլիչկոն։
Առաջին հայացքից, սա գրավիչ առաջարկ է հին ընկերոջից, ինչպիսին Կլիչկոն միշտ անվանել է Սաակաշվիլիին։ Սակայն վատն այն է, որ «Վարկանիշ» խմբի սոցիոլոգիական վերջին հարցման համաձայն՝ Կլիչկոյի կուսակցությանն ընտրություններին պատրաստ է սատարել ընտրողների միայն 0.3 տոկոսը։
Չնայած որ Սաակաշվիլիի «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդները ակնարկում էին հուլիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ինքնուրույն մասնակցության մասին, Սաակաշվիլին երկուշաբթի այնուամենայնիվ կողմնորոշվեց և իր կուսակիցների հետ հանդիպմանը նրանց կոչ արեց աջակցել Զելենսկու կուսակցությանը։
Սոցիոլոգների կանխատեսումների համաձայն՝ Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությունը լիովին կարող է հույս ունենալ ապագա Գերագույն Ռադայում մեծամասնություն, հետևաբար նաև՝ կառավարություն կազմել։
Այս անգամ Սաակաշվիլին խաղադրույք կատարեց Զելենսկու և նրա թիմի վրա։
Թեև, հաշվի առնելով ընտրողների ներկայիս աննախադեպ աջակցությունը, հաստատ չէ, որ Զելենսկին կարող է հաջող ռեֆորմատոր դառնալ։
Ուկրաինան մինչ այժմ օլիգարխիկ կառավարման համակարգով երկիր է, որտեղ ցանկացած գործընթացներ և որոշումներ օլիգարխների պայմանավորվածության արդյունք են։ Նույնիսկ 70% աջակություն ունեցող նախագահի համար ամենամեծ ցանկության դեպքում շատ դժվար կլինի կոտրել այդ համակարգը։
Ժողովրդի աջակցությունը հացին չես քսի և մարդկանց չես բաժանի։ Իսկ օլիգարխների կողմից վերահսկվող հեռուստաընկերությունները ժողովրդի սերը հեշտությամբ ատելության կվերածեն, իսկ Սաակաշվիլիին այդ մասին շատ լավ գիտի։
Սաակաշվիլին անկանխատեսելի քաղաքական գործիչ է։ Սակայն այնպիսի տպավորություն է, որ այս անգամ նա դասեր է քաղել, որ չարժե Ուկրաինայում քաղաքական պաշտոն զբաղեցնել և ինչ-որ մեկի կողմից մտնել տեղական ֆեոդալական պատերազմների մետ։ Քանի որ, մի բան է խորհրդատու լինելը, մեկ այլ բան է քեզ վրա պատասխանավություն վերցնելն՝ ամբողջությամբ կախված լինելով ինչ-որ մեկի քաղաքական կամքից։
Նախկին նախագահն իր հարցազրույցներից մեկում ասել է, որ պատրաստվում է երեք ամսից Վրաստան վերադառնալ։ Ըստ ամենայնի, Վրաստանում երեք ամսում ոչինչ չի փոխվի, և նրա վերադարձը նույնպես անհնար կլինի։
Սակայն դա հավանաբար ակնարկ է, որ ուկրաինական քաղաքական կյանքին Սաակաշվիլին չի պատրաստվում լրջորեն մասնակցել։