Սա Մեյդանն է` հին Թբիլիսիի կենտրոնը: Թբիլիսիի այդ լեռնային հատվածում ծծմբային բաղնիքների, կախված պատշգամբների և նեղ փողոցների բացառիկ տեսարաններ են: Նախկինում Մեյդանն առևտրի կենտրոն էր, որտեղ միմյանց հանդիպում էին տարբեր ծագման, Արևմուտքի և Արևելքի ներկայացուցիչներ: Թբիլիսին կարծես վերադարձնում է այդ կոլորիտը:
«Թբիլիսի եկող յուրաքանչյուր զբոսաշրջիկ գոնե մեկ սելֆի ունի Մեյդանում», — ասում է հուշանվերների խանութի տեր Թամազը: