3 քայլ իշխանությունը հավերժ պահպանելու համար
Այս տարվա ամռանից Հայաստանի քաղաքացիները հնարավորություն են ունեցել ծանոթանալու երկրի Սահմանադրության նոր տարբերակի նախագծին: Այդ փաստաթղթի համաձայն, Հայաստանն անցում կկատարի նախագահական կառավարման համակարգից հորհրդարանականի: Հանրաքվեն նշանակված է դեկտեմբերի 9-ին: Երկիրն արդեն պառակտվել է հանրաքվեի կողմնակիցների ու հակառակորդների, նույնիսկ ձևավորվել է «Ոչ»-ի ճակատ: Դրանում միավորված քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպություններն ու քաղաքացիական նախաձեռնություններն իրենց առջև խնդիր են դնում կանգնեցնել սահմանադրական բարեփոխումների գործընթացը:
Սահմանադրական բարեփոխումները Հայստանում նախաձեռնել է նախագահ Սերժ Սարգսյանը: Նա այս պաշտոնը զբաղեցնում է երկրորդ ու վերջին անգամ, ինչը շատերին ստիպում է մտածել, որ այս բարեփոխումները միտված են օգնել նրան մնալ իշխանության ղեկին նախագահական ժամկետի ավարտից հետո: Ահա այն քայլերը, որոնք թաքնված են Սահմանադրության նոր տարբերակի նախագծում:
1. Պետական կառույցների վերահսկողություն իշխող կուսակցության միջոցով
Սերժ Սարգսյանը կշարունակի ղեկավարել Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որի իշխող կարգավիճակը կախված չէ նրանից, թե ինչ է գրված Սահմանադրությունում: Պետական կառույցները վերահսկվում է նրա կողմից, և այն մեծամասնություն կազմի նոր խորհրդարանում՝ իր ղեկավարին ինքնըստինքյան ապահելով ամենաազդեցիկ կարգավիճակն իշխանությունում:
Կարեն Հակոբջանյան (‘Zham.am’ լրատվականի մեկնաբան): «Սերժ Սարգսյանը գնում է հերթական ավանտյուրայի՝ փորձելով կյանքի կոչել սահմանադրական փոփոխությունները: Նպատակն ակնհայտ է՝ վերարտադրել սեփական իշխանությունը Հանրապետական կուսակցության «գլխավոր քարտուղարի» կարգավիճակում»:
2. Սերժ Սարգսյանը՝ խորհրդարանի խոսնակ
Երկրի գլխավոր օրենքում առաջարկվող փոփոխությունների համաձայն, խորհրդարանի խոսնակի պաշտոնը գրեթե անձեռնմխելի է լինելու: Սահմանադրության նոր տարբերակում ամրագրված են ընթացակարգեր, թե ինչպես նախագահն ու վարչապետը կարող են կորցնել իրենց աթոռը, բայց Ազգային ժողովի նախագահի մասին խոսք անգամ չկա:
Լևոն Զուրաբյան (ՀՀ ԱԺ պատգամավոր). «Զուգակցելով ԱԺ նախագահի ու իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնները՝ Սերժ Սարգսյանն իր ձեռքում կկենտրոնացնի իշխանության բոլոր լծակները: Եթե հաջողվի անցկացնել այս սահմանադրական «արկածը», Սարգսյանը կստանա երաշխավորված մեծամասնություն խորհրդարանում, որի միջոցով նա կարող է ցանկացած պահի անվստահություն հայտնել վարչապետին ու առաջադրել նոր թեկնածություն: Նման լիզորություններ մինչ այժմ չի ունեցել և ոչ մի խոսնակ աշխարհի ոչ մի խորհրդարանական երկրում»:
3. Արգելափակում է ժողովրդի մասնակցությունը երկրի կառավարմանը
Նախագահին, որը, ըստ Սահմանադրության նոր տարբերակի, արդեն չի ունենա պետության նախագահական կառավարման համակարգի դեպքում ենթադրվող լայն լիազորություններ, ընտրելու են ոչ թե ուղղակիորեն քաղաքացիները, այլ ընտրիչները, որոնց մեծ մասը ներկայացնելու է իշխող կուսակցությունը: Եկրի առաջին դեմքին՝ խորհրդարանի խոսնակին ընտրելու են պատգամավորները: Իշխանության ‘երրորդ խաղացողի’՝ վարչապետի թեկնածությունն առաջարկելու է ԱԺ նախագահը, որի նշանակումը բաց քվեարկությամբ հաստատելու է կրկին խորհրդարանական մեծամասնությունը:
Ստեփան Դանիելյան (քաղաքագետ). «Իմ կարծիքով, պետք է ոչ թե վերացական կերպով քննարկել խորհրդարանական մոդելի լավ կամ վատ լինելը, այլ քննարկել, թե ինչ խոչընդոտներ կան այսօրվա Հայաստանում, որոնք խոչընդոում են երկրի զարգացմանը և նոր սահմանադրությամբ ինչպես են այդ խոչընդոտները վերացվելու: Այդ խոչընդոտներն են իշխանության չվերահսկվելը հասարակության կողմից, համատարած կոռուպցիան, ստվերային տնտեսությունը, իշխանության և տնտեսության սերտաճումը, ընտրակեղծիքների հնարավորությունները և այլն: Այ այս տեսակետից է պետք քննարկել առաջարկվող Սահմանադրությունը և պետք է դիտարկենք, թե արդյոք առաջարկվող սահմանադրությունը լուծում է այդ խնդիրները, թե հակառակը, ամրագրում է այդ խոչընդոտները»:
Ռոբերտ Քոչարյան (ՀՀ երկրորդ նախագահ). «Երկրին անհրաժեշտ են արմատական փոփոխություններ, բայց խոսքը սահմանադրական ռեֆորմների մասին չէ»:
Հիմնական փոփոխությունների կրճատ թվարկում
- Հրապարակված նախագծով անցում է կատարվում նախագահական հանրապետությունից՝ խորհրդարանականի:
- Կառավարություն կազմելու իրավունք ստանում է ընտրությունների արդյունքում հաղթած կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքը:
- Խորհրդարանն ընտրվում է համամասնական ընտրակարգով, ոչ թե խառը, ինչպես նախատեսում է գործող Սահմանադրությունը: Նրա գործողություների ժամկետը 5 տարի է, սակայն պատգամավորների քանակը պետք է կրճատվի: Նրանց նվազագույն քանակը, ըստ նոր սահմանադրության նախագծի, լինելու է 101 (այժմ 301 է):
- Նախագահի լիազորությունները նվազում են, նա զրկվում է գլխավոր հրամանատարի կարգավիճակից: Պահպանվում են նախագահի ծիսակարգային պարտականությունները, այսինքն նա պետության ղեկավարն է, հետևում է Սահմանադրության պահպանմանը, միաժամանակ որևէ կուսակցության անդամ չէ:
- Նախագահին ընտրում են ոչ թե երկրի քաղաքացիները անմիջական քվեարկությամբ, ինչպես այժմ է, այլ ընտրիչների հանձնաժողովը, որը կազմված է լինելու պատգամավորներից ու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրված ներկայացուցիչներից:
- Նախագահի լիազորությունների ժամկետն ավելացվում է 5-ից 7 տարի, սակայն նույն անձը կրկին զբաղեցնել այդ պաշտոնն իրավունք չունի: