25 տարվա ընթացքում 100 մլն երեխա է փրկվել մալարիայից և դիզենտերիայից մահանալուց
Leprosy patients waiting for treatment. Monique Jaques for The New York Times
Եթե ողջ ընթացքում հետևել միակ Սիրիայի, Հյուսիսային Կորեայի կամ նախագահներ Թրամփին և Պուտինին շրջապատող արտասովոր աշխարհի մասին, ապա վաղ թե ուշ ձեզ սպասվում է զվարճալի ճամփորդություն դեպի հոգեբուժարան բյուջեի հաշվին:
Որպեսզի նման բան տեղի չունենա, պետք է երբեմն կենտրոնանալ այն նորությունների վրա, որոնք հազվադեպ են հայտնվում թերթերի և հեռուստաալիքների թոփ-նորությունների շարքում: Մի քանի նման նորությունների ոգեշնչող տեսություն է պատրաստել New York Times թերթը:
1
Քչերն այս մասին գիտեն, սակայն դրանից փաստը չի փոխվում. մարդկությունը հավակնոտ նպատակ է դրել՝ մինչև 2020թ-ը մոլորակում չպետք է հայտնվի բորով հիվանդ ոչ մի երեխա: Այդ սարսափազդու հիվանդությունը մարդկանց վախեցնում էր դեռևս աստվածաշնչյան ժամանակներից: Բորոտները դատապարտված էին դանդաղ փտելու իրենց հատկացված գետոներում:
Այդպես եղել է: Սակայն այդպես էլ չի լինելու:
1985թ-ից ի վեր բորով հիվանդանալու դեպքերը կրճատվել են 97%-ով: Շնորհիվ նոր դեղամիջոցների՝ այդ հիվանդությունն այժմ ամբողջությամբ բուժվում է: Շուտով այն պետք է ուղարկվի նույն ուղղությամբ, ինչ դրանից առաջ գնացել է, օրինակ, ծաղիկ հիվանդությունը՝ դեպի անէություն:
2
Միայն 1990թ-ից սկսած՝ մահվանից փրկվել է 100 մլն երեխա, որոնք դատապարտված էին մահանալու մալարիայից, դիզենտերիայից և աղիքային որդերից:
Եվ դա բնավ դեղագործների և բժիշկների ավանդը չէ: Այդ հիվանդությունների նահանջը, որոնք դեռևս բոլորովին վերջերս տասնյակ միլիոն կյանքեր էին խլում, աղքատության, սովի, հակասանիտարիայի դեմ գլոբալ պայքարի արդյունք են: Դանդաղ պայքարի, բայց այնուամենյանիվ հաջող, ինչ էլ մեզ թվա:
3
Մարդկության պատմության ողջ ընթացքում մոլորակի մարդկանց 90%-ն ապրել է չքավորության պայմաններում: Այժմ այդ թիվը 10%-ից ցածր է:
4
Համաշխարհային բանկի տվյալներով՝ ամեն օր.
— 250, 000 հազար մարդ աշխարհում ազատվում է աղքատությունից (սկսում է ապրել օրական ավելի քան 2$-ով);
— 285, 000 մարդու առաջին անգամ հասանելի է դառնում էլեկտրականությունը;
— 300,000-ի համար՝ մաքուր ջուրը;
— Երկրի բնակչության 85%-ը գրագետ է;
— ի տարբերություն 20-րդ դարի՝ կտրուկ կրճատվել է ռազմական գործողությունների զոհերի թիվը: