Վրաստանում ուժեղանում է ՆԱՏՕ-ին և Եվրամիությանն աջակցությունը, Ռուսատսանն ասոցացվում է սպառնալիքի հետ. NDI
Կիսվել
Կիսվել
«Եվրամիության կողմնակիցների քանակն աճել է 71%-ից մինչև 80%», — այդ մասին են վկայում հանրային կարծիքի հետազոտության տվյալները, որն անցկացվել է 2017թ-ի ապրիլին Ազգային ժողովրդավարական ինստիտուտի և Ռեսուրսների հետազոտման կովկասյան կենտրոնի կողմից:
Հետազոտության համաձայն՝ հաստատուն է մնում ՆԱՏՕ-ի ինտեգրման կուրսը, 68%-ը դաշինքին անդամակցումն անհրաժեշտություն է համարում: ԵՄ վերաբերմունքի հանդեպ այդ ցուցանիշն ավելի ցածր է ավագ սերնդի և ազգային փոքրամասնությունների բնակեցման շրջաններում: ՆԱՏՕ-ին անդամակցելու կողմնակիցները կարծում են, որ այդ քայլը կամրապնդի երկրի անվտանգությունը (71%), միաժամանակ 30%-ը համարում է, որ դա երկրի տնտեսությանն օգուտ կբերի: Հետազոտության տվյալները ցույց են տալիս ՆԱՏՕ-ի մասին բնակչության ոչ բավականաչափ տեղեկացվածության մասին: Օրինակ, բնակչության մեկ քառորդ մասը (23 %) կարծում է, որ Վրաստանն արդեն դաշինքի անդամ է:
Բնակչության մեծ մասը (78%) վստահ է, որ Ռուսաստանը վտանգ է ներկայացնում հարևան երկրների համար: Բնակչության գրեթե կեսը կարծում է, որ վերջին տարիներին Ռուսաստանը բացասական դեր է խաղացել Վրաստանի համար (41%) տնտեսությունում (41%), անտվանգությունում (41%), քաղաքականությունում (42%): Հարցվածների 47%-ը համոզված է, որ Վրաստանում գործում է ռուսական պրոպագանդա, և այն տարածվում է վրացական հեռուստաալիքների, քաղաքական կուսակցությունների և սոցիալական մեդիամիջոցների միջոցով:
NDI վրացական գրասենյակի տնօրեն Լորա Թորնթոնը հայտարարել է, որ հատկանշանակ են ապատեղեկատվական արշավի արդյունքները բնակչության որոշակի հատվածի շրջանում:
«Առանձնապես պետք է ընդգծել այնպիսի կարծիքների առկայությունը, ինչպես այն, որ ԵՄ և ՆԱՏՕ-ին անդամակցությունը Ռուսաստանի ագրեսիան կառաջացնեն և վնաս կհասցնեն վրացական մշակույթին և ինքնությանը, — հայտարարել է Թորնթոնը: — Կարևոր է, որ երկրի ղեկավարներն ու այլ պաշտոնական անձինք ավելի շատ ուշադրություն դարձնեն ավագ սերնդի, գյուղական բնակավայրերի բնակիչների և ազգային փոքրամասնությունների տեղեկացվածության վրա: Նրանք արդյունավետ և կանխարգելիչ մեսիջներով պետք է դիմակայեն տարածվող ապատեղեկատվությանը»:
Հարցվածների կարծիքները կիսվել են և այն հարցում, թե որքանով էր լավ կամ վատ ԽՍՀՄ փլուզումը: 48%-ը դա դրական իրադարձությւոն է համարում, իսկ 42%-ը հակառակ կարծիքին է:
Կիսվել են կարծիքները նաև ազգային անվտանգության հարցում: Բնակչության կեսը (52%) Վրաստանն անվտանգ երկիր է համարում, մյուս կեսն այլ կարծիքի է: