Ռուսալեզուհայտնի В контакте սոցցանցումստեղծվել է օսերեն գրքերի էլեկտրոնային գրադարան՝ Bærzæfcæg:
Հեղինակներից Ասան Կուձաևը JAMnews-ին պատմել է, որ արդեն թվայնացվել է ավելի քան 1000 գիրք, շուտով ցանկում կհայտնվի նաև մանկական գրականություն:
«Մենք ինքնուրույն ենք աշխատում, ոչ կոմերցիոն հիմունքներով, մեզ համար սա ավելի շուտ հոբբի է, որի համար մենք ստանում ենք բաժանորդների երախտագիտությունը»,- ասում է Կուձաևը:
Bærzæfcæg նշանակում է «Խաչաձև լեռնանցք» (բարձր լեռնային անցում ռազմավարական ճանապարհին՝ Վլադիկավկազ- Թբիլիսիի մայրուղու վրա): Սկզբնապես Ասլան Կուձաևն էլեկտրոնային գրադարանի վրա աշխատել է Կոստա Դեմեևի և Բատրազ Սիդամոնովի հետ: Ավելի ուշ գրքերի թվայնացման հարցում նրանց սկսել է օգնել ընթերցողներից մեկը, որն ինքն է սքանավորում գրքերը և պատրաստի արտադրանքն ուղարկում է ներբեռնման համար:
«Ցավոք, նա իր անունը չի բացահայտում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրան մեծ օգնության համար»,- ասել է Ասլան Կուձաևը:
Առցանց գրադարանում այսօր արդեն կան հայտնի էթնոգրաֆների և օսագետների բոլոր գրքերը, օսերեն բառարաններ, այդ թվում Աբաևի ստուգաբանական բառարանը և Միլլերի օսերեն-ռուսերեն-գերմաներեն եռահատոր բառարանը:
Թվայնացվել են նաև որոշ գեղարվեստական ստեղծագործություններ, այդ թվում Դանիել Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզոն» և Անտոն Չեխովի մի քանի պատմվածքներ, որոնք թարգմանվել էին դեռ 1930-ականներին՝ օս բանաստեղծ և արձակագիր Իլաս Արնիգոնի կողմից:
Գրադարանի բաժանորդների թվում շատ են այնպիսիք, ովքեր բնակվում են Հյուսիսային և Հարավային Օսիայի սահմաններից դուրս:
Հրապարակման մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի