Փետրվարի 25-ը որպես ողբերգական օր Վրաստանում սկսել են նշել 1991թ-ին անկախություն ձեռք բերելուց հետո: Այսօր Թբիլիսիում, ինչպես նաև մայրաքաղաքի շրջակայքում՝ Կոջորիում և Թաբախմելայում, կանցկացվեն 1921թ-ին զոհվածների հիշատակին նվիրված միջոցառումներ. այդ վայրերում մայրաքաղաքի համար ամենածանր մարտերն են ընթացել, որոնց մասնակցել են վրացի յունկերներն ու զինվորական ուսումնարանների կադետները:
Վրացական առաջին հանրապետությունը
Խորհրդային իշխանությունը, որը Ռուսաստանում հաստատվեց 1917թ-ի հեղափոխությունից հետո, վրացի ազդեցիկ քաղաքական և ինտելեկտուալ շրջանակները չճանաչեցին։
1917թ-ի նոյեմբերի 19-ին Թբիլիսիում կայացավ առաջին ազգային համագումարը, որն ընտրեց Վրաստանի Ազգային խորհուրդն, այսինքն՝ փաստացի կառավարությունը։
Իսկ գրեթե կես տարի անց՝ 1918թ-ի մայիսի 26-ին, հրապարակվեց և ընդունվեց Անկախության ակտը։ Այդպես ստեղծվեց Վրաստանի Դեմոկրատական Հանրապետությունը։
Այն մասին, թե ինչպիսին էր վրացական առաջին հանրապետությունը, կարելի է կարդալ այստեղ։