Այսպիսի տեսարանները Ցխինվալում շատ են. բարձիթողի, խոտածածկ ու աղբակույտերով պատված ամայի տարածքներ կամ բնակիչների կողմից լքված կիսաքանդ տներ:
2010թ. քաղաքային իշխանությունները շատ գործնական ելք գտան, որը միանգամից երկու հարց էր լուծում՝ քաղաքի տեսքի բարեկարգումն ու նոր բնակարանների կառուցումը: Ընդ որում, այդ որոշումն իշխանություններից ոչ մի բյուջետային ծախս չէր պահանջում:
Երկու խնդիր բառացիորեն համադրվեցին. լքված տարածքներն անվճար տրամադրվեցին բնակարանի խնդիր ունեցող ընտանիքներին այն պայմանով, որ նրանք 3 տարվա ընթացքում այստեղ իրենց համար տուն կկառուցեն: Ընդհանուր առմամբ քաղաքապետարանի այս նախագծում ընդգրկվեց ավելի քան 50 ընտանիք:
Անցել է համարյա 5 տարի: Ամայի տարածքներն ավելի ամրապնդվեցին ու ավելի տգեղ տեսք ստացան: «Քաղաքային իշխանություններն, իհարկե, հասկանում են, որ տուն կառուցելն այդքան էլ հեշտ չէ, այն գումար ու ժամանակ է պահանջում», — ասում է Ցխինվալի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Ձերասա Կոզաևան:
Սակայն շատ բնակիչներ իրնեց հողակտորը նույնիսկ աղբից ու փլատակներից չմաքրեցին: «Մենք խնդրանքներ, ծանուցագրեր ու կարգադրագրեր ուղարկեցինք նրանց, մեր մոտեցումը շատ մարդկային էր: Եվ այն 7 ընտանիքներին, որոնք արդեն պետք է դատարան ներկայանային, լրացուցիչ 2 ամիս ժամանակ հատկացրինք իրավիճակը շտկելու համար», — պատմում է Կոզաևան:
Արդյունքում՝ 2015թ. սեպտեմբերին քաղաքապետարանը 7 պայմանագրերն էլ փոխանցեց դատարան և մտադիր է հետ վերցնել այդ հողակտորները: Որոշել են մեկ անգամ էլ փորձել: Այժմ կազմվում է մարդկանց նոր ցուցակ, ովքեր ուրախ կլինեն անվճար հող ստանալ լավ թաղամասում և տուն կառուցել՝ միաժամանակ գեղեցկացնելով քաղաքի տեսքը:
Այս պահի դրությամբ գործերից մեկի վերաբերյալ կա դատարանի որոշումն ի օգուտ քաղաքապետարանի: Մնացած գործերով որոշումները պետք է կայացվեն մինչև այս տարվա վերջ: