Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի հետ շփման գծի ողջ երկայնքով լայնածավալ ռազմական գործողություններ են սկսվել, կիրառվում է նաև ծանր հրետանի։ Արցախի բնակիչներն օրա մեծ մասը ստիպված են անցկացնել ապաստարաններում։ Հայաստանում և Ղարաբաղում ռազմական դրություն է հայտարարված և զորահավաք։ Հարյուրավոր կամավորներ Հայաստանից մեկնում են ռազմական գործողություններին մասնակցելու համար։