Վիդեոբլոգեր և “Slate, “Fandor, & IndieWire և “Playboy առցանց հրատարակչությունների խմբագիր Ջեյկոբ Տ. Սուիննին կարճ զվարճալի տեսանյութ է հավաքել Քվենտին Տարանտինոյի 8 ֆիլմերի և ավելի քան 30 հին ֆիլմերի դրվագներով, որոնք միմյանց զարմանալիորեն նման են:
Իսկ երբեմն Տարանտինոն կրկնօրինակում է հին ֆիլմերի էպիզոդները:
«Քվենտին Տարանտինոյի վիզուալ հղումները» տեսանյութը Սուիննիի «Հանճարեղ ռեժիսորները երեք րոպեում» սերիայի մեջ է մտնում:
Սուիննին գրում է.
«Բոլորին է հայտնի, որ Տարանտինոն իրեն կինոմոլ է անվանում: Եվ կինոմատոգրաֆի հանդեպ նրա սերը պատկերավոր ձևով արտահայտվում է նրա սեփական ֆիլմերում: Բացի այն, որ նրա հերոսներն ահռելի ժամանակ են ծախսում ֆիլմերի քննարկումների վրա, Տարանտինոյի ֆիլմերը լեփ-լեցուն են նմանակումներով ու այն ֆիլմերի վիզիուալ հղումներով, որոնք նրան ոգեշնչել են ողջ կյանքի ընթացքում:
Ռեժիսորներից շատերն են հարգանքի տուրք մատուցում հին ֆիլմերին: Սակայն Տարանտինոն նրանցից առաջ է անցել՝ նույնությամբ կրկնօրինակելով դրվագներ տարբեր ժանրերից, դրանք բախելով միմյանց՝ սեփական և մյուսներից տարբեր ֆիլմ ստեղծելու համար:
Օրինակներից մեկը “Սպանել Բիլին 2 (2004) ֆիլմի սյուժեն է. այն կազված է “Լավը, վատը, չարը (1966) և “Սամուրայական պատմություն (1998) ֆիլմերից: Տարանտինոյի աշխատանքներում ընդհանրապես տեղ են գտնում ինչպես հին, այնպես էլ ժամանակակից իտալական վեստերնները և ճապոնական կինեմատոգրաֆը:
Այլ ֆիլմերին հղում անելու նրա բացառիկ մեթոդը թույլ է տալիս փոխել ժանրի սահմանները և կոտրել այն շաբլոնները, որոնք մենք սպասում ենք վերապրել:
Նրա մեթոդները հաճախ են քննադատում, իսկ նրան՝ մեղադրում, որ նա “թխում է ուրիշ ռեժիսորների գաղափարները: Սակայն, թվում է, Տարանտինոն սիրային նամակներ է գրում արվեստին, որով նա այդքան տարված է:
Այս տեսանյութում բաժանված էկրանի միջոցով ներկայացված են Տարանտինոյի միայն մի քանի հարյուր վիզուալ հղումներ՝ սկսած գերմանական համր կինոյից, վերջացրած ամերիկյան փոքր բյուջետային կոմերցիոն ֆիլմերով»: