Spotlight Award-ը, որը նրան հանձնվել է այսօր Լոս Անջելեսում կայացած հանդիսավոր արարողությանը կինոյի ոլորտում ամենահեղինակավոր միջազգային մրցանակներից մեկն է։
«Նամմեն» վրացի երիտասարդ աղջկա մասին պատմություն է, որն ապրում է Վրաստանի լեռնային գյուղերից մեկում իր հիվանդ ու ծեր հոր և երեք եղբայրների հետ։ Հայրն անսովոր տաղանդ ունի և կարող է մարդկանց բուժել։ Տղաներից ոչ ոք չի ցանկանում հոր հմտությունները սովորել։ Նրանք կյանքում շատ տարբեր ճանապարհներ են ընտրում․ մեկը մոլլա է դառնում, երկրորդը՝ քահանա, երրորդը՝ փիլիսոփայության դասախոս։ Եվ միայն Նամմեն է որոշում հետևել հորն ու իր մոտ մարդկանց բուժելու ձիրք է հայտնաբերում։ Սակայն ձիրքը ոչ միայն հնարավորություններ է բերում, այլև ողբերգություններ։
««Նամմեն» հիմն է՝ նվիրված լեռների վեհ գեղեցկությանն ու այնտեղ ապրող մարդկանց ժողովրդական հեթանոս ավանդույթներին», — ֆիլմի մասին գրել էHollywood Reporterպարբերականը։
Spotlight Award անվանակարգում երկու այլ հաղթող էլ կա․ Lukas Dhont-ը՝ “Girl» ֆիլմի օպերատորական աշխատանքի համար և Chloé Zhao-ն՝ “The Rider” ֆիլմի օպերատորական աշխատանքի համար։
«Նամմե» ֆիլմը նկարահանվել է 2017թ-ին, ռեժիսորը Զազա Խալվաշին է։ Ֆիլմը հաղթել է արդեն մի քանի միջազգային կինոփառատոններում։ 2017թ-ին այն «Օսկարի» էր ներկայացվել և ներառվել 87 ֆիլմերից բաղկացած նախաեզրափակիչ ցանկում, սակայն արդյունքում հաղթողների թվում չներառվեց։