Ֆիլմը պատմում է վրացի մի ընտանիքի մասին, որը երեք սերնդից է բաղկացած " />

Ամերիկյան պարբերականը վրացական ֆիլմը ներառել է 2017թ-ի լավագույն ֆիլմերի ցանկում

Ֆիլմը պատմում է վրացի մի ընտանիքի մասին, որը երեք սերնդից է բաղկացած

«Իմ երջանիկ ընտանիքը» վրացական ֆիլմը, որի ռեժիսորները Նանա Էկվթիմիշիլին և Սիմոն Գրոսն են, հայտնվել է 2017թ-ի լավագույն ֆիլմերի վարկանիշում՝ ըստ ամերիկյան The Wrap պոպուլյար պարբերականի:

Վարկանիշը, որում 12 ֆիլմ է ներառվել, կազմել է պարբերականի խմբագիր Ալոնսո Դուրալդեն: «Իմ երջանիկ ընտանիքը» ֆիլմը 10-րդ հորիզոնականն է զբաղեցրել:

Վարկանիշային սանդղակում առաջին տեղը զբաղեցրել է իտալացի ռեժիսոր Լուկա Գուադանյինոյի «Ինձ քո անունով դիմիր» (Call Me by Your Name) ֆիլմը: Երկրորդ հորիզոնականում ամերիկացի ռեժիսոր Գրետա Գերվիգի ֆիլմն է Լեդի Բերդի՝ դեռահաս աղջկա, մեծանալու մասին:

Երրորդ տեղում սառը պատերազմի դարաշրջանի ֆենթեզի ֆիլմ է, որն առաջատար է դարձել «Ոսկե գլոբուս» մրցանակի անվանակարգերի քանակով, ռեժիսոր Գիլյերմո դել Տորոյի «Ջրի ձևը» (The Shape Of Water) մելոդրամատիկական թրիլերը: Լավագույն հնգյակում է հայտնվել նաև ռեժիսոր Լոնե Շերֆիգի «Նրանց աստղային ժամը» (Their Finest) բրիտանական ֆիլմն ու Ջորդան Փիլի «Հեռու» ամերիկյան սարսափ ֆիլմը:

  • Վրաստանի և Գերմանիայի համագործակցությամբ ստեղծված «Իմ երջանիկ ընտանիքը» ֆիլմը ռեժիսորներ Էկվթիմիշվիլիի և Գրոսի երկրորդ համատեղ աշխատանքն է: Ֆիլմի պրեմիերան կայացել է 2017թ-ի հունվարի 22-ին «Սանդենս» միջազգային կինոփառատոնի շրջանակում, որին կինոնկարը քննադատների բարձր գնահատականներին է արժանացել: Այդ ժամանակից ի վեր ֆիլմը տարբեր միջազգային կինոփառատոնների մրցանակներ է շահել: 
  •  «Իմ երջանիկ ընտանիքը» ֆիլմը պատմում է երեք սերնդից է բաղկացած վրացական մի ընտանիքի մասին։: Ֆիլմի գլխավոր հերոսուհին վրացերենի և գրականության  52-ամյա ուսուցչուհի Մարինա Մխեիձեն է (դերասանուհի Իա Շուգլիաշվիլի), որը մի օր որոշում է արմատապես փոխել իր լճացած կյանքն ու հեռանալ ընտանիքից՝ թողնելով մեծ երեխաներին և ամուսնուն՝ Սոսոյին (դերասան Մերաբ Նինիձե): Մարինայի կյանքում չկա այլ տղամարդ, նա չունի որևէ այլ թաքնված դրդապատճառ, նա պարզապես երազում է  հանգիստ մի վայր մեկնել, որտեղ կարող է թուլանալ, նստել պատուհանի մոտ, գիրք կարդալ և պարզապես սեփական կյանքով ապրել:

Ֆիլմը պատմում է երեք սերնդից է բաղկացած վրացական մի ընտանիքի մասին։

 

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում