«Մոսկվան ակնհայտ ազդանշան ստացավ Վրաստանից, որ ոչինչ ներված չէ և որ ոչ ոք չի մոռացել օկուպացման մասին»,- հայտարարել է արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Դոլգովը «Ինտերպրեսնյուս» գործակալության հետ զրույցում:
Հիշեցնում ենք, որ արդեն ավելի քան մեկ ամիս է՝ Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի առջև, անցկացվում են բողոքի ցույցեր, որտեղ ներքին գործերի նախարարի հրաժարականից բացի գլխավոր կարգախոսներից մեկն է «Ո՛չ ռուսական օկուպացիային»:
Ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ ռուս պատգամավոր, կոմունիստ Սերգեյ Գավրիլովը ելույթով հանդես եկավ Վրաստանի խորհրդարանում և զբաղեցրեց խոսնակի տեղը: Գավրիլովը մասնակցում էր ուղղափառ երկրների խորհդարանական վեհաժողովին, որն անցկացվում էր Վրաստանի խորհրդարանի շենքում:
Նույն օրը խորհրդարանի շենքի առջև հավաքվեց բազմամարդ ցույց, որի մասնակիցները Վրաստանի իշխանություններից պահանջում էին բացատրություններ տալ՝ ինչպես է ռուս պատգամավորը, որը չի ճանաչում Վրաստսանի տարածքային ամբողջականությունը, հայտնվել խորհրդարանի նախագահի աթոռին:
Հունիսի 20-ին Գավրիլովի ելույթի ժամանակ խորհրդանի նիստերի դահլիճում էր նաև Ուկրաինայի դեսպանը, որը շուտով լքեց դահլիճը՝ որպես բողոքի նշան:
Դոլգովն ասում է, որ իր համար անընդունելի էր լսել ռուս պատգամավորին, «որը կողմ է քվեարկել Ղրիմի բռնակցմանը, որը կողմ է քվեարկել Պուտինին իրավունք տրամադրել զորքերն Ուկրաինայի տարածքոմ օգտագործել, որը ներկայացնում է ռուսական Դուման։ Այն Դուման, որը նույնպես պաշտպանել և ճանաճել է Աբխազիայի և Հարավային Օսիայի այսպես կոչված «անկախությունը»»:
Դոլգովն ասում է, որ հասկանում է մարդկանց, որոնք փողոց են դուրս եկել՝ բողոքելով Գավրիլովի այցի դեմ․
«Պետդումայի ներկայացուցչի Վրաստանում հայտնվելու փաստը՝ մի երկրի մայրաքաղաքում, որի 20%-ն օկուպացված է Ռուսաստանի Դաշնության կողմից, չի կարող դիտվել որպես սովորական երևույթ. դա կարող է հանգեցնել ցանկացած քայլերի և ցույցերի»:
Ուկրաինայի դեսպանի խոսքով՝ այն ինչ տեղի ունեցավ հաջորդ օրը և գիշերը «արդեն ժամաակակից Վրաստանի պատմությունն է»:
«Մոսկվան բացահայտ ազդանշան ստացավ, որ ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացել օկուպացման մասին և Վրատսանը պատրաստ չէ ընդունել այն փաստը, որ երկրի տարածքն օկուպացված է: Նույնը վերաբերում է նաև Ուկրաինային», — նշել է դեսպանը:
Հարցազրույցում նա խոսել է նաև Միխեիլ Սաակաշվիլիի մասին:
Միխեիլ Սաակաշվիլին այս պահին գտնվում է Ուկրաինայում: Այնտեղ նա ունի կուսակցություն և ակտիվորեն մասնակցում է Ուկրաինայի քաղաքական գործընթացներին: Սաակաշվիլին Ուկրաինա վերադարձավ այն բանից հետո, երբ գործող նախագահ Վոլոդիմիր Զելենսկին փոխեց նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի որոշումը և Սաակաշվիլիին վերադարձրեց նրանից խլված ուկրաինական քաղաքաքացիությունը: Վրաստանում Սաակաշվիլին քրեական հետապնդման տակ է:
Վրաստանում Ուկրաինայի դեսպանն ասում է, որ Սաակաշվիլիի գործոնը չի ազդի երկու երկրների՝ Վրաստանի և Ուկրաինայի հարաբերությունների վրա:
Դեսպանը նշել է, որ Սաակաշվիլին առանձին վերցրած քաղաքացիներից մեկն է.
«Ուկրաինայի բնակչությունը 42միլիոն է, Սաակաշվիլին այնտեղ նրանցից մեկն է: Վրաստանի բնակչությունը մոտ 4 միլիոն է, և այստեղ էլ նա նրանցից մեկն է: Ի՞նչ կարիք կա չափազանցնել մեկ քաղաքացու դերը», — հայտարարել է Դոլգովը «Ինտերպրեսսնյուս» գործակալությանը: