Eurobarometer հարցման արդյունքների համաձայն՝ Վրաստանում Եվրամիության հանդեպ վստահությունը 2024 թ.-ի աշնանից սկսած նվազել է։ 2025 թ.-ի գարնանն իրականացված հարցումը ցույց է տալիս, որ Վրաստանի բնակչության 49%-ը (սա ավելի քիչ է, քան կես տարի առաջ) վստահում է Եվրամիությանը, 37%-ը հակված է չվստահելուն, իսկ 14%-ը դժվարացել է պատասխանել հարցին։
Հետազոտության շրջանակներում 2025 թ.-ի մարտի 27-ապրիլի 17-ն ընկած ժամանակահատվածում հարցման է մասնակցել Վրաստանի 1011 քաղաքացի։
Նախորդ հարցումն իրականացվել էր 2024 թ.-ի հոկտեմբեր-նոյեմբերին։
Եվրամիության հանդեպ վստահության մակարդակը Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալուց հետո ունի հետևյալ տեսքը՝
● Եվրամիության հանդեպ դրական վերաբերմունք ունեցող վրացիների տեսակարար կշիռը նվազել է՝ նախորդ աշնանը այն կազմում էր 47%, իսկ այս գարնանը՝ 37%։
Վերջին հարցման մասնակիցների 47%-ը պատասխանել է, որ Եվրոպական միության նկատմամբ չեզոք վերաբերմունք ունի, իսկ 14%-ը՝ բացասական։
● Հարցվածների մեծամասնությունը՝ 60%-ը, դեռևս համարում է, որ Եվրամիությանն անդամակցելն օգտակար կլինի Վրաստանի համար։ Սակայն աշնանը նման կարծիք ուներ 69%-ը։
● 75%-ը համարում է, որ Վրաստանը կշահի Եվրոպական միությանը միանալուց։ Անցյալ տարի այս ցուցանիշը 82% էր։
● 45%-ը վստահում է Վրաստանի խորհրդարանին, իսկ 51%-ը վստահում է կառավարությանը։
● Հարցվածների 40%-ը բացասական է գնահատում երկրի տնտեսական իրավիճակը։
● 33%-ը բնակարանների թանկ լինելն ու ընդհանուր գնաճն է համարում երկրի գլխավոր խնդիրը։ 24%-ը գլխավոր խնդիր է համարում գործազրկությունը։