Վրաստանի նախկին վարչապետ Գարիբաշվիլին եռամյա դադարից հետո քաղաքականություն է վերադարձել
Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին անսպասելիորեն որոշել է քաղաքականություն վերադառնալ։
Այս որոշման մասին հայտնի է դարձել այսօր՝ «Վրացական երազանք» իշխող կուսակցության քաղխորհրդի նիստին։ Նիստն անցկացվել է կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի նախագահությամբ։
Գարիբաշվիլին զբաղեցնելու է «Վրացական երազանքի» քաղաքական քարտուղարի պաշտոնը՝ փոխարինելով պատգամավոր Գիա Վոլսկուն։
Փորձագետները կարծում են, որ այս որոշումը ևս մեկ ապացույնց է այն խորը ճգնաժամի, որի մեջ են Իվանիշվիլին ու նրա թիմը։ Ըստ դիտորդների՝ Իվանիշվիլին վերադարձրել է իր ֆավորիտին, որպեսզի փրկի իշխող կուսակցությունում առկա լարված իրավիճակը։ Վերջին ամիսներին կուսակցությունը փլուզման եզրին է։
Լրատվամիջոցները ենթադրում են նաև, որ Գարիբաշվիլին, հնարավոր է, Մթածմինդայի ընտրատեղամասում մասնակցի մեծամասնական ընտրություններին (այդ մանդատը թափուր է մնացել այն բանից հետո, երբ Սալոմե Զուրաբիշվիլին, որը 2016թ-ին հաղթել էր խորհրդարանական մեծամասնական ընտրություններում, հետագայում դարձավ Վրաստանի նախագահ)։
Հակիրճ՝ Գարիբաշվիլիի գործունեության մասին
Իրակլի Գարիբաշվիլին վերջին երեք տարում՝ հրաժարականից հետո, հանրության առաջ գրեթե չէր հայտնվել։
Վարչապետի պաշտոնում երկու տարի աշխատելուց հետո 2015թ-ի դեկտեմբերի 23-ին նա անսպասելիորեն հրաժարական տվեց։
Հրաժարականի մասին հանրությունն իմացավ Գարիբաշվիլիի՝ նախապես ձայնագրված հինգրոպեանոց հեռուստաուղերձից։ Այդ ելույթում Գարիբաշվիլին խոսեց «պատմական արդյունքների» մասին, սակայն ոչինչ չասաց իր հրաժարականի պատճառների մասին։
•Հսկա ծառեր․ միլիարդատիրոջ վերջին գայթակղությունը
«Ցանկացած պաշտոն ժամանակավոր է, սիրելիներս։ «Հավերժ են միայն Բարձրյալն ու Հայրենիքը։ Այդ պատճառով ես այսօր որոշեցի լքել վարչապետի պաշտոնը», — հայտարարեց նա․․․
Ավելի ուշ Իվանիշվիլին խոստովանեց, որ հենց ինքն է Գարիբաշվիլիին խորհուրդ տվել հրաժարական տալ։
Գարիբաշվիլին վարչապետ էր դարձել 2013թ-ին՝ այդ պաշտոնում փոխարինելով Բիձինա Իվանիշվիլիին։ Մինչ այդ մեկ տարի նա աշխատել էր որպես ներքին գործերի նախարար։
Գարիբաշվիլին Իվանիշվիլիի մերձավոր շրջապատից է։ Նա քաղաքականություն է մտել Իվանիշվիլիի հետ 2011թ-ին։ Մինչ այդ նա միլիարդատիրոջ հետ աշխատել էր ութ տարի։
«Վրացական երազանքի» ճգնաժամը
Գարիբաշվիլիի վերադարձը քաղաքականություն դիտորդները գնահատում են որպես լրացուցիչ ապացույց այն բանի, որ «Վրացական երազանքն» իշխանությունում եղած բոլոր վեց տարիների ընթացքում ամենաբարդ իրավիճակում է։
Վերջին երկու շաբաթվա ընթացքում խորհրդարանական մեծամասնությունը լքել է «Վրացական երազանքի» յոթ պատգամավոր։ Եվս մի քանի պատգամավոր հայտարարել է կուսակցության շարքերը լքելու պատրաստակամության մասին։
•Մամուկա Խազարաձե․ ներքին գործերի նախարարը սպառնալիքներով նամակ է ուղարկել
•Դատավորների անժամկետ նշանակման մասին գործն ու պառակտում մեծամասնության շրջանում
«Վրացական երազանքում» պառակտման պատճառ են դարձել խորհրդարանական մեծամասնության կողմից Գերագույն դատարանի՝ ոչ միանշանակ հեղինակություն ունեցող տասը դատավորի անսահմանափակ ժամկետով նշանակելու փորձերը։
«Վրացական երազանքի» պատգամավորների մի մասը դեմ արտահայտվեց այդ ծրագրին։ Նրանք ստիպված էին լքել իշխող կուսակցությունը։
Զուգահեռ 2019թ-ին «Վրացական երազանքը» հայտնվեց մեկ այլ աղմկահարույց սկանդալի մեջ, որը ծավալվեց երկրի խոշորագույն ТВС-բանկի շուրջ։
Այդ պատմությունը նոր և շատ լուրջ ուրվագծեր է ձեռք բերում․ ТВС-բանկի հիմնադիր Մամուկա Խազարաձեն Վրաստանի ներքին գործերի նախարարին մեղադրեց իրենիրեն սպառնալիքն նամակ ուղարկելու համար:
Այդ ֆոնին Իվանիշվիլին այժմ շատ հավատարիմ մարդու կարիք ունի, որին հարյուր տոկոսով վստահում է, կարծում են փորձագետները։