Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ ծնելիությունը երկրում նվազել է. 2024 թվականին երկրում ծնվել է 39 483 երեխա (20 755 տղա և 18 728 աղջիկ), ինչը 1,8%-ով պակաս է 2023 թվականի ցուցանիշից:
Բացի այդ, վիճակագրության համաձայն՝ 2024 թվականին մահացության ցուցանիշը 2023 թվականի համեմատ աճել է 2,8%-ով և կազմել 43 971 դեպք:
Ազգային վիճակագրական ծառայությունը հայտնում է, որ 2024 թվականին առավելագույն թվով ծնունդներ են գրանցվել Թբիլիսիում (14 415 երեխա), իսկ նվազագույնը՝ Ռաճա-Լեչխումի և Ստորին Սվանեթիայի մարզերում (237 երեխա):
2024 թվականին նորածինների մեջ առաջնեկների մասնաբաժինը նվազել է՝ 37,7%-ից հասնելով 35,9%-ի, երկրորդ երեխաների մասնաբաժինը մնացել է գրեթե անփոփոխ (33,7%), իսկ երրորդ և հաջորդ երեխաների մասնաբաժինն աճել է՝ 27,5%-ից դառնալով 29%:
Առաջին երեխայի ծննդյան ժամանակ մոր միջին տարիքը 2024 թվականին եղել է 27 տարեկանը: