Վրաստանի խորհրդարանը վերջնականապես ընդունեց «գաղտնալսման» մասին օրենքը
Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ 87 «կողմ» և 2 «դեմ» ձայներով ընդունել է գաղտնի քննչականգործողություների մասին օրինագիծը, որն ավելի վաղ բուռն քննարկումներ էր առաջացրել: Նախագծի գլխավոր նորույթըՊետանվտանգության ծառայության կառավարման տակ հատուկ օպերատիվ-տեխնիկական գործակալության
ստեղծումն է (հանրային իրավունքի իրավաբանական անձի կարգավիճկով), որն իրավունք կունենա բջջային կապի ևհամացանցի միջոցով գաղտնալսում իրականացնելու:
Գործակալությունը հաշվեու է լինելու խորհրդարանին և վարչապետին, սակայն կառուցվածքային առումով ենթարկվելու էՊետանվտանգության ծառայությանը:
Օրինագիծն ակտիվորեն քննադատում էին ընդդիմության և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներն այնպատճառով, որ գաղտնալսման ծառայությունը կրկին Պետանվտանգության ծառայության ենթակայության տակ է մնում:
Ինչպես հայտարարել է Վրաստանի խորհրդարանի իրավաբանական կոմիտեի ղեկավար Էկա Բեսելիան, նոր օրենքը մարդուիրավունքներն, ինչպես նաև անվտանգության շահերը պաշտպանելու ամենաբարձր չափանիշներն է սահամանում Վրաստանում:
«Մենք պաշտպանության այնպիսի համակարգ ենք ներդնում, որը փորձարկվել է առաջատար երկրներում: Մենք կատարել ենք Սահմանադրական դատարանիվճիռը», — հայտարարել է Բեսելիան:
Միաժամանակ խորհրդարանական մեծամասնությունը ենթադրում է, որ նախագահ Գեորգի Մրգվելաշվիլին, որն ավելի վաղ քննադատել էրօրինագիծը, դրա վրա վետո կդնի: Այդ դեպքում խորհրդարանը ստիպված կլիներ կրկին քվեարկել նախագահի վետոն հաղթահարելու համար:
Իսկ նախորդ տարվա ապրիլին Սահմանադրական դատարանը բավարարել է «Դա քեզ վերաբերում է» արշավի մանակից ոչկառավարական կազմակերպությունների հայցը (ապօրինի գաղտնալսման դեմ) և վճռել է, որ անձնական բնույթի
տեղեկատվության հասանելիությունը Պետանվտանգության ծառայությանը մասնավոր կյանքին անհիմն միջամտության ռիսկ էստեղծում: Դատարանը խորհրդարանին պարտավորեցրել է օրենսդրությունը համապատասխանեցել սահմանադրական
նորմերին մինչև 2017թ-ի մարտի 31-ը: Ընդդիմադիր կուսակցությունների և ոչ կառավարական կազմակերպություններիկարծիքով՝ ներկայացված օրինագիծը խախտում է սահմանադրական դատարանի վճիռը: Հունվարին «Դա քեզ վերաբերում է»արշավին մասնակցող ոչ կառավարական կազմակերպությունները հրաժարվել են
մասնակցել օրինագծի քննարկմանը:
Գաղտնալսման կարգավորումը Վրաստանում
- ՆԳՆ բարեփոխման արդյունքում 2014թ-ին Պետանվտանգության ծառայություն է ստեղծվել: Դա ոչ կառավարականկազմակերպությունների քննադատությանն է արժանացել ՆԳՆ գործառույթների հնարավոր կրկնօրինակման և խորհրդարանայինվերահսկողության սահմանափակ հնարավորությունների համար:
- 2015թ-ի մարտի 31-ից գործում է այսպես կոչված «երկու բանալու» համակարգը, որի համաձայն, գաղտնալսման համար իրավապահմարմիններին պետք է ոչ միայն դատարանի որոշումը, այլ նաև Անձնական տվյալների տեսուչի թույլտվությունը: Սակայն ուժային կառույցներընախկինի պես տեխնիկական հնարավորություն ունեն գաղտնալսում իրականացնել՝ շրջանցելով տեսուչին և դատարանին:
- 2016 թ-ի ապրիլին Վրաստանի Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց Պետանվտանգության ծառայությանտեխնիկական միջամտությունը հեռահաղորդակցման օպերատորների տվյալներին: Դատարանը ճանաչեց, որ գործող օրենսդրություննանձնական տվյալների հասանելիության վերահսկման մեխանիզմներ չի ապահովում: