Ստալին. աստված, գերաստղ
Դեկտեմբերի 21-ին Ստալինի ծննդյան օրն է: Եվ ահա մի պատմություն Վրաստանից, Գորի քաղաքից, որտեղ նա ծնվել է: Ո՞վ և ինչու է սիրում Ստալինին Վրաստանում
____________________________________
Ստալինի անձի հանդեպ հասարակության վերաբերմունքն արտահայտող վերջին հետազոտությունն անցկացվել է 2012-ին: Կարնեգի հիմնադրամը հետազոտել է հասարակության վերաբերմունքը ԽՍՀՄ առաջնորդի հանդեպ Հարավային Կովկասի երեք երկրներում՝ Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում, ինչպես նաև Ռուսաստանում:
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ հետխորհրդային երկրների բնակիչների մեծ մասի համար 20-րդ դարի այդ արյունարբու բռնակալը, ով գնդակահարել և աքսորել է ավելի քան 20 մլն մարդ, դեռևս կենդանի և հարգված անձ է: Օրինակ, Վրաստանում հարցվածների 45 տոկոսը դրական վերաբերունք է արտահայտել Ստալինի հանդեպ:
Այս հետազոտության անցկացումից 4 տարի է անցել, բայց հավանաբար քիչ բան է փոխվել: Ընդհակառակը, վերջին 4 տարիների ընթացքում Ստալինի երկրպագուները Վրաստանում ավելի ակտիվ են դարձել, որոշ գյուղերում ու քաղաքներում նույնիսկ առաջնորդի արձանն ու կիսանդրին ինքնակամ վերականգնելու փորձեր են եղել:
Կոմունիստական և ֆաշիստական խորհրդանիշները Վրաստանում արգելված են օրենսդրությամբ: 2013թ. խորհրդային սիմվոլիկայի ոչնչացման արդյունավետ մեխանիզմների ստեղծման նպատակով խորհրդարանը փոփոխություններ է մտցրել «Ազատության խարտիայում»: Այդ փոփոխությունների ընդունումից 3 տարի է անցել, սակայն խորհրդային սիմվոլիկան ոչ միայն չի ոչնչացվել, այլև, ընդհակառակը, ավելացել է։ Օրինակ, Ստալինի հայրենիք Գորիում սուպերմարկետ է բացվել, որի ճակատային հատվածում առաջնորդի հսկայական լուսանկարն է փակցված:
***
Ստալինի հայրենի Գորիում «մեծ առաջնորդն» ու գրեթե աստվածն անձեռնմխելի է և անմահ: Նա այստեղ բազմաթիվ երկրպագուներ ունի. մարդիկ հավատում են, որ Իոսիֆ Ջուղաշվիլին (Ստալինը) երբևէ Վրաստանում ծնված (կամ դեռևս չծնված) ամենաականավոր անձն է:
Սակայն Գորին Վրաստանի միակ քաղաքը չէ, որտեղ Ստալինին հարգում են (հաճախ նաև խոնարհվում): «Մեծն առաջնորդի» մահվանից 64 տարի է անցել, սակայն նա այստեղ կենդանի է տարբեր ձևաչափերով ու Վրաստանի տարբեր բնակավայրերում:
Ստալինն աստված է
Գորի: Սուրբ Երրորդություն. այսպես են անվանում Ղրիմում 1945թ.-ի փետրվարին Ստալինի, Ռուզվելտի և Չերչիլի հանդիպման լուսանկարը:
Զեմո (Վերին) Ալվանի գյուղ: Ճաշկերույթների ժամանակ Ստալինի կենացը խմում են հոտնկայս՝ ի նշան հատուկ հարգանքի և ակնածանքի:
Գորի: Մարտի 5-ին՝ Ստալինի մահվան օրը, «մեծն առաջնորդի» հետևորդները հավաքվում են Գորիում: Նրանց կարծիքով Ստալինի օրոք կյանքն ավելի լավն էր, քան այսօր:
Ստալին. անկում և հարություն
Գորի: Այստեղ՝ Գորիի կենտրոնում, Ստալինի 9-մետրանոց արձանն էր: 2010-ին կառավարության հրամանով արձանը բնակչությունից թաքուն հանեցին պատվանդանից:
Կառավարության նման քայլը վիրավորել էր Գորիի բնակչության մի մասին: Նրանց կարծիքով, «մեծ առաջնորդի» տեղը հենց քաղաքի կենտրոնում է:
Գորի: Ստալինի արձանը հայտնվեց փլատակների մեջ, քաղաքի գծից դուրս:
Գորի, Աթենի գյուղ. Գլխավոր արձանի ապամոնտաժումը չազդեց Ստալինին որպես մեծ առաջնորդի վերաբերվելու վրա:
Գորի, Աթենի գյուղ: Այս տան տերը՝ Ժուժունա Նատաձեն, արդեն մեկ տարի է այստեղ չի բնակվում, սակայն ստալինյան խորհրդանիշները, որոնք նա հավաքել է 50 տարիների ընթացքում, մինչև հիմա պահպանվել է պատշգամբում:
Գորի, գյուղ Աթենի, Ժուժունա Նատաձեի պատշգամբը: Սա Ստալինի 3D դիմանկարն է. աջ կողմից նայելիս կարելի է տեսնել երիտասարդ Ստալինի դեմքը, ձախից՝ միջին տարիքի, իսկ ուղիղ նայելիս՝ «մեծ առաջնորդի» դասական կերպարը:
Զեմո Ալվանի գյուղ: «Մեծ առաջնորդի» կիսանդրին կա նրա գրեթե բոլոր հետևորդների տանը:
Զեմո Ալվանի գյուղ: Երկրորդ աշխարհամարտին զոհվածների հուշարձան:
Գորի, Ստալինի թանգարանի բակը
Գորի, 2013թ., Գորի, 2016 թ.: Բնակչության մի մասը որոշել է կրկին տեղադրել Ստալինի 9-մետրանոց արձանը Ստալինի թանգարանի բակում: Սակայն իրականացնել դեռևս չի հաջողվել: Չնայած պատվանդանին հաճախ են թարմ ծաղիկներ հայտնվում ի նշան «մեծ առաջնորդի» հանդեպ տածած հարգանքի:
Ստալինը՝ գերաստղ
Գորի: Ժամանակի ընթացքում Ստալինի անունը Վրաստանում յուրօրինակ «տեսարժան» մի բան է դարձել:
Առաջնորդի դիմանկարը կարելի է տեսնել վերնաշապիկների վրա, հուշանվերների և այլ տեսքով:
Թբիլիսի: Ստալինի կիսանդրին հնաոճ իրերի խանութում:
Թբիլիսի: Ստալինի դեմքով խորհրդանիշների կարելի է հաճախ հանդիպել Չոր կամրջի վրա գտնվող հին իրերի շուկայում:
Թբիլիսի: Ստալինի դիմանկարը պատճառներից մեկն է, թե ինչու է Չոր կամուրջը զբոսաշրջիկների շրջանում հայտնի:
Գորի: Հազարավոր զբոսաշրջիկներ ամեն տարի այցելում են Գորիում գտնվող Ստալինի թանգարան:
Թբիլիսի: Փոփ-արտ Ստալինի, Լենինի, Կարլ Մարքսի, Մաոյի և Կաստրոյի մասին Թբիլիսիի հոսթելներից մեկում:
Թելավի: Հակաստալինյան սթրիթ-արտ «մեծ առաջնորդի արձանի մոտ»:
Թբիլիսի: 21-ամյա Թաթա Մուրաչաշվիլին, Վրաստանում Ստալինի հավանաբար ամենաերիտասարդ երկրպագուն է: