Ստալինը վերադառնում է Դաղստան
Ըստ «Նովայա գազետայի» հրապարակման
Կասպիյսկ քաղաքում (գտնվում է Ռուսաստանի կազմում գտնվող Դաղստանի Հանրապետությունում) փողոց վերանվանելու նախաձեռնությամբ հանդես է եկել «Ի.Վ. Ստալին» տեղական հասարակական կազմակերպությունը:
Այդ կազմակերպության նախագահը, որի անունն Իսա Ազիև է, հանրային քննարկումների ժամանակ հայտարարել է, որ ցանկանում է «վերականգնել պատմական արդարությունը», քանի որ այդ փողոցը նախկինում արդեն Ստալինի անունով էր:
«Մեզ իրենց ստորագրություններով պատվել են մեր քաղաքի ամենահեղինակավոր և ամենապատվավոր քաղաքացիները: Նրանք Հայրենական պատերազմի մասնակիցներ են, Վետերանների խորհրդի, Ավագանու, Պատգամավորների խորհրդի, Չեռնոբիլցիների միության, ՆԳՆ խորհրդի անդամներ: Մենք հենց այնպես չենք եկել քաղաքապետարան, այլ լավագույն անձանց լավ և հզոր աջակցությամբ», — պնդել է նախագահը:
«Մենք՝ հանուն Ստալինի», — լսվել է դահլիճից:
Մանկավարժական ինստիտուտի ռազմական ամբիոնի դասախոս Մուսա Աբակարովը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես կցանկանար, որ Կասպիյսկում փողոց վերանվանեին.
«Մեր նախագահ Վլադիմիր Վլադիմիրին լռում է: Նա չի կարող ասել. . «Եկեք Ռուսաստանի ժողովրդի հայրենասիրությունը բարձրացնենք Ստալինի անվամբ»: Նա չի կարող այդպիսի բան ասել, որովհետև ողջ աշխարհը նրա դեմ դուրս կգա: Նա իր պահվածքով մեզ ակնարկում է. «Դե, տղանե՛ր, սկսեք: Բարձրացրեք հայրենասիրական զգացմունքը, վերանվանեք»:
Դա նախագահի թաքուն գաղափարն է: Դա մեծ խթան է, մեծ ոգեշնչում: Իսկ այն, որ… այն ժամանակ մարդկանց են սպանել, չեն սպանել, վիճելի հարց է, այդ հարցը չենք քննարկելու»:
Քննարկումների մասնակիցներից մեկը խոստովանել է, որ, լինելով Խորհրդային Միության հայրենասեր, որդուն Իոսիֆ է անվանել:
«Պետրոսի գահակալության տարիներին բնակչության մեկ երրորդ մասը կոտորվել է: Հզոր բռնաճնշումներ են եղել, նրա անունով փողոցներ են անվանվել, և ամեն ինչ կարգին է», — վրդովվում էր մեկ այլ մասնակից Օմարի Հասանովը:
Տեղի գործարանի նախկին աշխատակից Բունյամին Իբրահիմովը որոշեց ցարական Ռուսաստանի պատմության էքսկուրս անցկացնել:
Նա պատմեց, որ իր նախապապի եղբայրը ծառայել է ռուսական բանակում, սակայն, չնայած բազմաթիվ պարգևներին և բարձր կոչումներին, 1920թ-ին նրան կեղծ մատնությամբ կալանավորել են և գնդակահարել, «սակայն այն ժամանակ այդպիսի մթնոլորտ էր»:
«Հարազատ մարդիկ էին մատնել, հարազատ մարդիկ էին գրել: Դա Ստալինը չէր արել, այլ տեղացիները: Ստալինը չէր կարող ողջ Խորհրդայիան Միությունը վերցներ ու բռնաճնշեր: Իրավիճակն էր այդպիսին: Դասակարգային պայքար էր», — հայտարարել է վետերանը:
Վերջապես, խոսքը հասավ միակ երիտասարդ Շամիլ Ռասուլովին, որը ցանկացավ դեմ արտահայտվել: Դահլիճում աղմուկ բարձրացավ: «Դու ինչի՞ն ես դեմ», — ագրեսիվորեն նրան հարցրեց լսումների ակտիվ մի ջատագով:
— Երիտասարդ է, պատմություն չգիտի, — մեծահոգաբար արդարացրեց տղային թոշակառուներից մեկը:
— Ես եկել եմ կարծիքս և մեր մուտքի կարծիքը հայտնելու: Պետք է կլինի փաստաթղթեր փոխել ու մեր գործով զբաղվելու փոխարեն պետք է գնանք և փողոցի անուն փոխենք, — նշել է երիտասարդը: Նրան աջակցեց հարևանը:
— Դուք ո՞ր փողոցում եք ծնվել, — հարցաքննությունը շարունակում էր խանդավառ քաղաքացին:
— Աշխարհի 14:
— Նստի՛ր: Մարդկանց է պետք հարցնել: Մեր նախագահը ձգտում է… Գնում է Ստալինի ճանապարհով: Նա ամրապնդում է երկրի պաշտպանունակությունը: Իսկ Դուք ինքնաձիգի տեսե՞լ եք: Բանակում ծառայե՞լ եք: Հը՞: Քեզ եմ դիմում:
«Ի.Վ. Ստալինի» նախագահը կրկին խոսք վերցրեց և հիշեցրեց, որ Կովկասում գլոբալ հարցերը որոշել են ակսակալներն, այլ ոչ թե երիտասարդները.
«Եվ այստեղ պետք է լսել ակսակալների, տարեց մարդկանց կարծիքը»:
Մեկ ժամ տևած քննարկումներից հետո Կասպիյսկի գլխավոր ճարտարապետ Ահմեդ Մախովն առաջարկեց քվեարկել:
28 մասնակից քվեարկեց վերանվանման օգտին, երկուսը՝ դեմ, ձեռնպահ չկար: