Հայաստանում սկանդալ է նոր և նախկին իշխանությունների միջև
Հայաստանում սկանդալ է հասունանում հին ու նոր իշխանությունների ներկայացուցիչների միջև։ Խոսքը, մասնավորապես, Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի մասին է, որը Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսան է, և պատգամավոր Հրաչյան Հակոբյանի մասին, որը գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդին է։
Սկանդալը սկսվել է այն բանից, որ Միքայել Մինասյանը Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանին և նրա եղբորը մեղադրել է ծխախոտի մաքսանենգության գործին մասնակցություն ունենալու մեջ։ Ըստ Մինասյանի՝ ապրիլի վերջին Երևանից չվերթ է իրականացրել ԱԻՆ ինքնաթիռը, որը 40 տոննա քաշով հայկական ծխախոտի խմբաքանակ է տեղափոխել։ Ինքնաթիռը կանգնեցվել է Կրասնոդար ռուսական քաղաքում։
Սկզբից այս մեղադրանքին ի պատասխան քույր ու եղբայր դատի տվեցին Մինասյանին։
Իսկ այժմ Հրաչյա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Մինասյանի դեմ քրեական գործի շրջանակում խուզարկություններից մեկի ժամանակ հայտնաբերվել է նրա հին համակարգիչը, և հայ ծրագրավորողներին հաջողվել դրա մեջ վերականգնել հազարավոր ֆայլեր, որոնք վկայում են Մինասյանի «մութ գործերի մասին»։
Բոլոր մանրամասները․ կողմերի մեղադրանքներն ու հերքումները։
- Ինչի՞ մեջ է մեղադրվում Միքայել Մինասյանը
- Սերժ Սարգսյանը շուտով կարող է հայտնվել ամբաստանյալի աթոռին․ գործի մանրամասները
Ծխախոտի մաքսանենգության պատմությունը
Ապրիլի վերջին տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Կրասնոդարում կանգնեցվել է ԱԻՆ ինքնաթիռը, որը Երևանից Աֆղանստան՝ Կրասնոդարում և Դուշանբեում կանգառներով, պետք է 40 տոննա ծխախոտ տեղափոխեր։
Ինքնաթիռում տարբեր ընկերությունների արտադրած 2700 տուփ սիգարետ է հայտնաբերվել հայկական ակցիզային տարբերանշաններով։ Փաստաթղթերից առգրավվել է իբր կեղծ հաշիվ–ապրանքագիրն ու հայտարարագիրը։
Թեման այնքան է քննարկվեց հայկական լրատվամիջոցներում, որ Պետեկամուտների կոմիտեն ստիպված էր պարզաբանումներ ներկայացնել։ Այն հայտարարել է, որ ծխախոտի խմբաքանակն օրինական է դուրս բերվել։
«Հայտարարագրի՝ համակարգում գրանցված լինելը նշանակում է, որ այն հնարավոր չէ կեղծել, իսկ դրանում առկա տվյալները՝ ՀՀ և ԵԱՏՄ անդամ (այդ թվում՝ ՌԴ) մաքսային մարմինների միջև գործող փոխգործակցության շրջանակում հասանելի են ՌԴ մաքսային մարմինների համար», — ասված է ՊԵԿ հաղորդագրությունում։
Դրանից հետո սոցցանցերում հաղորդագրություն տարածվեց, որ խմբաքանակը պատկանել է Հրաչյա Հակոբյանին՝ վարչապետի աներորդուն։
Այդ լուրի հեղինակը Հայաստանի նախկին նախագահի փեսա, հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանն էր։
Իր ֆեյսբուքյան էջում նա վերջերս սկսել է մի շարք տեսանյութեր հրապարակել «Ստի վերջն» անվանումով։ Այդ տեսանյութերից մեկում նա հայտարարել էր, որ Հրաչյա Հակոբյանն ու Աննա Հակոբյանը մասնակից են ծխախոտի մաքսանենգության մասին գործին։
Ի պատասխան քույր ու եղբայր դատի են տվել Մինասյանին։ Հայցը ներկայացվել է հունիսի 1–ին։ Դրանում նշվում է, որ Աննա և Հրաչյա Հակոբյանները Միքայել Մինասյանից պահանջում են հանրային կերպով ներողություն խնդրել և հերքել հայտարարությունը, որն իրենք զրպարտություն են գնահատում։ Նրանք պահանջում են նաև վնասի փոխհատուցում, որը հասցվել է իրենց պատվին, արժանապատվությանն ու գործարար համբավին։
Մինասյանին վարկաբեկող նյութերը
Հրաչյա Հակոբյանը սոցցանցի իր էջում գրել է, որ ծրագրավորողներին հաջողվել է վերականգնել Մինասյանի հին համակարգչի մոտ 9 հազար ֆայլ։
Այդ ֆայլերում, ըստ պատգամավորի, տեղեկություններ են պահվել այն մասին, թե «ում ինչքան փող է տվել, ումից ինչքան փող է ստացել, ումից ինչ և ինչպես է խլել, ընտրությունների արդյունքներն ինչպես է կեղծել՝ ում միջոցով, ինչ հնարքներով, ում ոնց է առել»։
Միաժամանակ վարչապետի աներձագը չի հստակեցնում, որտեղից իրեն տեղեկություններ այն մասին, թե քննությանը հաջողվել է վերականգնել հին համակարգչի մեջ պահվող ինֆորմացիան․
«Թե ինչպես է հայտնի դարձել, թույլ տվեք չասեմ»։
Միքայել Մինասյանի նկատմամբ հետախուզում է հայտարարված։ Հայաստանում շատերը կարծում են, որ նա Իտալիայում է։
Սակայն Հրաչյա Հակոբյանն այլ ենթադրություն ունի․
«Ունեմ իմ տեղեկությունները՝ որտեղ է գտնվում, այդքանը, Սոչի քաղաքում, իմ տեղեկություններով՝ այո, չեմ բացառում, որ իրավապահներին նույնպես հայտնի է»։
Ըստ Հակոբյանի՝ Մինասյանին պետք է Հայաստան վերադարձնել, քանի որ դա արդեն «հանրային պահանջ է»։