Պուտին և Մակրոն. կարծիքների ընկերական փոխանակում Մարտերի պատկերասրահում
Photo: ՏԱՍՍ
Նախագահներ Պուտինի և Մակրոնի հանդիպումը խոստանում էր հետաքրքիր լինել դրամատուրգիայի տեսանկյունից: Ոչ թե, իհարկե, նրա համար, որ Պուտինը պատրաստվում էր հանկարծ որոշել սիրիական հարցում կամ Դոնբասում ընթացող պատերազմի դադարեցման հարցում զիջումների գնալ: Այլ որովհետև այդ երկու անձանց միջև մինչև նրանց առաջին հանդիպումն էլ շատ կոնֆլիկտային հարցեր կային, որոնք պետք էր լուծել: Բացի այդ, նրանց միջև տարիքային (25 տարի) և փորձառության անդունդ կա (մոտ 17 տարի), ինչպես նաև հայացքների մեջ, թե ինչպես պետք է լինի աշխարհը:
Ինչ էին պատրաստվում քննարկել
Պուտինի այցը «թույլ կտա Մակրոնին իմանալ մեր գնահատականը ծանրագույն ուկրաինական կոնֆլիկտի զարգացման հարցում», նախորդ շաբաթ ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: «Սիրիան նույնպես կարևորագույն խնդիրներից մեկն է, — հավելել է նա: — Փարիզի սարսափելի ահաբեկչությունից հետո նոյեմբերին Ֆրանսուա Օլանդը Մոսկվա էր եկել, և կարևոր պայմանավորվածություն էր ձեռք բերվել զինվորականների ջանքերի և գործողությունների համակարգման շուրջ: Սակայն այն չիրագործվեց ոչ ռուսական պատճառով»: Ֆրանսիացիները նույնպես կարծում են, որ մեղավոր է մյուս կողմը: Ֆրանսիայի ներկայիս արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիանը 2017թ-ի հունվարին (երբ պաշտպանության նախարարն էր) Ազգային ժողովում հիշեցնում էր, որ 13/11/2015 փարիզյան ահաբեկչույթուններից հետո երկու անգամ Մոսվա է մեկնել (այդ թվում՝ Օլանդի հետ), որպեսզի պայմանավորվի ահաբեկչության դեմ համատեղ պայքարի մասին, սակայն հետո «ոչինչ տեղի չունեցավ»: Եվ դա մեր մեղքը չէ, ընդգծել է Լը Դրիանը:
Ինչ պատմեցին ահնդիպումից հետո
Մամուլի ասուլիսը սկսվեց հանգիստ և անգամ բարեհամբույր, սակայն ավարտվեց նյարդային կերպով:
Սկզբում Մակրոնն ասաց, որ ԻԼԻՊ-ի դեմ պայքարը «կարևորագույն առաջնահերթություն է» (ավելի ուշ կրկնեց՝ «առաջնահերթությունների առաջնահերթություն), ինչը չէր կարող չուրախացնել Վլադիմիր Պուտինին, որը 2015թ-ի աշնանից փորձում է իրեն առաջարկել Արևմուտքին ահաբեկչության՝ «20-րդ և 21-րդ դարերի պատժի» (այսօրվա խոսքեր) դեմ պայքարի գործընկերոջ դերում:
Միաժամանակ Մակրոնն ընդգծեց, որ Սիրիայում «քիմիական զենքի ցանկացած կիրառմանը» պատասխան է տրվելու, «ահմենայնդեպս՝ Ֆրանսիայի կողմից»: Այսպիսով Ֆրանսիայի գլխավոր հրամանատարն առաջին անգամ ավագ վիզավիին ատամները ցույց տվեց: Ակնարկելով, որ ոչ միայն Թրամփը կարող է, եթե մի բան լինի, «պատասխան հարված» հասցնել: (Ավելի ուշ Մակրոնը հավելեց, որ «Աստանայի ձևաչափը» այսինքն՝ սիրիական հարցի լուծում առանց Արևմուտքի երկրների) «չի կարող ընդունելի որոշում լինել»):
Ֆրանսիայի նախագահը պատմեց, որ Պուտինի հետ պայմանավորվել է «ամենակարճ ժամկետներում» հանդիպում հրավիրել «նորմանդյան ձևաչափում», իսկ մինչ այդ Դոնբասի իրավիճակի «աուդիտ անցկացնել» ԵԱՀԿ մանրամասն զեկոյցի հիման վրա:
Հետո Մակրոնը հիշատակեց նաև մեկ այլ թեմա, որի մասին Պուտինը հաստատ շատ էր ուզում լսել: «Ես հիշեցրի պարոն նախագահին այն մասին, որ Ֆրանսիայի համար շատ կարևոր է ցանկացած փոքրամասնությունների իրավունքների հանդեպ հարգանքը: Մենք խոսել ենք Չեչնիայում ԼԳԲՏ, ինչպես նաև Ռուսաստանում ոչ կառավարական կազմակերպությունների մասին», — ասել է Մակրոնը: (Ի դեպ, Պուտինի այցի օրը Ֆրանսիան ընդունեց Չեչնիայից առաջին ԼԳԲՏ-փախստականին): «Մենք պայմանավորվեցինք, որ միասին ենք հետևելու իրավիճակին», — ասել է Մակրոնը:
«Ես ասել եմ, որ պատմությունը մեզնից ավելի բարձր է և կարևոր… — իր ելույթն էր ավարտում Մակրոնը: — Մենք այսօր գտնվում ենք այստեղ՝ Մարտերի պատկերասրահում (սրահի անվանում Վերսալի պալատում – խմբ.), որտեղ գրանցված են շատ ռազմական հաղթանակներ: Սակայն, հիշելով այդ ռազմական հաղթանակների մասին, մենք չպետք է մոռանանք, որ դրանք միշտ մեր թյուրըմբռնման արգասիքն են եղել, և որ հաճախ դրանց ընթացքում շատ մարդիկ են զոհվել…»:
Ուկրաինայում շուտափույթ կերպով խաղաղություն հաստատելու անհրաժեշտության և սիրիական համակարտության լուծման մասին Մակրոնն ավելի վաղ ասել էր, այնպես որ Պուտինը պետք է հասկանար այդ դադարը: Սակայն Ռուսաստանի նախագահի տեսքից այդ մասին ոչ մի կերպ հնարավոր չէր կռահել: Այդ ժամանակ Մակրոնն արտասանեց այդ մտքի երկրորդ մասը, որը Պուտինի համար ավելի հաճելի էր. «Դուք եկել եք մի քաղաքից և երկրից, որը նախորդ դարասկզբին պայքարել է ազատության և, մասնավորապես, Եվրոպայի ազատության համար: Եվ, հիմնվելով պատմության ուժի վրա, որը մեզնից ավելի բարձր և կարևոր է /…/, ես կցանկանայի, որ մենք բոլոր այն հարցերի շուրջ, որոնք ազդում են մեր ներկայի և մեր ազգերի ճակատագրի վրա, գտնեինք պրագմատիկ և սկզբունքների վրա հիմնված որոշումներ»:
Խնդիրն այն է, որ Մակրոնն, ինչպես և Օլանդը, փորձում է, մի կողմից, Կրեմլից պահանջել պահպանել հումանիտար օրենքներն ու կանոնները, մյուս կողմից, կոչ է անում առևտրի և փոխանակությունների զարգացում: Իսկ Կրեմլում առևտրի և փոխանակությունների են սպասում առանց նախապայմանների:
«Սկզբունքների վրա հիմնված» հարաբերություններ կառուցելը հեշտ չի լինի նաև այն պատճառով, որ կողմերի սկզբունքները մեծ մասամբ տարբեր են: Եվ Պուտինը դա մի քանի անգամ ցույց տվեց. օրինակ, երբ կոմպլեմենտար բաներ էր ասում Մարին Լը Պենի մասին, որի մասին Մակրոնն ինչ-որ տհաճությամբ էր հիշում:
Ընտրություններին միջամտելու մասին առաջին հարցը տվեց ռուսական կողմի լրագրողը: Նա հարցրեց, թե արդյոք նախագահները քննարկել են այդ թեման: Մակրոնը ձեռքով ցույց տվեց Պուտինին. «…Ինչ վերաբերում է միջամտությանը… Ռուսաստանի մտացածին միջամտությանն ինչ-որ մեկի ընտրություններին, ապա այդ հարցը մենք չենք քննարկել, իսկ պարոն նախագահն այդ հարցի վերաբերյալ ոչ մի հետաքրքրություն չի ցուցաբերել, իսկ իմ կողմից ի՞նչ քննարկել. ես կարծում եմ, որ քննարկման առարկա չկա»:
Իսկ Մակրոնն այնուամենայնիվ շարունակում է այլ կերպ մտածել. «Ինչ վերաբերում է ֆրանսիական ընտրություններին, մենք այդ մասին խոսել են, երբ իմ ընտրվելուց հետո պարոն Պուտինը զանգահարեց ինձ շնորհավորելու: Ես պրագմատիկ եմ: Մենք քննարկել ենք այդ հարցերը, ես /Ռուսաստանի/ նախագահին ասել եմ այն ամենն, ինչ ուզում էի ասել, նա է ինձ ասել այն ամենն, ինչ ուզում էր, և ես առաջ եմ շարժվում»: «Ես երբեք չեմ համարել, որ քաղաքական կյանքն ու դիվանագիտությունը նրանում են կայանում, որպեսզի բացատրենք այն ջերմադինամիկայի տարրերով կամ անձնական քիմիայով: Քաղաքականության և դիվանագիտության նպատակն այն է, որպես հստակ լուծումներ գտնվեն մեր իրական խնդիրների համար», — հավելել է Մակրոնը:
Այնուամենայնիվ, ավելի ուշ պարզ դարձավ, որ ռուսական ԶԼՄ-ների և հաքերների գրոհների մասին Մակրոնը չի մոռացել: Նա միակ անգամն ացավ բարձր տոնի, երբ հարց ստացավ, թե ինչու է իր մամուլի ծառայությունը հրաժարվել հավաստագրել «ռուսական լրատվամիջոցներին» (Russia Today, Sputnik — խմբ.): «Ես լրագրողների հետ օրինակելի հարաբերություններ եմ կառուցում, եթե նրանք լրագրող են, — սկսեց Մակրոնը, այնուհետև սկսեց նշված լրատվամիջոցներին «ազդեցության», «պրոպագանդայի» և «կեղծ պրոպագանդայի մարմիններ» անվանել: Այնպես է ստացվել, որ այդ բոլոր «մարմինները» ռուսական պետական են, իսկ Մակրոնի կողքին կանգանծ էր մի մարդ, որը, կարելի է ասել, շատ է ցանկանում անել ամեն ինչ, որպեսզի միանձնյա մարմնավորի երկիրը:
Ստացվում էր, որ նրան կրկին մեղավոր էին դարձնում:
Սակայն նա պարտքի տակ չմնաց՝ սկզբում ծաղրելով ահաբեկչության դեմ Ֆրանսիայի պայքարը («Ինչպես հայտնի է, Ֆրանսիան իր ավանդն է ներդնում ահաբեկչության դեմ պայքարում: ԱՄՆ ղեկավարության տակ…»), իսկ հետո վերջում, պատասխանեց G7 գագաթնաժաղովի ավարտական հռչակագրի հասցրած վիրավորանքին (որտեղ ասված է Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների հնարավոր ուժեղացման մասին):
— Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ հարցի երկրորդ մասի վերաբերյալ: Դուք հարցրիք, թե ինչպես Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կօգնեն Ուկրաինայի հարավ-արևելքի ճգնաժամի կարգավորմանը: Ոչ մի կերպ չեն օգնի, — շեշտեց Պուտինը:
Ստացվում է, որ Մինսկի համաձայնագրերն այսուհետ էլ չեն կատարվի. համենայնդեպս, մինչև Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չչեղարկեն:
Իսկ պատժամիջոցները չեն հանվի, մինչև չկատարվեն Մինսկի համաձայնագրերը. դա Արևմուտքի առաջատար երկրների հին դիրքորոշումն է, որը վերսալյան այդ շոգ երեկոյին հաստատեց նաև Մակրոնը: Ճիշտ է, մի քիչ ավելի վաղ:
«Ես հաստատում եմ այն, ինչ ասել եմ. եթե հարկ լինի, պետք է ուժեղացնել պատժամիջոցները, սակայն դա արդեն սրեցում կլինի: Եթե դեէսկալացիա լինի, ապա դա չի լինի: Եվ ես ցանկանում եմ, որ հենց դեէսկալացիա լինի», — ասաց Ֆրանսիայի նախագահը:
Պուտինի օգնական Ուշակովն այցից առաջ ասում էր, այցի գլխավոր նպատակը երկու նախագահների ծանոթանալն է: Ահա և ծանոթացան: