Արցախ, մարտեր։ Լուրեր, լուսանկարներ, տեսանյութեր
-
Արցախում այրվում են անտառները․ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայություն
Գերատեսչությունը հաղորդում է, որ Ադրբեջանի զինված ուժերն Արցախի գրեթե բոլոր շրջանների անտառային գոտիներում կիրառում են հրկիզող հրթիռներ։ Հասանելի վայրերում հրշեջ փրկարարները հրդեհաշիջման միջոցներ են ձեռնարկում։
«Թշնամական կողմը հումանիտար աղետին փորձում է ավելացնել նաև բնապահպանականը` զգալի վնաս պատճառելով նաև Արցախի կենդանական ու բուսական աշխարհին», — ասված է պետական ծառայության հաղորդագրությունում։
Հոկտեմբերի 31-ին առաջին հաղորդագրությունները ստացվեցին անտառային հրդեհների մասին։ Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունն այն ժամանակ հայտարարեց, որ Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտության գոտում կիրառել է քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զենք, ինչը միջազգային հումանիտար իրավունքի խախտում է։ Ընդհանուր առմամբ, հրդեհների մակերեսն արդեն գերազանցել է 150 հեկտարը։
-
Մեկ խաղաղ բնակիչ է զոհվել, ևս մեկը վիրավորվել է Արցախում հրետակոծության հետևանքով․ օմբուդսմեն
Արցախի օմբուդսմենի գրասենյակը հաղորդում է, որ Ադրբեջանի ԶՈւ-ն շարունակում է հրետակոծել խաղաղ բնակավայրերը՝ չնայած հոկտեմբերի 30-ին Ժնևում հակամարտ կողմերի ԱԳՆ ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությանը քաղաքացիական բնակչությանը միտումնավոր հարվածներ չհասցնելու մասին։ Հաղորդագրությունում ասվում է, որ այժմ հրետակոծության է ենթարկվել Արցախի երկու բնակավայր։ Մարտունու շրջանի Խնուշինակ համայնքում զոհվել է մեկ քաղաքացիական անձ՝ 53-ամյա Արմո Ավետիսյանը, իսկ Մարտակերտի շրջանի Առաջաձոր համայնքում արկի պայթյունից վիրավորվել է 67-ամյա Սերյոժա Ծատրյանը»։
Ընդհանուր առմամբ, ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր նվազագույնը 46 խաղաղ բնակիչ է զոհվել, վիրավորվել է ոչ պակաս, քան 142 մարդ, նշում է Արցախի օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը։
-
Հայաստանի տարածքի հրետակոծման հետևանքով խաղաղ բնակիչ է զոհվել, երկու մարդ վիրավորվել է․ ՊՆ
Արդեն երկրորդ անգամ են ադրբեջանական զինված ուժերը հրետակոծում Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղը Հայաստանի հարավում։ Այս անգամ հրետակոծության հետևանքով մեկ մարդ է զոհվել, երկուսը վիրավորվել են։ Հրետանային հարվածներ են հասցվել նաև Հայաստանի ԶՈՒ մարտական դիրքերին, հաղորդում է պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։ Այդ նույնը գյուղն Ադրբեջանը հրետակոծել էր հոկտեմբերի 30-ին։ Այն ժամանակ հաղորդվում էր, որ կան վիրավորներ և ավերածություներ։
-
Ադրբեջանի ՊՆ․ «Հակառակորդը կրկին հրետակոծում է Գուբաթլին Հայաստանի տարածքից»
«Նոյեմբերի 2-ին կեսօրից հետո Հայաստանի զինված ուժերը հրետակոծում են Գուբաթլին և շրջանի գյուղերը։ Ներկա պահին Գուբաթլիի շրջանի տարածքն ինտենսիվորեն հրետակոծվում է Հայաստանի Կապանի շրջանի Դավիթ Բեկ գյուղից», — հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
-
Արցախցի կանանց ակցիան ԱՄՆ դեսպանատան դիմաց
Մի քանի հարյուր կին երեխաների հետ ակցիա է անցկացրել Երևանում ԱՄՆ դեսպանատան մոտ՝ պատերազմը կանգնեցնելու և Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու պահանջով։ Սա Արցախում մարտական գործողությունների մեկնարկից հետո Հայաստան տեղափոխված կանանց առաջին այսպիսի ակցիան չէ։
Ակցիայի մասնակիցները պահանջել են, որ ԱՄՆ դեսպան Լինն Թրեյսին հանդիպի իրենց հետ։ Նրանք նույնիսկ հայտարարել են, որ պատրաստ են դեսպանատան դիմաց վրաններ փխել, եթե իրենց մոտ մարդ դուրս չգա և չլսի պահանջները։ Նրանք պարզել էին «Ճանաչեք Արցախը», «Կանգնեցրեք Էրդողանին և Ալիևին» բովանդակութւամբ պաստառներ։
-
Եվս ութ բնակավայր է անցել ադրբեջանական բանակի վերահսկողության տակ․ Իլհամ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թվիթերում թվարկել է ութ բնակավայր, որոնք անցել են ադրբեջանական բանակի վերահսկողության տակ։
Ջաբրայիլի շրջան՝ Չափրանդ, Հաջի Իսաղլը, Գոշա Բուլաղ գյուղերը,
Զանգելանի շրջան․ Դերե Գիլյաթաղ, Բեյուք Գիլյաթաղ գյուղերը,
Գուբաթլիի շրջան․ Իշըղլը, Մուրադխանլը և Մալանլը գյուղերը։
Victorious Armed Forces of Azerbaijan have liberated Chaprand, Haji Isagli and Gosha Bulag villages of Jabrayil, Dere Giletag and Boyuk Giletag villages of Zangilan, Ishigli, Muradkhanli and Milanli villages of Gubadli. Long live Azerbaijan’s Armed Forces! Karabakh is Azerbaijan!
— Ilham Aliyev (@presidentaz) November 2, 2020
-
Ադրբեջանը շարունակում է հրետակոծել խաղաղ բնակավայրերը․ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայություն
Իրավիճակը, հատկապես Մարտունի և Մարտակերտ քաղաքներում, անհանգիստ է: «Գրադի» և «Սմերչի» կայանքներից խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակված հրթիռներից բացի՝ այստեղ կիրառվում է նաև ռազմական ավիացիա: Պետական ծառայությունն ընդգծում է, որ այդ տարածքները հրետակոծվել են նաև գիշերը։ Տուժածներ չկան։
-
Թուրք լրագրող․ այսօր Իլհամ Ալիևը լավ լուր կհայտնի
Թուրքիայի Բոզոքի համալսարանի պրոֆեսոր, «HaberTürk» պարբերականի սյունակագիր Քյուրշադ Զորլուն Թվիթերում գրել է․
«Այսօր հանդիպել եմ Ադրբեջանի հարգարժան նախագահ Իլհամ Ալիևին․․․ Նրա բարոյական ոգին բարձր է։ Բոլորին բարևել է։ Ասել է, որ այսօր «ևս մեկ լավ լուր է հայտնելու»։ Պատմել է շատ կարևոր մանրամասների մասին։ Վաղը HaberTürk-ում մանրամասն կգրեմ»։
-
Հայ փորձագետի կարծիքը Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զենքի օգտագործման մասին
Հայկական մամուլը հրապարակել է Ադրբեջանի կողմից ֆոսֆորային տարրեր պարունակող զինատեսակների օգտագործման մասին ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի կարծիքը․
«Այն զենքերը, որոնք մարդկության համար վտանգ են ներկայացնում, […] ռազմական համագործակցության արդյունքում չեն վաճառվում։ Եվ, որպես կանոն, ձեռք են բերվում սև շուկայից։ Սրանից կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը եւ Թուրքիան օգտվում են ահաբեկչական խմբավորումների ոչ միայն մարդկային ուժից, այլ նաև նրանց ձեռքի տակ հայտնված այն զենք-զինատեսակներից, որոնք առկա են սև շուկայում։ Ես կարող եմ միանշանակ պնդել, որ դրանք ձեռք են բերվել սև շուկայից, որը կարող է լինել Լիբիան, Սիրիան, այսինքն՝ այն տարածքները, որտեղ ահաբեկիչները գործողություններ են իրականացնում»։
Փորձագետը կարծում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը ծրագրել էր պատերազմի մեկնարկից հաշված ժամերի ընթացքում գրավել ամբողջ Լեռնային Ղարաբաղը, սակայն դա չհաջողվեց, թեև օգտագործվում են ահաբեկչական խմբավորումներ և նորագույն՝ 5-րդ սերնդի զինտեխնիկա։
«Փորձելով ծածկել այս խայտառակությունը՝ օգտագործում են մեկ այլ խայտառակություն։ Սրա առաջին նպատակն այն է, որ տվյալ բնակավայրից հեռու պահեն քաղաքացիական բնակչությանը (բոլորս էլ գիտենք, թե քիմիական զենքերը ինչ վտանգ են ներկայացնում), երկրորդ նպատակը հայ հասարակության շրջանում խուճապ տարածելն է։ Կարող եմ ասել, որ այս դեպքում ևս իրենք չհասան արդյունքի։ Անտառներում պատսպարված խաղաղ բնակչությունը դուրս եկավ և փոխեց իր ապաստարանը։ […] Միանշանակ ծայրահեղ միջոցի են դիմել, ընդ որում, իմ խորին համոզմամբ՝ սա կիրառվել է հենց Թուրքիայի ցուցումով․ Սիրիայում հենց Թուրքիայի ցուցումով էին ահաբեկիչները կիրառել ֆոսֆորային տարրեր պարունակող այդ զենքերը»։
-
«Հայաստանը խախտել է հրադադարի ռեժիմը պետական սահմանին»․ Ադրբեջանի ՊՆ
«Հայկական զինված ուժերի ստորաբաժանումները ականանետներով և հրազենով արկակոծել են մեր ստորաբաժանումների դիրքերը հայ-ադրբեջանական պետական սահմանին։
Նոյեմբերի 2-ի գիշերը տարբեր ժամերի Հայաստանի Նոյեմբերյանի, Բերդի և Վարդենիսի շրջանների տարածքից հակառակորդը հրետակոծել է մեր ստորաբաժանումները, որոնք տեղակայված են Ադրբեջանի Ղազախի, Թովուզի և Դաշքեսանի շրջաններում», — հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
-
Հակամարտության գոտում իրավիճակի մասին՝ Արցախի պաշտպանության նախարարությունից
Արցախա-ադրբեջանական ճակատային գծում նոյեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը տարբեր ինտենսիվությամբ մարտական գործողություններ են ընթացել: Հարավ-արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը առաջնագծին զրահատեխնիկա մոտեցնելու անհաջող փորձ է ձեռնարկել: Հակառակորդը շարունակել է նաև հրթիռահրետանային հարվածներ հասցնել խաղաղ բնակավայրերին:
-
Ադրբեջանի ՊՆ․ «Հակառակորդը հրետակոծում է երկու շրջանների տարածքը»
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության շտապ հաղորդագրությունում նշվում է․ «Նոյեմբերի 2-ին ժամը 06:00-ից Հայաստանի զինված ուժերը հրետակոծում են Աղդամի և Աղջաբեդի շրջանների գյուղերը»։
-
Մարտական գործողությունները շարունակվել են ճակատի տարբեր ուղղություններով․ Ադրբեջանի ՊՆ
«Նոյեմբերի 1-ին ողջ օրվա ընթացքում և լույս 2-ի գիշերը Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր տեսակի զենքերով, այդ թվում՝ հրթիռներով և հրետանիով, հրետակոծել են ադրբեջանական բանակի ստորաբաժանումների դիրքերը ճակատի տարբեր ուղղություններով և ճակատամերձ գոտու բնակավայրերը։
Մարտական գործողությունները շարունակվել են հիմնականում Աղդամի, Խոջավենդի և Գուբաթլիի ուղղություներով», — հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
-
Հայաստանի ԱԳՆ մատնանշում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղակայման փաստը
ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ օտարերկրյա զինյալ ահաբեկիչների և ջիհադիստների հավաքագրման, տարածաշրջան տեղափոխման և տեղակայման մասին փաստը «ոչ միայն հաստատվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հատուկ ծառայությունների, մեր բազմաթիվ գործընկերների և միջազգային հանրության կողմից, այլև արդեն հենց ահաբեկիչների ուղղակի վկայություններով»։
Հայտարարության մեջ ասվում է նաև, որ նոյեմբերի 1-ին մարտական գործողությունների ընթացքում Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից գերեվարվել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական գործողությունների համար ներգրավված օտարերկրյա զինյալ երկրորդ ահաբեկիչը, հոկտեմբերի 30-ին գերեվարվել էր մեկ այլ զինյալ ահաբեկիչ․
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ջիհադիստների տեղափոխումը բացահայտում է հակամարտությանը միջկրոնական բնույթ հաղորդելու թուրք-ադրբեջանական ղեկավարության նպատակը: […] Հայաստանը շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ՝ համագործակցելով բոլոր շահագրգիռ գործընկերների հետ»:
-
Ի՞նչ է տեղի ունեցել ղարաբաղյան հակամարտության գոտում 2020 թ-ի նոյեմբերի 1-ի ընթացքում, իրադարձությունները՝ հակիրճ