Ղարաբաղյան պատերազմը՝ Բաքվի և Երևանի կենտրոնի գովազդային վահանակներին։ Տեսանյութ
Կիսվել
Կիսվել
Բաքվի և Երևանի կենտրոնական փողոցների գովազդային վահանակներն այս օրերին ոչ թե գովազդ են ցուցադրում, այլ մյուս կողմի տեխնիկայի ոչնչացման կադրեր Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 27-ից ընթացող մարտերից։ Երևանում Հանրապետության հրապարակում նոր լրացուցիչ մեծ էկրան է տեղադրվել։
Ըստ պաշտոնական տվյալների՝ երկու կողմից ոչ պակաս, քան 300 զինծառայող և խաղաղ բնակիչ է զոհվել, հազարավոր վիրավորներ կան։ Փորձագետները ենթադրում են, որ զոհերն ավելի շատ են՝ հաշվի առնելով մարտերի ինտենսիվությունն ու տևողությունը։
Կողմերը պարբերաբար հաղորդում են մյուս կողմի տեխնիկայի հսկայական կորուստների մասին և միմյանց մեղադրում ապատեղեկատվության համար։