Պաստառի քաղաքականություն
Անկախության հռչակման օրվանից՝ 1990թ-ից մինչև 2020թ-ը ներառյալ, Վրաստանի բնակիչները 22 անգամ մասնակցել են խորհրդարանական, նախագահական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ Եթե նայենք փողոցում փակցված պաստառներին, աչքերի առջև կանցնի երկրի ողջ նորագույն պատմությունը:

Պաստառները քաղաքական հիշողության վերականգնման հիանալի միջոց են: Դա հաստատվում է հազարավոր ցուցահանդեսներով, որոնք անցկացվում են աշխարհի տարբեր երկրներում և նվիրված են քաղաքական պաստառի պատմությանը:
Վրաստանի ազգային գրադարանում վրացական նախընտրական արշավների ավելի քան 200 պաստառ կա: Այդ խունացած տպագիր նյութերով հիանալի կարելի է հետևել երկրի վերջին 30 տարվա զարգացմանը, թե ինչպես են փոխվել քաղաքական կարգախոսները, քաղաքական գործիչներից ինչ է պահանջել հասարակությունը։
Անկախության հռչակման օրից՝ 1990թ-ից մինչև 2017թ-ը ներառյալ, Վրաստանում 21 խորհրդարանական, նախագահական և տեղական ընտրություն է անցկացվել: Եթե նայենք փողոցում փակցված պաստառներին, աչքերիս առջև կանցնի երկրի ողջ նորագույն պատմությունը:








Պաստառները քաղաքական հիշողության վերականգնման հիանալի միջոց են: Դա հաստատվում է հազարավոր ցուցահանդեսներով, որոնք անցկացվում են աշխարհի տարբեր երկրներում և նվիրված են քաղաքական պաստառի պատմությանը:
Վրաստանի ազգային գրադարանում վրացական նախընտրական արշավների ավելի քան 200 պաստառ կա: Այդ խունացած տպագիր նյութերով հիանալի կարելի է հետևել երկրի զարգացման վերջին 27 տարվա քաղաքական կարգախոսների, առաջարկների փոփոխությանն ու քաղաքական գործիչներից հասարակության պահանջների վերափոխմանը։
Այդ պաստառներն արտացոլում են քաղաքական կուսակցությունների խայտաբղետությունը, քաղաքական կազմակերպությունները, որոնք հայտնվում և անհետ կորում են, փոփոխվող խորհրդանիշները, թե ինչ գույներով են ներկված քաղաքական պաստառները, ինչ էսթետիկա էր գերակշռում կուսակցական տարբերանշանների ստեղծման ոլորտում:
Պաստառների վրա կարելի է տեսնել, թե ինչպես է փոխվում քաղաքական գործիչների դեմքի արտահայտությունը. եթե 90-ականներին պաստառներին գերակշռում էին ճնշված դեմքեր, տխրությամբ և հոգատարությամբ լի աչքեր, ապա ավելի ուշ՝ դեմքերն ավելի ժպտերես են, ավելի դրական արտահայտություն ունեն:
Ագիտացիոն պաստառների վրա, որոնք նաև քաղաքական միությունների և թշնամանքի ժամանակագրության արխիվ են, լավ երևում է, որ վրացական քաղաքականությունում ավելի հաճախ առաջացել են իրավիճակի թելադրանքով ստեղծված, քան՝ քաղաքական միավորումներ։ Երեկվա դաշնակիցները հաջորդ օրը թշնամիներ էին դառնում և ընդհակառակը, կարելի է տեսնել, թե ինչպես էին քաղաքական թշնամիները «քաղաքական պակտ» կնքում:
Ոչ հեռավոր անցյալի քաղաքական գործիչների մեծ մասը, որոնց համար հետաքրքիր կարիերա էին կանխատեսում, ընդհանրապես հեռացել են քաղաքականությունից:

Իսկ մյուսներն, ընդհակառակը, չնայած բազում անհաջողություններին, այնուամենայնիվ, մնում են քաղաքական բեմում:

Մինչև օրս որոշ փողոցներ և շենքերի պատեր շարունակում են քաղաքական պայքարի յուրօրինակ ժամանակացույց մնալ. Վրաստանում միայն հիմա է ամրապնդվում հանրային տարածքը նախընտրական պաստառներից մաքրելու պրակտիկան: Այդ պատճառով որոշ փողոցներում պոկված պաստառները կամ իրար վրա փակցված քաղաքական գործիչների դեմքերն ինքնատիպ արվեստի են վերածվել, իսկ մի շարք լուսակարիչների համար դարձել են նկարելու հիանալի ֆոն։






«Թող փայլատակի իբերների երկինքը», լոբիո ուտելն ու բարեկացությունը

Վրաստանում նախընտրական պաստառը, որպես ագիտացիոն միջոց, հայտնվել է 1990թ-ի սկզբին: Այն ժամանակ երկրում ժամանակակից տպագրական բազա չկար, իսկ պաստառների հեղինակները ստեղծագործելու ժամանակ չունեին:
Անկախ Վրաստանի քաղաքական պաստառի պատմությունը սկսվում է «Կլոր սեղան – Ազատ Վրաստան»-ի պաստառից: Դրա վրա պատկերված է պետական դրոշը ծածանող մի աղջիկ:

Այդ ոչ որակյալ պաստառը, տպագրված բարակ, փխրուն թղթի վրա, որն ավելի շատ նման է պատճենի, լավ է բնութագրում այն ժամանակահատվածը, որը քաոտիկ էր, ազգային շարժման բարձունքի ժամանակ էր, լի էր հերոսներով:

1990-ականների պաստառներում շատ է պաթետիկան՝ ազգային կարգախոսները, մեջբերումները վրացական ստեղծագործություններից, պոեզիան:
Ահա մի օրինակ. «Քվեարկե՛ք Ռուսթավելիի Հասարակության համար, եթե ուզում եք ազատագրվել ստրկությունից: Քվեարկե՛ք Ռուսթավելիի Հասարակության համար, եթե ցանկանում եք խորհրդային համակարգի վերջնական փլուզումը: Քվեարկե՛ք Ռուսթավելիի Հասարակության համար, եթե ցանկանում եք լայն ճանապարհ տաղանդի համար»:
Հետո եկան տարիներ, երբ արդեն պոեզիայի ժամանակ չէր: Նախընտրական պաստառներին հայտնվեցին զինված մարդիկ՝ մուգ ակնոցներով:
«Թշնամուն ևս մեկ անգամ հիշեցնեմ, որ ժողովրդավարությունը լոբիո ուտել չէ», — սա Ջաբա Իոսելիանիի՝ Նաձալադևի շրջանի №9 նախընտրական շտաբի պագամավորության թեկնածուի նախընտրական պաստառի տեքստից մի հատված է:

Էդուարդ Շևարդնաձեի «Քաղաքացիների միությունը» փորձել է աշխուժություն մտցնել այն ժամանակների երկգույնանի խիստ նախընտրական գունապնակում: «Ուրախացեք» հայտնի երաժշտական տեսանյութի «հետքերով» վրացական ժպտացող ընտանիքի գունավոր պաստառներ են տպվել, որոնք բնակչությանը բարեկեցություն էին խոստանում:

«Վրաստանն՝ առանց Շևարդնաձեի», «Միասին իրագործենք վրացական երազանքը»

Կարգախոսը, որը հաջողություն բերեց Թբիլիսիի սակրեբուլոյի 35-ամյա նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին, հնչում էր այսպես. «Վրաստանն՝ առանց Շևարդնաձեի», «Վրաստանն՝ առանց կոռուպցիայի»:

Այս խոսքերը դարձան Վրաստանի հետագա քաղաքական կյանքի լեյտմոտիվը. «Չենք կանգնեցնի շինարարությունը», «Վրաստանի միավորում և վսեմացում», «Վրաստանն առանց աղքատության», «Դեռ շատ գործեր կան» և այլն:
Միխայիլ Սահակաշվիլիի թիմը վրացական նախընտրական արվեստում շատ կարմիր գույն բերեց, հակիրճ, հիշվող կարգախոսներ, սոցիալական բնույթի հստակ խոստումներ, որոնք ուղղված էին առանձին սոցիալական խմբերին, ինչպես նաև որակյալ պոլիգրաֆիա: Թեև գրաֆիկական և գեղարվեստական տեսանկյունից նախընտրական պաստառներն առանձնահատուկ օրիգինալությամբ աչքի չէին ընկնում. պաստառների վրա, ավանդույթի համաձայն, պատկերված էր ժպտացող քաղաքական գործիչը, ընտրական համարը և կարգախոսը:

Նախընտրական արվեստի առումով շատ բան չի փոխվել նաև «Վրացական երազանքի» իշխանության գալուց հետո: Վառ կարմիր գույնը փոխվել է կապույտով: Պաստառների չափսերն են մեծացել և որակը՝ լավացել: Իսկ կարգախոսները վերադարձել են դեպի հին ազգային սենտիմենտներ՝ «Միասին իրագործենք վրացական երազանքը»:

Այսօր քաղաքական պաստառներից քաղաքական գործիչներն ավելի հստակ խոստումներ են տալիս: «Վրաստանի վսեմացման» փոխարեն նրանք ընտրողներին խոստանում են ավելի բարձր կենսաթոշակներ, ցածր հարկեր, աշխատատեղեր, որակյալլ առողջապահություն: Բանաստեղծություններն ու հայրենասիրական կարգախոսները փոխարինվել են լուրջ դեմքերով և հստակ խնդիրների մասին զրույցներով:

Ընդհանուր առմամբ, վրացական նախընտրական պաստառը արվեստի բավականին ձանձրալի ստեղծագործություն է, որը ծնվում է միօրինակ «սցենարով»՝ ժպտացող քաղաքական գործիչներ կարգախոսի և ընտրական համարի ֆոնին: Նրանք ձգտում են, որքան հնարավոր է, հասարակ լինել, հեշտությամբ հասցնել ընտրողին այն, ինչ պետք է ասել առանց լրացուցիչ խորհրդանիշների և «ավելորդ գունազարդումների»:
Համաշխարհային միտումը նույնպես այդպիսին է. հակիրճ, մի քանի խոսքով արտահայտած գաղափար կամ պրիմիտիվիզմ: Թեև, չգիտես ինչու, արտաքին տեսքի առումով նման պաստառների արևմտյան նմուշները շատ ավելի հետաքրքիր են:
Արդյո՞ք պաստառը կարող է աշխարհ փոխել: Երևի՝ այո, եթե դա Շեփարդ Ֆեյրիի «Հույսն» է կամ Սքոթ Հենսենի «Պրոգրեսը»:

Շեփարդ Ֆեյրիի պաստառը ժամանակին փայլուն է կատարել սոցիալական պատվերը. Ջորջ Բուշի 8-ամյա կառավարումից հետո ամերիկացիները հուսադրող մի բանի կարիք ունեին:
Այն շատ արագ վիրուսային դարձավ: Շատերը համարում են, որ այդ պաստառը շատերին է դրդել Օբամայի օգտին քվեարկել:

Այդ պաստառը փոխել է նաև ամերիկյան նախընտրական արվեստի պատմությունը: Ֆեյրիի ոճը սկսեցին օգտագործել քաղաքական ակտիվիստներն, օրինակ, ի աջակցություն Ջուլիան Ասանժի: Ասանժի պաստառի վրա Hope («Հույս») բառը փոխարինված է Hero («Հերոս») բառով:
Փաստ է, որ, չնայած այն բանին, որ համացանցի և ժամանակակից տեխնոլոգիաների դար է, տպագիր պաստառները ոգեշնչում են արտիստներին գլուխգործոցներ ստեղծել, և, ըստ մասնագետների, դա դեռ երկար կշարունակվի. համակարգչային մոնիտորներ ցույցերին տանելը բարդ է: Քանի դեռ մարդիկ ունեն քաղաքական հայացքներ, որոնք նրանք պատրաստ են պաշտպանել, տպագիր քաղաքական պաստառները և քաղաքական գաղափարների բացառիկ արտահայտչամիջոցները հիմնարար գործիքներ կմնան: