Հարավային Կովկաս. որտե՞ղ է բնակչությունն ավելի հարուստ՝ միմյանց և աշխարհի հետ համեմատած
Երկրագնդի բնակչության երկու երրորդը ապրում է աղքատության մեջ: Ինչպիսի տեսք ունեն միմյանց հետ համեմատությամբ Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը, և ինչպես է փոխվել կենսամակարդակը այդ երեք երկրներում վերջին 20 տարիներին՝ ըստ Համաշխարհային բանկի տվյալների:
Համաշխարհային բանկը տասնամյակներ շարունակ աշխարհի երկրների տնտեսական վիճակի և նրանց բնակիչների եկամտի և ծախսերի մակարդակի մոնիթորինգ է անցկացնում: Բոլոր ցուցանիշները հաշվարկվում են, այսպես կոչված, «միջազգային դոլարով», այսինքն ՝ հաշվի առնելով գնաճը և գների տարբերությունները տարբեր երկրներում:
Բնակչության կենսամակարդակը Հայաստանում և Վրաստանում 2017-ին (Համաշխարհային բանկը տվյալներ չի տրամադրում Ադրբեջանի վերաբերյալ)
Բնակչության կենսամակարդակը Ադրբեջանում, Հայաստանում և Վրաստանում 2005 թվականին
Ադրբեջան. կենսամակարդակի զգալի աճ՝ +295 տոկոս
1995-ից 2005 թվականներին Ադրբեջանում բնակչության կենսամակարդակը աճել է միջինը 295 տոկոսով:
Ադրբեջանում, 1995 թվականից սկսած, բնակչության կենսամակարդակը կայուն և զգալիորեն աճել է՝ առնվազն մինչև 2005 թվականը (տվյալներ, որոնք ներկայացնում է Համաշխարհային բանկը):
1996-ին բնակչության միայն շուրջ 10%-ը (759 հազար) կարող էր օրական ծախսել ավելի քան 10 դոլար, և մեծամասնությունը ապրում էր օրական 2-5 դոլարով (բնակչության 7%-ը):
2005-ին օրական ավելի քան 10 դոլար իրենց վրա ծախսող մարդկանց թիվն աճել է ավելի քան 2 միլիոնով՝ դառնալով 3 միլիոն:
Մեծ մասն արդեն ապրում էր օրական 5-10 դոլարով: Եվ 2003 թվականից ի վեր չի արձանագրվել մի մարդ, ով ապրում է օրական 2 դոլարից պակաս գումարով:
1995
2001
2005
Հայաստան. կենսամակարդակի որոշակի աճ՝ +27 տոկոս
Հայաստանում բնակչության կենսամակարդակը 1996-2017 թվականներին աճել է միջինը 27 տոկոսով:
Հայաստանում վերջին 20 տարիների ընթացքում բնակչության կենսամակարդակը բարձրացել և կրկին ընկել է: 2008-2015 թվականների որոշակի աճից հետո սկսվեց նոր անկում, որը շարունակվեց առնվազն 2017-ին (տվյալներ, որոնք ունի Համաշխարհային բանկը):
1996թ. բնակչության միայն 10 տոկոսը կարող էր օրական ծախսել ավելի քան 10 դոլար, և մեծամասնությունն ապրում էր օրական 2-5 դոլարով (բնակչության 18 տոկոսը):
2001թ. օրական ավելի քան 10 դոլար ծախսող մարդկանց թիվը կրկնակի կրճատվել էր՝ կազմելով բնակչության միայն 4 տոկոսը:
Մեծամասնությունը շարունակում էր ապրել օրական 2-5 դոլարով:
2017 թվականին Հայաստանում բնակչության շուրջ 13,5 տոկոսը կարող էր իրեն թույլ տալ օրական ծախսել ավելի քան 10 դոլար՝ 84 հազարով ավելի, քան 1996թ.:
Եվ ծայրահեղ աղքատության մեջ ապրող մարդկանց թիվը զգալիորեն կրճատվեց (օրական երկու դոլարից էլ պակաս). 2017-ին բնակչության 1.3 տոկոսը՝ 1996-ի գրեթե 18 տոկոսի փոխարեն:
1996
2009
2017
Վրաստան. բնակչությունն ընդհանուր առմամբ աղքատացել է՝ -22 տոկոս
Վրաստանում բնակչության կենսամակարդակը 1996-2017 թվականների ընթացքում միջին հաշվով նվազել է 22 տոկոսով:
Վրաստանում կենսամակարդակի վատթարագույն անկումը տեղի է ունեցել 2001թ.-ին, երբ բնակչության միայն 6 տոկոսն էր, որ կարող էր օրական ծախսել ավելի քան 10 դոլար, և մեծամասնությունն ապրում էր օրական 2-5 դոլարով:
Դրանից հետո կենսամակարդակը բարձրացել է, բայց, այնուամենայնիվ, չի հասել 1996 թ. մակարդակին: 22 տոկոսով (241 հազարով պակաս մարդ) քիչ են նրանք, ովքեր կարող են իրենց թույլ տալ օրական ծախսել ավելի քան 10 դոլար:
Ճիշտ է, 1996-ի համեմատ, ավելի քիչ են ծայրահեղ աղքատության մեջ ապրող մարդիկ (օրական երկու դոլարից էլ պակաս), ընդամենը 65 հազար մարդ:
Այդպիսի վիճակում է Վրաստանում բնակչության 5 տոկոսը:
1996
2007
2017
Ահա ինչպիսի եզրահանգումներ է արել Համաշխարհային բանկը իր հաշվետվության մեջ.
Երկրագնդի ողջ բնակչության երկու երրորդն ապրում է աղքատության մեջ
Աղքատության սահմանագիծը՝ օրական 10 դոլարից ոչ ավելի ծախսեր:
Ծայրահեղ աղքատ է Երկրագնդի յուրաքանչյուր տասներորդ բնակիչ: Իրավիճակը բարելավվում է
Ծայրահեղ աղքատությունը սկսվում է օրական 1.90 դոլարից: Աշխարհում այդքան գումարով գոյատևում է յուրաքանչյուր տասներորդ մարդը:
Աստիճանաբար և շատ տարբեր տեմպերով այս ցուցանիշները բարելավվում են. այդ մասին վկայում է Համաշխարհային բանկի վերջին տասնամյակների համեմատական վերլուծությունը: Ոչ բոլոր երկրներն են վիճակագրություն տրամադրել բոլոր տարիների համար, բայց ընդհանուր միտումը պարզ է:
Օրինակ՝ 1981-ից մինչև 2015 թվականը աշխարհում օրական ավելի քան 10 դոլարով ապրող մարդկանց թիվն աճել է գրեթե մեկուկես միլիարդով՝ 1.14-ից մինչև 2.59 միլիարդ:
Այս ցուցանիշի համար նշանակալի աճի տեմպեր է ցույց տվել Չինաստանը՝ +5,723,582,400% աճ:
1981թ. միայն 15 միլիոն մարդ էր օրական ոչ ավելի, քան 10 դոլարով ապրողների մեջ: 1915-ին այդպիսի մարդկանց թիվը 542 միլիոն էր:
Քիչ տեսանելի, բայց էական արդյունքներ. այնպիսի երկրներ, ինչպիսիք են Վիետնամը (3,466% աճ), Բանգլադեշը (+1,118%) և Ալբանիան (+55%):
Բոլոր երկրները, որտեղ գրանցվել է բնակչության կենսամակարդակի հսկայական աճ, գտնվում էին շատ ցածր մակարդակի վրա, բայց նրանք սկսեցին արագ տեմպերով զարգացնել շուկայական տնտեսությունը:
Երկրներ, որտեղ կյանքի միջին մակարդակը նվազում է
Աշխարհի 20 երկրներ փոքրամասնություն են կազմում. վերջին 20 տարիների ընթացքում նրանց միջին կենսամակարդակը, ընդհակառակը, անկում է ապրել:
Նրանց թվում է, ինչպես արդեն նշվեց, Վրաստանը՝ 22 տոկոս նվազում:
Ցանկում ներառված են նաև Սերբիան (-2 տոկոս), Հունաստանը (-16 տոկոս), Հունգարիան (-18 տոկոս), Բուլղարիան (-37 տոկոս), Ռումինիան (-53 տոկոս):
Ամենավատ վիճակը Ուզբեկստանում է. կյանքի միջին մակարդակի անկում 81 տոկոսով: