Ով ինչի համար է վճարում. Ադրբեջանի 2018թ-ի բյուջեն
«Հաշվի առնելով ազգային և կրոնական ավանդույթները՝ եկեք հարգանք ցուցաբերենք հրավիրված անձանց հանդեպ և չխորանանք»,
– ասել է պատգամավոր Սիավուշ Նովրուզովը ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովին Ադրբեջանի 2018թ-ի պետբյուջեի քննարկման ժամանակ:
Այս արտահայտությունը հիանալի արտահայտում է բյուջեի հանդեպ ադրբեջանցիների վերաբերմունքը: Ոչ ոք չի էլ հիշում, որ ինչ-որ ժամանակ պետական բյուջեն խմբագրված լինի երկրի խորհրդարանի ճնշման տակ կամ ընդհանրապես չընդունվի: Երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի ընդունման արագության ռեկորդներ են սահմանվում: Անգամ լրամշակումները դրանում արվում են այնպիսի արագությամբ, որ հանրությունը մի կերպ է գիտակցում, թե ինչ տեղի ունեցավ դրանց ընդունումից մեկ ամիս անց: Բյուջեի քննարկումները մի քանի շաբաթից ոչ ավել են տևում. օրենսդրության պահանջները չլինեին, երևի ավելի արագ էլ ընդունեին:
Ադրբեջանի հասարակ քաղաքացիներն այդ ընթացքում հետաքրքրվում են, թե ինչպիսի ֆինանսական անակնկալներ են իրենց սպասվում այս տարի: Արդյո՞ք նոր հարկեր կհորինեն, կներեն արդյո՞ք գազի կամ լույսի պարտքերը: Արդյո՞ք կբարձրացվեն աշխատավարձերը:
Ո՞վ է ավելի շատ փող ստանալու
Աշխատավարձերը կբարձրացվեն, քանի որ կաճի նվազագույն կենսաապահովման բյուջեն, որից պակաս գործատուն իրավունք չունի վճարել աշխատակցին:
2018թ-ի նախագծի նվազագույն և միջին ցուցանիշները
Հետաքրքիր է, որ այս բարձրացումը բնակչության եկամտի հետ կապված ինդեքսավորման արդյունք է՝ հաշվի առնելով արժեզրկումը, որն ընթացիկ տարում կազմում է 13%: Ամենամյա վերաինդեքսավորման մասին օրենքն ընդունվել է 1992թ-ին, այնուհետև դրա վրա մորատորիում դրվեց, իսկ այժմ այն հանվել է:
2018թ-ի համար ֆինանսների նախարարությունը կանխատեսում է գների աճ ոչ ավել քան 6,1%-ը, իսկ 2019թ-ին՝ 4,3%: Դա նշանակում է, որ նախարարությունը չի պատրաստվում հետագայում շատ ավելացնել սոցվճարնները:
Ի՞նչ սպասեն ուսուցիչներն ու բժիշկները: Ուսուցիչները պրոֆպիտանիության թեստավորում՝ այսպես կոչված «դիագնոստիկա», կանցնեն: Ըստ ամենայնի, թեստավորում անցածները հաջողությամբ ավելի շատ աշխատավարձ կստանան. բյուջեում պլանավորված է կրթության ոլորտի աշխատակիցների աշխատավարձերի վրա 10%-ով ավելի շատ գումար ծախսել:
Իսկ բժիշկների աշխատավարձը որոշել են նախորդ տարվա համեմատ կրճատել 3%-ով: Խոսքը գնում է ընդհանուր գումարի մասին, քանի որ հայտնի չէ, թե արդյոք բժիշկներն են ավելի քիչ լինելու, թե ավելի քիչ են ստանալու:
Ուսանողների կրթաթոշակների ծախսերը ավելի քան կրկնակի կկրճատվեն նախորդ տարվա համեմատ: Եվ կրկին դա անպայման չի նշանակում, որ կրթաթոշակները կնվազեն, հնարավոր է, որ այն պարզապես կվճարեն ավելի ընտրովի, օրինակ, միայն գերազանցիկներին:
Ինչի՞ համար ստիպված կլինենք ավել վճարել
Հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում անգործության ապահովագրման մասին օրենքը: Այսինքն՝ սոցֆոնդի համար վճարներին և եկամտահարկին, որոնք հանվում են աշխատավարձից, կգումարվի ևս կես տոկոս այս ապահովագրության համար:
Շատերը տագնապով սպասում են կոմունալ վճարների մասին նորությունների: Ֆինանսների նախարարությունը խոստանում է, որ ջուրն ու էլեկտրաէներգիան չեն թանկանա: Գազը հարցականի տակ է, քանի որ ջրի և լույսի մատակարար ձեռնարկությունները՝ Ազերսուն և Ազերիշեղը պետությունից սուբսիդիաներ կստանան, իսկ Ազերիգազը՝ ոչ: Դա առիթ է տալիս մտածելու, որ Ազերիգազն իր խնդիրները լուծելու է սպառողների հաշվին:
Նախագծում կանխատեսվում է, որ ավելի շատ էլեկտրաէներգիա և գազ սպառելու են պետական մարմինները՝ կրկնակի ավել էլեկտրաէներգիա և կրկնակի ավել գազ: Ինչը ստիպում է մտածել, որ կամ պետական կառույցներն են պատրաստվում մարել իրենց նախորդ տարիների պարտքերը, կամ հաջորդ տարի նրանց մոտ ինչ-որ գերբնական ակտիվություն է սպասվում:
Ավելի շատ ստիպված եք լինելու վճարել ներկրվող ապրանքի համար, քանի որ ֆինանսների նախարարությունը փոխում է մաքսատուրքերի համակարգը: Ներկրված ծխախոտի և ալկոհոլի ակցիզները կթանկանան գրեթե կրկնակի:
Էլ ինչպե՞ս է պետությունը պատրաստվում ծախսել բյոջետային փողերը
Նախկինից երկու կամ ավել անգամ գումար է ծախսվելու սոցիալական հիփոթեքի, դպրոցների համար անվճար դասագրքերի, տուբերկույլոզի դեմ պայքարի, թատրոնների և համերգասրահների վնասների փոխհատուցման, անձը հաստատող փաստաթղթերի և լիցենզիաների տպման վրա:
Ազգային թատրոններին աջակցություն ցուցաբերելու համար որոշվել է ծախսել 30%-ով պակաս գումար այն հաշվարկով, որ բնակչությունն ի վիճակի է «մանաթով ինքնուրույն աջակցել» նրանց: Սակայն կավելանան «կապիտալ ներդրումներ» հոդվածով ծախսերը: Ծախսերը մեկուկես անգամ կաճեն և կհասնեն 7,8մլրդ մանաթի: Այդ գումարի զգալի մասը՝ 4,9մլրդ մանաթը նշված է որպես «շինարարության ծախսեր», իսկ թե ինչի շինարարություն է, որոշել են չհստակեցնել:
Երկրի բյուջետային ծախսերի մոտ 10%-ը կգնա արտաքին պարտքերի մարմանը: Բացի այդ, Ադրբեջանը 15մլն մանաթ կծախսի ոչ նավթային արտադրանքին աջակցելու վրա, նախորդ տարի այդ թիվը կազմել է 20 մլն մանաթ:
Եվ ևս 701մլն մանաթ՝ անհայտ ուղղությամբ տնտեսական բարեփոխումների համար:
Էլ ինչպե՞ս է պետությունը պատրաստվում գումար վաստակել
Կառավարությունն ակնհայտորեն պատրանքներ չունի տնտեսության ոչ նավթային հատվածի վերաբերյալ և որոշել է ամբողջությամբ հույսը դնել նավթի վրա: Հաջորդ տարի պետբյուջեի եկամուտները կհաշվարկվեն՝ մեկ բարել նավթի դիմած 45 դոլար միջին գնից ելնելով: Բյուջեի եկամտի գրեթե 60%-ը կուղղվի նավթային ոլորտներին:
Այդ ընթացքում, ըստ ֆինանսների նախարարի, կառավարությունն ունեցել է մակրոտնտեսական ապահովման և ազգային արժույթի հանդեպ բնակչության վստահության բարձրացման առաջին արդյունքները:
Մնում է հուսալ, որ հաջորդ տարի կտրուկ փոփոխություններ տեղի չեն ունենա, որոնք կստիպեն կրկին վերանայել բյուջեն: Քանի որ վերանայումը սովորաբար բնակչության համար անցանկալի ուղղությամբ է տեղի ունենում: