“Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն” իրավիճակ
Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի շփման գծում ինտենսիվ կրակոցները, հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճը շարունակվում է: Բեռնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ նախագահներ Սարգսյանի ու Ալիևի հանդիպումը, որի ընթացքում այդ հարցը քննարկվել է, դրական արդյունքներ, ըստ ամենայնի, չի տվել:
Քաղաքագետներն արձանագրում են, որ բանակցությունները ծանր են եղել, ընդ որում, ոչ միայն երկու երկրների նախագահների համար, այլ նաև միջնորդների: Իսկ հայկական լրատվամիջոցները հաղորդում էին հենց Բեռնի հանդիպման գիշերը՝ դեկտեմբերի լույս 20-ի գիշերը, սահմանագծում շարունակվող կրակոցների մասին, ընդ որում ասվում էր, որ կրակում էին ավելի շատ, քան բանակցություններից առաջ:
Բեռնի հանդիպումից անմիջապես հետո՝ դեկտեմբերի 21-ին, Մոսկվայում կայացավ ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը: Եվ Հայաստանի նախագահն այստեղ բավականին կտրուկ հայտարարությամբ հանդես եկավ՝ դաշնակիցներին կոչ անելով հիշել իրենց պարտավորությունների մասին.
“Ամեն անգամ, երբ Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի Հանրապետության դեմ կիրառում են ավտոմատներ, ականանետեր և հրետանային սարքավորումներ, նրանք կրակում են Աստանայի, Դուշանբեի և Բիշկեկի, Մոսկվայի և Մինսկի ուղղությամբ։ Հիշեցնեմ, որ մենք Կանոնադրության մեջ ունենք համապատասխան հոդված։ Եվ եթե մենք ոչ միայն չենք կիրառում այդ հոդվածը, չենք քննարկում ստեղծված իրավիճակը, հարկ չենք համարում վերցնել լսափողը և հետաքրքրվել՝ ինչ է կատարվում դաշնակից Հայաստանում, և դրա հետ մեկտեղ նաև քվեարկում ենք միմյանց շահերի դեմ միջազգային կազմակերպություններում, երրորդ երկրների հետ ընդունում ենք երկկողմ հայտարարություններ, որոնց տեքստն ուղղված է ՀԱՊԿ դաշնակիցների դեմ, ապա մենք պարզապես այդ կրակոցների տակ ենք դնում մեր ամբողջ կազմակերպությունը, նրա հեղինակությունը, նրա կարևորությունը»:
Սարգսյանն ընդգծեց, որ ադրբեջանական կողմը չի սահմանափակվում ծանր հրետանու կիրառմամբ, այդ թվում՝ թուրքական արտադրության, իսկ դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի զինված ուժերը 1994թ․ հրադադարի ռեժիմի հաստատումից ի վեր առաջին անգամ անցան տանկային ռմբակոծության։
Հակամարտության և սահմանագծում լարվածության թեման այս օրերին չի քննարկվում սոցկայքերում: Ավելին՝ իրավիճակն այնքան անկանխատեսելի է, որ քաղաքագետները չեն հանձն չեն առնում որևէ բան հայտարարել իրադարձությունների հետագա զարգացման մասին: