Նոր սպառնալիք՝ փշատերևները
Ստանդարտ մեկսենյականոց բնակարան քաղաքի ծայրամասում: Սենյակում առանձնահատուկ հոտ է զգացվում. այսպիսի հոտ է գալիս քիմիական լաբորատորիայից:
Բնակարանը պատկանում է 46-ամյա Դավթին: Նա ուսանող աղջկա հետ է ապրում: Դավիթը թմրամոլ է: Նա նյարդային քայլում է սենյակում և էմոցիոնալ պատմում իրեն անհանգստացնող կպչուն տեսիլքների մասին:
«Առաջին անգամ թմրանյութ օգտագործեցի Աբխազիայում պատերազմի ժամանակ: Այն ժամանակ իմ սերնդակիցներից շատերը կամ հարբեցող կամ թմրամոլ դարձան», — հիշում է նա և պատուհանից դուրս նայում մոխրագույն բնակելի շենքերին:
Դավիթն գործազուրկ է: Տնից դուրս է գալիս մեկ նպատակով. քայլում է մինչև փոքր բլրակի վրա աճող փշատերև ծառերը:
Հավաքում է փշերը «էֆեդրայի թմրանյութ» պատրաստելու համար:
Այդ լուծույթը թմրանյութի ազդեցություն ունի, և այն արդեն գրավել է վրացի մասնագետների ուշադրությունը:
Թմրանյութերի կիրառման վտանգը կրճատելու շրջանում աշխատող մասնագետներն ահազանգում են. փշատերևի լուծույթն իր հասանելիության և էժանության շնորհիվ ավելի ու ավելի տարածված է դառնում:
Էֆեդրա բույսը, որը վրացական բժշկությանը ծանոթ է որպես «ցխենիսմուխլա», ալկալոիդ էֆեդրին է պարունակում: Այս թփի տեսակները տարածված են Ասիայում, Աֆրիկայում և Ամերիկայում: Կովկասում 4 տեսակ է աճում, որոնցից երկուսը Վրաստանում: Թմրանյութի ազդեցություն ունենալու համար թմրամոլներն այն օգտագործում են տարբեր համադրություններով:
Առաջին անգամ Դավիթը փշատերևից թմրանյութ է փորձել երկու տարի առաջ, սակայն իրական «փշատերևային պայթյունը» Թբիլիսիում սկսվել է մի քանի ամիս առաջ այն բանից հետո, երբ պարզվել է, որ այդ թփերը աճում են նաև քաղաքի տարածքում:
Դրանք հիմնականում հավաքում են տնային պայմաններում թմրանյութ պատրաստողները, քանի որ ստացված լուծույթի շարունակական էյֆորիան, ինչպես նաև վնասը նման է թմրանյութի ազդեցությանը:
Հոգեկան առողջության և թմրամոլության կանխարգելման կենտրոնին կից Գլոբալ հիմնադրամի Մետադոնով բուժման ծրագրի ղեկավարի խոսքով, էֆեդրայի՝ կախվածություն առաջացնելու ներուժը մեծ է, իսկ քիմիական նյութերի ավելացումից հետո տան պայմաններում պատրաստած թմրանյութերը, որոնք առանց այդ էլ բարձր տոքսիկություն ունեն, ավելի վնասակար են դառնում:
Թմրաբան Դավիթ Վադաչկորիան հաստատում է, որ խնդիրը շատ լուրջ է: Նրա մասնավոր կլինիկա է դիմել արդեն մի քանի հիվանդ, որոնց առողջությանը վնաս է հասցրել էֆեդրայի լուծույթը:
Վադաչկորիայի խոսքով, կախվածություն առաջացնելու ներուժի սրման նպատակով թմրանյութի սպառողներն էֆեդրային ավելացնում են քնաբեր նյութեր, բենզին և այլն, օգտագործում են այն սուբոքսոնի և մետադոնի հետ միասին, ինչը մի քանի անգամ ավելացնում է վնասը:
«Լուծույթի պատրաստման համար ինձ մի քանի ժամ է հարկավոր: այստեղ մենակ փշատերև չէ, շատ բաներ եմ ավելացնում: Այս գործընթացը կենտրոնացում է պահանջում: Ես երբեք չեմ եփում այն, երբ աղջիկս տանն է: Այն սուր հոտ ունի, միշտ հետո օդափոխում եմ բնակարանը», — պատմում է Դավիթը:
Էֆեդրայի լուծույթն առաջացնում է արագ ֆիզիկական և հոգեբանական կախվածություն և հանգեցնում է լուրջ բժշկական խնդիրների՝ օրգանիզմի հյուծման, աբսցեսների, սեպսիսի, սուր սրտային անբավարարության, մաշկի և արյունատար անոթների բորբոքման, պսիխոզի, դեպրոսիայի… Թմրաբանները հաստատում են, որ համաձայն համաշխարհային պրակտիկայի, այս թմրանյութն օգտագործողների շրջանում շատ են ինքնասպանության դեպքերը:
«Երբեմն պատերի հետ եմ խոսում, տեսիլքներ և ցնցումներ են ինձ տանջում: Չեմ ուզում, որ աղջիկս տեսնի այդ ամենը», — Դավիթըն ուղղում է կանգ առած ժամացույցի սլաքները: Ձեռքերը դողում են:
Ժամանակ առ ժամանակ Դավիթին այցելում են սոցաշխատողները և առաջարկում են նրան միանալ թմրանյութեր օգտագործման ռիսկի կրճատման ծրագրին:
Սոցաշխատակիցներից մեկը՝ Գեորգի Մչեդլիշվիլին, «Նոր վեկտոր» կազմակերպության աշխատակից է, ով աշխատում է թմրամոլների հետ: Դավիթից բացի նա ծանոթ է փշատերևի լուծույթն օգտագործող այլ թմրամոլների հետ և ականատես է եղել չարաշահումների:
«Փշատերևների օգտագործման տեխնոլոգիան թմրանյութ ստանալու համար զարգանում է շատ արագ տեմպերով, և հասարակությունը տեղեկատվության կարիք ունի: Այդ թմրանյութի էությունը մինչև վերջ հետազոտված չէ, ինչն ավելի շատ է ուժեղացնում դրա օգտագործման վտանգները: Այն խթանիչ է, որի ազդեցության տակ մարդ կարող է օրերով չսնվել և չքնել: Իսկ դա վերջնականապես հյուծում է օրգանիզմը»:
«Նոր վեկտորի» և այլ թեմատիկ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ զրույցների արդյունքում պարզվել է, որ արդեն մի քանի ամիս է այս թմրանյութը ներթափանցել է երկրի այլ շրջաններ:
Իմերեթում փշատերևը որպես հումք ներմուծում են Թբիլիսի, իսկ Կախեթի և Սամեգրելոյի համար այն «նորույթ է»: ԹԵմատիկ կազմակերպությունների աշխատակիցները խոսում են Գորիում և Ռուսթավիում տիրող աղետալի իրավիճակի մասին, որտեղ այս բույսն, ինչպես նաև Թբիլիսիում աճում է շնորհիվ բարենպաստ կլիմայական պայմանների:
«Լավ է, որ այն արհեստականորեն չես աճեցնի: Դրա համար բազմաթիվ տարիներ են անհրաժեշտ», — ասում է «Նոր վեկտորի» Ռուսթավիի մասնաճյուղի համակարգող Լաշա Աբեսաձեն:
Թմրանյութերի օգտագործման վնասների կրճատման մասնագետները քննարկում են լուծույթի վնասակարության լաբորատոր պայմաններում հետազոտման համար միջոցներ ներգրավելու հարցը, իսկ պետական կառույցներն անգործության են մատնված, քանի որ ոչինչ չեն կարող ձեռնարկել: Ոստիկանությունն իրավունք չունի փշատերևի համար ձերբակալել:
Երկրում թմրանյութերի հետ կապված իրավիճակի վերաբերյալ Վրաստանի ՆԳՆ վերջին հաշվետվության համաձայն, ներարկային թմրամոլների թիվը կազմում է 49700 մարդ:
Վրաստանում տարբեր թմրանյութերի օգտագործման հետևանքով առաջացած աբստինենցիայի համախտանիշի բուժումը պետական միջոցների հաշվին կատարվում է երկշաբաթյա դետոքսիակցիայի ընթացքում, որը մեծ մասամբ ոչ արդյունավետ է և դա այն դեպքում, որ Եվրոպայում բուժումն ու վերականգնումը տևում են տարիներ:
Դավթին ամենաքիչն է հետաքրքրում, թե նա ինչ տեղ է զբաղեցնում խնդրահարույց թմրանյութեր օգտագործողների շարքում: Աբստինենցիայի վախից նա մտածում է միայն վաղվա չափաբաժնի մասին:
«Ես երբեք ոչինչ չեմ խախտել: Ապրում եմ մեկուսացած: Շատ անգամներ եմ փորձել ձերբազատվել այդ կեղտից, սակայն միայնակ չեմ կարողանում: Չեմ ուզում, որ մնացածն էլ ինձ պես դատապարտված լինեն այս երկրում, որտեղ ինձ նման մարդկանց «բուժում են» միայն բանտով», — ասում է նա:
Հրապարակվել է 21.04.2016