ՆԱՏՕ-ն Աբխազիային կոչ է անում վերանայել Ինգուրի անցակետերի փակման մասին որոշումը
«Վրաստանի Աբխազիա շրջանի վարչական սահմանին երկու անցակետի փակումը, որոնցից ամեն օր հարյուրավոր քաղաքացիներ են օգտվում, բացասաբարկանդրադառնա տեղի իրավիճակի և տարածաշրջանի կայունության վրա», – փետրվարի 28-ին հայտարարել է ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ ՕանաԼունգեսկուն:
Նրա խոսքով՝ այդ քայլը կսահմանափակի տեղաշարժվելու իրավունքը և բացասաբար կանդրադառնա տեղի բնակչության կյանքի վրա, որի կապակցությամբ Լունգեսկուն կոչ է արել Աբխազիայի իշխանություններին վերանայել այդ որոշումը: Այդ հարցի հետ կապված հայտարարությամբ փետրվարի 25-ին հանդես է եկել ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:
«Այդպիսի միակողմանի որոշումը հակասում է այն պարտավորություններին, որոնք հակամարտությունից տուժած բնակչության անվտանգության բարձրացմանն ու կյանքի պայմանների բարելավմանն ուղղված աշխատանք են ենթադրում… ստեղծվում է մի մթնոլորտ, որը չի նպաստում հակամարտության երկարաժամկետ կարգավորմանն ու տարածաշրջանի ընդհանուր կայունությանը», — ասված է Մոգերինիի անունից տարածված հաղորդագրությունում:
Եվրամիությունը կոչ է անում չփակել անցակետերը ազատ տեղաշարվելու իրավունքը չսահմանափակելու համար, այդ թվում՝ հումանիտար նպատակներով:
ԵՄ ներկայացուցչի հայտարարությանն արձագանքել է Աբխազիայի ԱԳՆ-ն, որը նշել է, որ Մոգերինիի հայտարարությունը «ցինիզմի գագաթնակետն է»՝ հաշվիա ռնելով այն, որ նախորդ տարվա դեկտեմբերին աբխազական կողմը Ժնևյան քննարկումների համանախագահների միջոցով նամակ է հասցեագրել տիկին Մոգերինիին, որը նվիրված էր այն սահմանափակումներին և խոչընդոտներին, որոնց բախվում են Աբխազիայի բնակիչներն իրենց իրավունքներն՝ այդ թվում նաև տեղաշարժվելու իրավունքն, իրացնելիս: Մասնավորապես, խոսքը գնում էր Աբխազիայի բնակիչների համար ԵՄ երկրների վիզա ստանալու բարդությունների մասին:
Աբխազիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում ավելի ողջամիտ են համարում այն, որ «ԵՄ իշխանություններն Աբխազիայի քաղաքացիների միջազգային մեկուսացման խնդրին ավելի լայն համատեքստում նայեին, այլ ոչ միայն Աբխազիայի Գալի շրջանին վերաբերող համատեքստում»:
Աբխազիայի իշխանության որոշմամբ՝ Ինգուր գետի երկայնքով տեղակայված բոլոր անցակետերը պետք է փակվեն, բացի Ինգուրի կամրջի անցակետը: Դրա պատճառով բնակիչներից շատերն են խնդիրներ ունենում, քանի որ վրացական կողմում հայտնվելու համար այժմ հարկ կլինի ավելորդ տասնյակ կիլոմետրեր հաղթահարել:
Հոդվածում արտահայտած կարծիքները փոխանցում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ արտացոլեն խմբագրության դիրքորոշումը: