Յուրաքանչյուր 5-րդ ընտանիքում սնունդը պատրաստվում է պարտքով գնված մթերքով
Վրաստանի բնակչության կեսից ավելին սնվելու հետ կապված ֆինանսական խնդիրներ է զգում, իսկ յուրաքանչյուր 5-րդ ընտանիք մթերք է գնում պարտքով վերցված գումարով:
Այս և այլ հետաքրքիր տեղեկատվություն «Օքսֆամ» միջազգային բարեգործական կազմակեպրության («Սննդի ազգային հետազոտություն Վրաստանում») 2016թ-ի հետազոտությունում:
Ի՞նչ ենք ուտում
- Վրաստանի բնակչության կեսից ավելին սնվում է միատեսակ կամ միջին բազմազանության սննդով:
- Այդ խմբի ամենօրյա սննդակարգը հիմնականում բաղկացած է ձավարեղենից և բանջարեղենից:
- Միրգն ու միսը մեծամասնության համար հասանելի չեն ֆինանսական նկատառումներից, դրանք գնում են բարձր եկամուտ ունեցող ընտանիքները:
- Ըստ հարցվածների՝ վերջին 24 ժամվա ընթացքում օգտագործած մթերքի վերլուծությունը ցույց է տալիս, որ հարցվածների միայն 34%-ն է միս կերել և 46%-ը՝ միրգ:
- Հարցվածները փետրվարը, մարտն ու ապրիլն ամենաճգնաժամային ժամանակահատվածն են անվանում, երբ սնվելու հարցում դժվարություններ են զգում:
- Հարցվածների մեծ մասն առավել հաճախ օգտագործում է 3 տեսակի մթերք կամ ուտեստ. 1) տապակած կարտոֆիլ, 2) լոբիո և 3) աջափսանդալ:
- Ցածր եկամուտ ունեցող ընտանիքները սննդի 68%-ը պատրաստում են բանջարեղենից, իսկ բարձր եկամուտ ունեցող ընտանիքներն ուտեստների 73%-ը՝ մսով:
- Վրաստանի բնակչության մեծ մասն օգտագործում է ածխաջրային հիմքով սնունդ և սպիտակուցներ, վիտամիններ, միներալներ պարունակող սննդի պակաս է զգում:
Ինչպե՞ս ենք գնում
- Յուրաքանչյուր երրորդ հարցված ընտանիք մթերք գնելու համար գումարի պակաս է զգում:
- Յուրաքանչյուր հինգերորդը մթերք է գնում պարտքով կամ վարկով վերցրած գումարով:
- Միջին եկամուտ ունեցող ընտանիքներն ամսական 575 լարի ունեն: Գրեթե կեսը ծախսվում է սննդամթերք գնելու վրա:
- Ցածր եկամուտ ունեցող ընտանիքի ամսական բյուջեն կազմում է 219 լարի: դրա 65%-ը, կամ 142 լարին ծախսվում է սննդամթերքի վրա:
- Բարձր ամսական եկամուտ ունեցող ընտանիքի բյուջեն կազմում է 1421 լարի: Միայն 35%-ն (492 լարի) է ծախսվում սննդի վրա:
Տարեցներն ու դեռահասները
- Հարցված միայնակ թոշակառուների 53%-ը միջոցների սղության պատճառով ամիսներով զրկված է երկաթով հարուստ մթերք օգտագործելուց: Միայն նրանց 24%-ին է միսը հասանելի:
- 10-17-ամյա քաղաքացիների 50%-ից ավելին սպիտակուցներով և վիտամիններով հարուստ սննդամթերքի պակաս է զգում: Չափահասների համեմատ, անչափահասներն ավելի քիչ բանջարեղեն, ճարպեր և կաթնամթերք են օգտագործում և ընդհակառակն՝ ավելի շատ միրգ:
Առողջ սննդակարգն՝ ըստ վրացիների
- Առողջ սննդի մասին տեղեկատվություն բնակչությունը ստանում է հիմնականում երկու աղբյուրից՝ հեռուստատեսությունից և «խոսքից խոսք»:
- Հարցվածների միայն 29% է կարծում, որ առողջ սննդակարգին հետևում:
- Հարցվածների մեծ մասը կարծում է, որ առողջ սննդակարգը ենթադրում է ավելի շատ բանջարեղենի օգտագործում:
- Հարցվածների յուրաքանչյուր հինգերորդը բախվել է ընտանիքի անդամների սննդային թունավորման հետ, սակայն շատ հազվադեպ են դիմել բուժօգնության:
- Սպառվող մթեիքի մեծ մասը ներկրված է:
- Միաժամանակ սպառողների մեծ մասը վրացական սնունդն ավելի բնական և առողջ է համարում և ներկրված ապրանք է գնում դրա էժանության պատճառով: