Մոլեռանդներին սառույց է պետք
«Հատուկ ցեղատեսակ» փաստագրական ֆիլմի թրեյլերը հոկեյի Վրաստանի հավաքականի մասին: Նկարահանվել է Go Group Media-ի և Corela Film-ի կողմից: Լուսանկարը՝ Գիա Օհանեզյանի արխիվից
Երեկ Ստամբուլում գրեթե սենսացիա տեղի ունեցավ. Վրաստանի հոկեյի հավաքականը կարող էր Աշխարհի առաջնությունը հաղթել երրորդ դիվիզիոնում և բարձրանալ մեկ դիվիզիոնով: Դրա համար վրացի հոկեյիստները պետք է հաղթեին Հոնկոնգի թիմին խոշոր հաշվով, իսկ ՀԱՀ հոկեյիստները՝ Թուրքիայի հավաքականին նվազագույն հաշվով:
Վրաստանի հավաքականն իր առջև դրված խնդիրը փայլուն կատարեց՝ հաղթելով 14-3 հաշվով: Սակայն Թուրքիայի հավաքականը նույնպես ցանկանում էր անցնել ավելի բարձր դիվիզիոն և հաղթեց աֆրիկյան հոկեյիստներին: Վրացական թիմը երկրորդ զբաղեցրեց տեղը՝ չնայած մրցաշարին պատրաստվելու հարցում ունեցած ծանրագույն խնդիրներին:
Սպորտային Վրաստանը դեռ երկար կհիշի այս խաղը: Վրաստանի և Թուրքիայի հավաքականների մեկնարկային խաղը աշխարհի առաջնության երրորդ դիվիզիոնում կայացավ մարտի 31-ին:
Առաջին փուլը վրացի հոկեյիստները հաղթեցին 1:0 հաշվով: Կարող էին ավելի խոշոր հաշվով առաջ անցնել, սակայն բաց թողեցին 3 գոլային պահ:
Հետո մրցաշարի ավելի լավ ֆիզիկական պատրաստվածություն ունեցող տերերը (մրցաշարն անցկացվում էր Ստամբուլում) աստիճանաբար իրենց ձեռքը վերցրին նախաձեռնությունը: Հետ չմնացին նաև մրցավարներն, ովքեր ավանդաբար աջակվում են ցանկացած մրցաշարերի տերերի: Նրանք մի քանի որոշում ընդունեցին հօգուտ Թուրքիայի հավաքականի, որոշ դրվագներ մեկնաբանեցին ոչ Վրաստանի հավաքականի օգտին և կոտրեցին խաղը:
Ինձ՝ որպես մեծ փորձ ունեցող երկրպագուի, միայն զարմացրեց, որ վրացի հոկեյիստներն այնուամենայնիվ կարողացան խաղի ավարտից առաջ հավասարեցնել հաշիվը՝ 4:4: Ցավոք, դրան հետևեց սեփական դաշտում թույլ տված կոպիտ սխալը, և թուրքական թիմը տոնեց մրցաշարում իր առաջին հաղթանակը: Ընդահնուր դրանց թիվը հինգն է լինելու:
Վրաստանի հավաքականը զրկված է մարզվելու տարրական պայմաններից, սակայն կազմված է էնտուզիաստներից կամ, ավելի ճիշտ, մոլեռանդներից, ովքեր քիչ օգնողներ ունեն: Եվ այնուամենայնիվ, այս հավաքականը հանգիստ կարող էր հաղթել մրցաշարը և անցնել ավելի բարձր դիվիզիոն:
Դրան հասնելու համար երեկ՝ մրցաշարի վերջին օրը, անհրաժեշտ էր ՀԱՀ հավաքականի հաղթանակը Թուրքիայի թիմի հանդեպ շատ քիչ տարբերությամբ և Վրաստանի հաղթանակը Հոնկոնգի հանդեպ:
Վրաստանի թիմն իր առջև դրված խնդիրը լուծեց՝ ջախջախելով Հոնկոնգի թիմին 14:3 հաշվով: Սակայն, ավաղ, չստացվեց: Թուրքական թիմը մինչ այդ հաղթանակ էր տոնել:
Եվ այնուամենայնիվ, Վրաստանի հավաքականը երկրորդ տեղը զբաղեցրեց: Երկրորդը: Ո՞վ կարող էր նման բան կանխագուշակել:
Երկու տարի առաջ հավաքականը, մեկնելով աշխարհի առաջնության, տանուլ տվեց բոլոր խաղերը: Այն ժամանակ որպես թիմի հաջողություն նշվում էին ոչ թե հաղթած խաղերը, այլ խփած գոլերը, որոնք ընդամենը մի քանիսն էին ողջ մրցաշարի ընթացքում:
Անցած 2015թ.-ին Վրաստանի հավաքականը սկսեց առաջին հաղթանակները տոնել: Արդյունքը՝ աղյուսակում մեջտեղի հորիզոնականն էր: Խաղի որակն ավել լավն էր, քան պարտվողներինը, սակայն ավելի վատը, քան այն թիմերինը, որոնք մրցաշարային աղյուսակում ավելի բարձր տեղեր զբաղեցրին:
Թուրքիայում կայացած ներկայիս մրցաշարը մի փոքր առանձնանում է: Թուրքիայի հավաքականին պարտվելուց հետո Վրաստանի թիմը պետք է խաղար Բոսնիայի և Հերցեգովինայի թիմի հետ: Այս բալկանյան երկիրը կայուն տեղ զբաղեցրեց վրացական հոկեյի պատմությունում: Հենց նրանց նախորդ տարի Վրաստանի հավաքականը հաղթեց խոշոր հաշվով՝ 8:0: Եվ հենց սա դարձավ մեր հոկեյիստների առաջին «չոր» հաղթանակը:
Երկրորդ նման հաղթանակը սարերի ետևում չէր: Թիմի զոհը ապրիլի 4-ին դարձավ Լյուքսեմբուրգի հավաքականը՝ ցածր դիվիզիոնի թիմերից բավականին հաջող մի թիմ, որը լավ էր նայվում անցած տարվա առաջնությանը: 5:0 հօգուտ Վրաստանի:
Իսկ Լյուքսեմբուրգի ու Բոսնիայի և Հերցեգովինայի թիմերի հետ խաղերի արանքում Վրաստանն, իմ կարծիքով, լավագույն խաղն անցկացրեց:
ՀԱՀ հավաքականը դեռևս անցյալ տարի ավելի բարձր դիվիզիոնում էր հանդես գալիս: Աֆրիկացիների՝ դիրքերը վերականգնելու մղումները շատ լուրջ էին: Սակայն խաղի դրական արդյունքի հույսերն առաջին փուլից հետո մեծ չէին. Վրաստանը զիջում էր 2:4 հաշվով, և ոչ միայն: Ֆիզիկական պատրաստվածությամբ նույնպես, արագությամբ ու մանևրելու ունակությամբ աֆրիկացիները գերազանցում էին:
Սակայն երկրորդ փուլում վրացական թիմը կարծես փոխակերպվեց: Ինչ բառեր գտավ մարզիչը խաղացողների համար, ինչ տեղի ունեցավ հանդերձարանում, ոչ ոք չգիտի, միայն՝ հոկեյիստները:
Սպորտում վերադարձը դժվար բան է, հոկեյում, հաշվի առնելով դրա առանձնահատկությունները, առավել ևս: Սակայն վրացական հավաքականին դա հաջողվեց: Նրանք փոխեցին խաղի ընթացքն ու հաղթանակ տարան ուժեղ թիմի հանդեպ՝ 6:5:
Թիմը տեսական շանսեր ուներ բարձրագույն դիվիզիոն տեղափոխվելու: Սակայն չստացվեց: Չնայած, միգուցե, լավն էլ դա էր:
Ցածրագույն երրորդ դիվիզիոնի և հաջորդ դիվիզիոնի թիմերի միջև վարպետության չնչին տարբերությունը խաբուսիկ է: Իրականում այն ահռելի է: Եվ մեծ է հավանականությունը, որ անցում կատարած թիմը պարզապես կպարտվի բոլոր խաղերում: Իսկ դա շատ զգայուն հոգեբանական պահ է, որը շատ մարզիկների է կոտրել:
Իմ կարծիքով, Վրաստանի հոկեյիստները ավել լավ է ևս մեկ տարի 3-րդ դիվիզիոնում կոփվեն հետո դուրս գան ավելի բարձր հասարակություն: Ներուժ անկասկած կա:
Չէի ուզում անհատական նշել ինչ-որ մեկին, քանի որ հոկեյը թիմային խաղ է, այստեղ և պարտությունը, և հաղթանակը բոլորի համար է: Սակայն դժվարանում եմ զսպել ինձ: Կցանկանայի նշել ազգային հավաքականի 47-ամյա մարզիկ Գոչա Ջեյրանաշվիլիին:
Նա, կարծեմ, տարիքով ամենամեծն է Հոկեյի միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարերում խաղացողների շրջանում: Մեծն Յարոմիր Յագրը նրանից երեք տարով փոքր է:
Ջեյրանաշվիլին ամբողջությամբ արժանի է «Հոկեյին նվիրվածության համար» մրցանակին՝ կանադական Բիլ Մասթերթոն Թրոֆիի պես մի մրցանակի, որն ամեն տարի հանձնվում է այս մարզաձևին նվիրված լինելու համար: Երախտիքի խոսքերի են արժանի բոլորը, սակայն կցանկանայի նշել նաև Բորիս Կոչկինին, ով մրցաշարի լավագույն ռմբարկու ճանաչվեց:
Մարտավարական բազմազանությունն ու թիմի գրագիտությունը մարզիչների շտաբի աշխատանքն է՝ Դմիտրի Աֆանասևի գլխավորությամբ: Նրանք բոլորից լավ են հասկանում, որ նրանց սաները չեն իրացրել իրենց ողջ ներուժը: Եվ գիտեն, ինչի վրա է հատկապես պետք աշխատել:
Սակայն վրացական հոկեյի ողջ պատմության հարցը սա է. ո՞րտեղ և ինչպե՞ս աշխատել վարպետության վրա: Սառույցի բացակայությունը նախկինի պես վրացական հոկեյի գլխավոր խնդիրն է:
Իրավիճակը նախորդ տարիների համեմատ մի փոքր բարելավվել է, սակայն ընդունելի այն չի կարելի անվանել:
Սպարտայական պայմաններում հաջողության հասնելու ունակ տղաներին սառույց է անհրաժեշտ գոնե կես տարի շաբաթը երեք անգամ մարզվելու համար: Սա անհրաժեշտ մինիմումն է: Սակայն նման ճոխություն վրացական հոկեյի թիմը չի կարող իրեն թույլ տալ:
Չեմ ուզում հավատալ, որ Վրաստանի (որտեղ սպորտը միշտ հարգանք է վայելել) բիզնեսմենների շրջանում չեն գտնվի մի քանի հոգի, ովքեր կարող են բարի գործ անել: Չէ՞ որ հիմա Վրաստանի հոկեյիստներն ապացուցեցին, որ կարող են հաղթել և հաջողությունների հասնել: Առավել ևս, եթե խոսքը աստղաբաշխական թվերի մասին չէ:
Լուսանկարում՝ Վրաստանի հավաքականի հարձակվող, մրցաշարի լավագույն ռմբարկու Բորիս Կոչկինն ու Վրաստանի հավաքականի պաշտպան Գիա Օհանեզյանը
Հրապարակվել է 17.03.2016