Միխայիլ Շևելյով, Մոսկվա
Վերջին 20 տարիների ընթացքում մոսկովյան ռեստորանային շուկայում առաջատար լինելու համար պայքարը փոփոխական հաջողությամբ էր ընթանում: Առաջատար էին դառնում մեկ իտալացիները, մեկ ճապոնացիները, մեկ հնդիկները կամ անծանոթ ֆյուժնը: Այսօրվա դրությամբ անզեն աչքով երևում է, որ երես առած մոսկովյան սպառողը անվիճելի հաղթող է ճանաչում կովկասյան խոհանոցը:
Տերմինի ծագումը
Հենց կովկասյան՝ առանց բաժանելու ադրբեջանականի, հայկականի և վրացականի: Մոսկվայում դեռևս պահպանվել են ռեստորաններ, որտեղ նշվում է շեֆ-խոհարարի ազգային պատկանելիությունը, սակայն բավական է ճաշացանկը տեսնել հասկանալու համար, որ դա պարզապես մարքեթինգային քայլ է: Կուտաբ, խինկալի, խաշ և սացիվի, թառափ Բաքվի ձևով, «Արարատ» և ճաճա. այս ամենը խաղաղ համագոյակցում է մեկ ցուցակի նորքո: Ազգային մաքրության կողմնակիցներն այս բիզնեսում կսննկանան:
Կրեմլից մինչև Բիրյուլյովո
Կովկասյան խոհանոցի հաղթանակում համոզվելու համար վիճակագրություն պետք չէ: Բավական է միայն տեսնել, թե ինչպես է աճում խինկալիանոցների թիվը, որոց անվանումն ամապյման ավարտվում է «մոտ»-ով՝ «Այսինչի մոտ», և սկսվում սեփականատիրոջ անունով:
Այս գրավումը չի սահմանափակվում կենտրոնով: Եվ ոչ մի իրեն հարգող մոսկովյան գրասենյակում ուրբաթյան «հարբեցողությունը» չի սկսվի, մինչև չբերեն օսական կարկանդակները, որոնք պիցային դուրս են մցում:
Եթե հիմնվենք Google-ի տվյալների վրա, կպարզվի, որ կովկասյան շուկան Մոսկվայում առաջարկների քանակով զիջում է իտալականին (1500 պատասխան մեկ հարցմանը) և ճապոնականի հետ կողք կողքի է գնում (մոտ 1,000):
Սակայն սրանք հստակ տվյալներ չեն: Իտալացիներն ու ճապոնացիներն անպայման սեփական կայքերն են ունենում և իրենց գովազդում են համացանցում: Առավել հարուստ կովկասցիները նույնպես հետ չեն մնում, սակայն մի շարք օբյեկտներ կան, որոնք մետրոյի կայարանների մոտ են կամ բնակելի հատվածի խորքերում, որոնց թիրախը տեղի բնակչությունն է: Այս կապը փոխադարձ է, այդ պատճառով էլ այս վայրերն առցանց գովազդի կարիք չունեն:
Մագնոլիա
Ռուսական մայրաքաղաքի ամենահայտնի կովկասյան հաստատություններից է «Մագնոլիա» սրճարանը, որը տեղակայված է քաղաքի ծայրամասում՝ երկաթգծի պլատֆորմի մոտ: Տեսքից այն նման է պահեստի, իսկ ներքին հարդարանքն ապշեցնում է. էժանագին կահույք, որը ձեռք է բերվել հավանաբար երեսուն տարի առաջ Իզմայլովոյի շուկայից, և երկու ձայներիզներով մագնիտոֆոն:
Ներքին հարդարանքի ևս մեկ տարր են «Մագնոլիայի» տերն ու իր ընկերները, ովքեր օրվա ցանկացած պահին երկու բան են անում՝ նարդի են խաղում կամ փորձում պատասխան գտնել, թե ինչ ազգություն ուներ հանճարեղ ֆուտբոլիստ Սլավա Մեթրևելին կամ Դավիթ Կիպիանին:
Առաջին հայացքից այս վայրը չի կարող այդքան մեծ ժողովրդականություն վայելել: Սակայն, նայեք այս «չքավոր տան» մուտքի մոտ կայանած մեքենաներին: Մոսկովյան ամենահեղինակավոր համարները՝ «ЕКХ» և «АМР»-ն, հաստատում են դա. այս մեքենաների տերերը միանշանակ կարող են իրենց թույլ տալ ճաշել այնպիսի ռեստորաններում, որոնց օրական եկամուտը գերազանցում է «Մագնոլիայի» արժեքը: Ո՞րն է գաղտնիքը:
Ոչ մի գաղտնիք չկա: Առաջին հերթին, այնտեղ ամեն ինչ շատ համեղ է: Եվ հետո՝ այն լեգենդ է: Իր փառքով «Մագնոլիան» պարտական է ռեժիսոր Ֆյոդոր Բոնդարչուկին: Մի քանի տարի առաջ նա իր բլոգում գրել էր, որ Ռուբլյովի պողոտայում առաջացող խցանումների ժամանակ նա անպայման «Մագնոլիա» է այցելում, որտեղից տուն է վերադառնում կուշտ, խաղաղված և բացարձակ երջանիկ: Բազմաթիվ ընթերցողներ անհապաղ ստուգեցին Բոնդարչուկի պնդումները, հաստատեցին և շուտով, հավանաբար, այնտեղ գնալու համար նախօրոք է պետք պատվիրել:
Մրցակիցները
Ապրիլին Մոսկվայում սպասվում է առաջին և ամենահայտնի կովկասյան ռեստորանի՝ «Արագվիի» բացումը Տվերյանում: Ժամանկին այն այս շուկայում մոնոպոլիստ էր, սակայն ժամանակները փոխվում են: Բազմամյա վերափոխումներից հետո «Արագվին» վերադառնում է ծայրահեղ մրցակցային միջավայր:
Այժմ այս ռեստորանի տերերը գովազդային արշավ են անցկացնում, որը հիմնված է երկու բանի վրա. ռեստորանի վերածնմանն աջակցել է անձամբ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, և որ նոր «Արագվիում» վերստեղծվել է սենյակը, որտեղ սիրում էր հագստանալ Լավրենտի Բերիան:
Հրապարակվել է 26.04.2016