Մեկնաբանություն.Միխայիլ Շևելյով, Մոսկվա
Որքան ժամանակ եմ բաց թողել, պարզ դարձավ արդեն օդանավակայանում: Հարցին, թե որտեղ են վիզա ստանում, կին սահմանապահը (ռուսերեն անվստահ խոսելով և այդ պատճառով ձգտելով հակիրճ լինել) պատասխանեց. «Ոչ»: Ինչպե՞ս ոչ: «Ոչ», — վճռականորեն կրկնեց նա: Քիչ էր մնում դա արդեն գրեթե անձնական վիրավորանք համարեի, սակայն նրա գործընկերներն ինձ բացատրեցին, որ վիզան ռուսների համար վաղուց են չեղարկել:
Ինձ դինոզավր զգացի:
Մեր վերջին հանդիպմանը 2003թ-ին «զբոսաշրջություն» բառը Թբիլիսիում բավականին էկզոտիկ էր հնչում: Այսինքն՝ բառը կար, բայց զբոսաշրջիկներ չկային: Իսկ այժմ Ռուսթավելու պողոտայի ամբոխում իսկական թբիլիսցի գտնելը հեշտ բան չէ: Թվում է՝ չինացի ավելի հեշտ կգտնես: Էլ չեմ խոսում ռուսաստանցիների մասին:
Ռուսաստանցիներն այս քաղաքում, իմ կարծիքով, առանձին տեսարժան երևույթ են: Նրանք շատ են և կարծես սխալ լինեն: Երկար էի փորձում հասկանալ, թե ինչն այնպես չէ, և հանկարծ տեղ հասավ: Նրանք չեն հայհոյում: Չէ, ոչ թե այդ 5 բառը նրանց անծանոթ է: Այլ նրանք դրանով չեն փոխարինում մնացած ռուսերեն բայերը, դերանուններն ու գոյականները. ձանձրալի, կենցաղային կեղտոտ հայհոյանքը Թբիլիսիի ռուսների համար հարազատ լեզու չէ: Ի տարբերույթուն նրա, թե ինչ կարելի է տեսնել Կովկասյան լեռնաշղթայի մյուս կողմում:
Ինչ-որ տարօրինակ ռուսաստանցինե՞ր են այցելում Թբիլիսի: Թե՞ շրջակա միջավայրն է նպաստում բարքերի մեղմացմանը:
Թբիլիսին, իհարկե, այնպիսի ինտելիգենտ տեղ է դարձել, որ ուղիղ իմաստով թքելու տեղ չկա, և դա հյուրերին ստիպում է իրենց պարկեշտ պահել: Մյուս կողմից, այո, այն ռուսաստանցիներն, ովքեր Վրաստան են գնում որպես զբոսաշրջիկ, ավելի շուտ ինչ-որ բանով տարբերվում են հայրենակիցներից, ովքեր նախընտրում են հանգստանալ Սոչիում և Ղրիմում:
Ինչ-որ բան Թբիլիսիում, անկասկած, անփոփոխ է, աուտենտիկ: Օրինակ, վրացու և ներքին այրման շարժիչի համադրությունը նախկինի պես ուժեղ ազդեցություն է թողնում:
Եթե Թբիլիսիում հայտնվեք, իմ սխալը չկրկնեք. պետք չէ տեղացի տաքսու վարորդին ասել, որ նա առաջնակարգ վարորդ է: Ցույց չի տա, որ շոյված է, սակայն կձգտի ցուցադրել, որ այն, ինչ եղել է դրանից առաջ, դատարկ բան է, ամեն ինչ դեռ նոր է սկսվում: Ընդ որում, վրացուհի վարորդները տղամարդկանցից պակաս չեն, սակայն բարքերի վրա դա բոլորովին չի ազդել:
Զբոսաշրջիկի ցանկացած դիտարկում քաղաքում և երկրում, որտեղ նա չի ապրում, մակերեսային է: Բոլոր նրա հիացական բացականչություններին տեղացիները միշտ պատրաստ են պատասխանել. «Միայն իմանաս, թե ինչքան են գողացել այդ ամենից…»: Բոլոր քննադատություններին՝ «Առաջ ավելի վատ էր»: Սակայն կա մի հարց, որի մասին օտարերկրացին կարող է կոմպետենտ արտահայտվել՝ վերաբերմունքն օտարերկրացիների հանդեպ:
Արտահայտվում եմ:
Վրաստանում ռուսաստանցիների հանդեպ վերաբերմունքն այնպիսին է, ինչպես մնացածների հանդեպ: Եվ դա սկզբունքային նորույթուն է:
Ոչ մի թշնամություն, ոչ մի շնորհակալություն: Ոչ չարություն, ոչ բացառիկ հյուրընկալություն: Ոչ չարախնդություն, ոչ կարեկցանք: Ոչ էլ ընդհանուր անցյալի հանդեպ նոստալգիա: Ռուսաստանցիների հանդեպ 2016թ-ի թբիլիսցիների վերաբերմունքի մեջ ոչ մի ուժեղ զգացմունք չկա: Նույնիսկ ընդհանուր թեմաներ չեն մնացել: Ես Մոսկվայում կարող եմ ինչ-որ մեկի հետ 1989թ-ի ապրիլին Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձությունները քննարկել: Իսկ Թբիլիսիում՝ ոչ, քանի որ ոչ ոքի դա հետաքրքիր չէ, թեմա չէ, գնացքը գնացել է:
Ո՛չ, ոչ ոք չի մոռացել Աբխազիայի և Հարավային Օսիայի մասին: Նույնն է նաև 8 տարվա վաղեմության իրադարձություններին նախորդող դեպքերի վերաբերյալ: Սակայն կա ընդհանուր ընկալում. արագ ու կտրուկ այդ խնդիրը չի կարող լուծվել, հետևաբար, ամեն օր դրա պատճառով տառապել պետք չէ:
Վրացիների և ռուսների հարաբերություններն այժմ գործնական բնույթ են կրում: Զբոսաշրջի՞կ ես՝ բարի գալուստ: Անշարժ գույքի գնո՞րդ՝ առաջարկելու բան ունենք (ներառյալ ձևակերպման պարզությունը, ցածր հարկերն ու կեցության իրավունքը): Ներդրո՞ղ ես՝ շուտ արի այստեղ:
Սակայն Մոսկվան դադարել է վրացիների համար մայրաքաղաք լինել՝ վերջնականապես և անդառնալիորեն: Այդ գործընթացը վաղուց էր գնում, 25 տարի, ինչ գոյություն ունի անկախ Վրաստանը: Եվ արժեր բաց թողնել դրանցից 13-ը, որպեսզի արդյունքը տեսնել:
Մենք՝ Ռուսաստանն ու Մոսկվան, Վրաստանին հետաքրքիր չենք: Ոչ մի տեսքով: Ոչ մեր քաղաքականությունը, ոչ տնտեսությունը: Ոչ կրքեր, ոչ բամբասանքներ: Ոչ մեր ածխածինները, երբ ադրբեջանցիները հարևանությամբ են և այդքան քմահաճ չեն: Ոչ ռուսական սերիալները՝ սեփական հիմարությունները հերիքում են:
Այն հեղինակների մասին, որոնց կարդում է Մոսկվան, Թբիլիսիում ոչ ոք չի լսել: Ռուսական ֆի՞լմ՝ քաղաքավարի (սակայն մի փոքր շփոթված) ուսերն են թոթվում: Պուտինը նրանց համար անհետաքրքիր է: Խոդորկովսկին՝ նույնպես:
Բանն այն է, որ վրացիներին այժմ Ռուսաստանի և Մոսկվայի հետ ոչինչ չի կապում՝ ոչ կրթույթունը, ոչ կարիերան, ոչ բիզնեսը: Նրանց հիմա այլ տեղերից նորություններն են հուզում, առաջին հերթին՝ Ռուսթավիից, Զուգդիդիից, Բաթումիից և Քութայիսից: Ինչպես նաև Բրյուսելից, Լոնդոնից, Բեռլինից ու Նյու Յորքից: Այնտեղ են այժմ նրանց մայրաքաղաքները: Ռուսաց լեզո՞ւ: Իհարկե, Թբիլիսին խորապես ռուսալեզու քաղաք է, սակայն որպես շփման միջոցներից մեկը. ասենք, դուք արդեն ունեք Skype և Viber: Ռուսատսանում ընկերներ ունեն տարիքով ավելի մեծերը, երիտասարդ վրացիները ո՞րտեղից պետք է նրանց պեղեն:
Եվ այդ նույն գործընթացը՝ նախկին մետրոպոլիայի հանդեպ գործնական հետաքրքրության կորուստ, կարծես, տեղի է ունենում նաև Բաքվում ու Երևանում: Ինչպես նաև Կիևում, Աստանայում, Քիշնևում և Մինսկում: Դրանից առաջ դա տեղի է ունեցել Տալլինում, Ռիգայում և Վիլնյուսում:
Հավանաբար հենց այսպես էլ հանգչում են կայսրությունները, ոչ թե տիտանների մարտում են ընկնում, այլ դանդաղ մոռացվում են սեփական անպետքության պատճառով: Քանի որ այն ատելությանը, որ նրանք առաջացնում էին, ձանձրույթն է փոխարինում:
Հենց դա է նրանց ուղին:
Սակայն, եթե դա ճիշտ է, ապա ես գիտեմ, թե որտեղ շուտով մոսկվացին կարող է զգալ դա՝ ցանկալի, սակայն ընդամենը հյուր՝ Գրոզնիում, Մախաչկալայում, Կազանում և Կալինինգրադում: Կհասնի՞ արդյոք բանը Պսկովին, Խաբարովսկին և Յակուտսկին: Կտեսնենք: Ընդամենը 13՝ պատմության տեսանկյունից ծիծաղաշարժ, տարի առաջ Վրաստանում դեպքերի նման ընթացքը բոլորովին անհնար էր թվում:
Միխայիլ Շևելյով, Մոսկվա