90-ականներին Բաքվում սթրիփ-ակումբներ կային: 2010-ականներին Բաքվի Բուզովնա ավանում ալկոհոլ չկա:
Ինչո՞ւ նրանք, ովքեր ուզում են վերադարձնել 90-ականները, քննադատում են նրանց, ովքեր վերադարձնում են 30-ականները:
Մեր հերոսական ժամանակներում Ստալինին փնովել նշանակում է բոբիկ աքացիներ հասցնել չար, զզվելի, նենգ, սակայն վաղուց մահացած շամանի:
Ադրբեջանը ժողովրդավարական պետություն է: Եվ այստեղ ամեն ոք կարող է քաղաքի կենտրոնում ասել, որ Պուտինը … տղա է:
Ինձ հաճախ են հարցնում՝ ինչ անել: Հարրի Փոթերից օրինակ վերցրեք: Վախից ազատվելու համար նա Վոլդեմորտի անունն էր կրկնում: Ինչ եղավ հետո՝ հիշում եք:
Որոշումներ հաստատելուց առաջ հիշեք, որ մենք կտրված ենք դրանց ընդունման մեխանիզմներից:
Ադրբեջանում տանկեր, ինքնաթիռներ և ԱԹՍ-ներ կան: Սակայն Ադրբեջանում ավելի շատ են ռազմահայրենասիրական ֆեյսբուքյան լուսանկարները:
Վստահ եմ, որ ամեն ինչ լավ կլինի: Գները նախկինը կմնան: Իսկ շաուրման կրկին կարժենա 2000 մանաթ, ինչպես վերջին դենոմինացիայից առաջ էր:
Երբեմն ավանակը կամակորություն էր անում և չէր ուզում քայլել: Այդ ժամանակ Նասրեդինը փայտին գազար էր կապում և մոտեցնում նրա դնչին: Վերնագրեր եմ կարդում՝ «Ազալ ավիաընկերությունը կիջեցնի գները», «Ուժեղ արժեզրկում չի լինի», «…առաջիկա բարեփոխումների շրջանակում…»:
Լինում է, որ նստած ես ու մեկ էլ հանկարծ ինչ-որ մի էկզոտիկ բան ես ուզում: Կամ բանանի պաղպաղակ, կամ թուրինջով գլինթվեյն, կամ հպարտություն հայյրենիքի համար:
Երբ եկան բուլվարում համբուրվողների հետևից, լռեցի: Չէ՞ որ ես չեմ համբուրվում: Երբ եկան շորրտերի հետևից, կրկին լռեցի, ես միայն բրիջի եմ կրում: Երբ եկան կատակասերների հետևից, ես՝ աաաա, ձեռքերը հեռու՜: