2018 թ. մայիսի 8-ին, hամաժողովրդական շարժման պահանջով Ազգային ժողովի պատգամավորները վարչապետ ընտրեցին ոչ բռնի, թավշյա հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին։ Այդ օրը փաստացի Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն։
Այս տեսանյութում զրույցի մասնակիցները՝ քաղաքագետ, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը և տնտեսագետ Հրանտ Միքայելյանը, ամփոփում են անցած երկու տարին, խոսում ձեռքբերումների և հետագա անելիքների մասին։