Հաց պետք չէ, զվարճանք ենք ուզում
Երբեմն կովկասյան քաղաքական գործիչներին լսելիս կարծում ես, որ մանկության տարիներին նրանցից յուրաքանչյուրը հոգու խորքում երազել է Արկադի Ռայկին դառնալ: Տարիքի հետ, հավանաբար, գիտակցել են, որ մեր օրերում զանգվածային հանդիսատեսին գրավելու ամենակարճ ճանապարհը ոչ թե բեմն է, այլ քաղաքական ամբիոնը, և պոտենցիալ հումորիստները փոխակերպվել են քաղաքական գործիչների:
Ամանորի սիկզբը թերևս ամենահաջող պահն է լուրջ բաների մասին ժպիտով հիշելու համար: Նրանք միշտ մեզ հետ են, իսկ մենք՝ միշտ նրանց հետ: Համենայն դեպս, Հայաստանում դա այդպես է:
— Ես այսօր այստեղ եմ՝ ձեզ հետ, ձեր կողքին կանգնած եմ և շատ հպարտ եմ, որ այստեղ եմ, ձեր կողքին կանգնած (հայ խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանը՝ հանրահավաքի ընթացքում):

Գագիկ Ծառուկյան
Իհարկե, ցանկալի է, որ անհարկի հարցեր չտան: Օրինակ, աբխազ քաղաքական գործիչները դրանք այդքան էլ չեն սիրում:
— Ինչո՞ւ հարց տալ, եթե նախօրոք պատասխանը չգիտես (նախկին վարչապետ, ընդդիմության ներկայիս առաջնորդներից մեկը՝ Անրի Ջերգենիա)

Անրի Ջերգենիա
— Ինչո՞ւ ես անհարմար հարցեր տալիս (խորհրդարանի պատգամավոր Սերգեյ Շամբան՝ լրագրող Իզիդա Չանիայի հարցերից հոգնած):

Սերգեյ Շամբա
Ադրբեջանցի քաղաքական գործիչները, ինչպես և նրանց աբխազ կոլեգաները “ավելորդ հարցեր չեն սիրում, բայցևայնպես, պատասխանում են:
— Քեզ ի՞նչ: Քո ի՞նչ գործն է: Իմ ընկերությունն է: Այդպես էլ գրի: (փոխվարչապետ Աբիդ Շարիֆովը՝ պատասխանելով այն հարցին, թե ում է պատկանում շենքերի անորակ երեսպատման փոփոխմամբ զբաղվող ընկերությունը):

Աբիդ Շարիֆով
Սակայն ի՞նչ տարբերություն՝ ում ընկերությունն է զբաղվում այդ հարցով, կարևորը բարոյական նորմերին հետևելն է:
Ահա իշխող “Վրացական երազանք կոալիցիայի պատգամավոր, կինոռեժիսոր Սոսո Ջաչվլիանին, ելույթ ունենալով Վրաստանի խորհրդարանի նիստին, շփոթեց EBRD (Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ) հապավման անգլերեն արտասանությունը հասարակաց տան հետ և “խոստովանեց. “Ոչ մի անգամ չեմ եղել “իբիարդում և մարմնավաճառների մոտ՝ նույնպես:

Սոսո Ջաչվլիանի
Եվ ընդհանրապես, դիմավորում են ըստ հագուստի, ճանապարհում՝ կրկին ըստ հագուստի: Դրես-կոդին մեր օրերում պետք է հետևեն բոլորը՝ և քաղաքական գործիչները, և ընտրազանգվածը:
“Շորտեր հագած տղամարդկանց պետք է ծաղրել, փողոցում կանգնեցնել ու ամաչեցնել, ոտքերին ծծմբաթթու լցնել, որպեսզի էլ երբեք շորտեր չհագնեն (“Մուասիր Մուսավաթ կուսակցության նախագահ Հաֆիզ Գաջիև):

Հաֆիզ Գաջիև
Իսկ եթե սա էլ չօգնի, պատիժը պետք է ավելի խիստ լինի, ինչպես, օրինակ, Երևանում է:
— Կարծում եմ՝ մահվան դատավճիռը պետք է ցմահ լինի (խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյան)

Գալուստ Սահակյան
Պետք է խոստովանել, որ վերջերս մարդիկ կորցրել են իրենց: Ստալին է պակասում բոլորին:
“Շուտով Ստալինի դիմանկարը կախելու են Վրաստանի բոլոր կաբինետներում: Քանի որ նա հանճարեղ անձնավորություն է եղել: Նա ահռելի բարի գործ է արել, և ամբողջ աշխարհը նրան համարում է 20-րդ դարի մեծագույն մարդ: Նա Վրաստանի խորհրդանիշն է եղել, — հայտարարեց “Վրացական երազանք իշխող կոալիցիայի պատգամավոր Գոգի Թոփաձեն:

Գոգի Թոփաձե
Իսկ դիմնկարները կախելուց հետո կարելի կլինի արդեն երազել երջանիկ կյանքի մասին:
‘Աբխազիայի տարածքում քաղցրահամ ջրի մեծ աղբյուր կա: Մենք կցանկանայինք Ղրիմի տարածքում գործարան կառուցել: Առաջարկում ենք տանկերներով ջուրն այստեղ կրել, իսկ դուք կշշալցնեք ու կվաճառեք ամբողջ աշխարհին’, — ասել է Աբխազիայի վարչապետ Բեսլան Բուտբան Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովի հետ Սիմֆերոպոլում հանդիպման ընթացքում:

Բեսլան Բուտբա
Նրա խոսքով, գործարանի շինարարությունը Ղրիմի բյուջեին տարեկան մոտ 4 մլրդ դոլար հարկ, ինչպես նաև 6 մլրդ դոլար եկամուտ կբերի: Բուտբայի հաշվարկով, նախագիծը ինքն իր ծախսը կհանի 9 ամսից և դրա իրագործման համար անհրաժեշտ է ընդամենը 10 մլրդ դոլար ներդրում: Սակայն, հատուկ Բուտբայի համար, նշենք, որ Աբխազիայի բյուջեն մի քիչ է գերազանցում 200 մլն դոլարը:
Դե, իսկ քանի դեռ համընդհանուր բարեկեցության չենք հասել, լավ կլինի քաղաքական աշխատավորներին պարգևատրել, հատկապես որ այս հարցը հաստատվել է գրեթե աստվածային դիվանում:
Քաղաքացիական քաղաքային խորհրդի (սակրեբուլո) անդամ Օթար Սեփիաշվիլին լրագրողի այն հարցին, թե ինչու են տեղական իշխանությունները սոցիալապես անապահովներին ամանորյա նվերների վրա 10 հազ. լարի ծախսել, երբ պարգևավճարների վրա 193 հազ. լարի է ծախսվել, պատասխանեց. “Դադարեք շահարկել պարգևավճարների թեման: Պարգևավճարներ տալը նորմալ է: Դրանք օրհնել է ինքը՝ պատրիարքը:

Օթար Սեփիաշվիլի
Սա ի՞նչ մարդիկ են, այսքան անհասկացող: Նրանք ազգի մասին զօրուգիշեր մտածում են, իսկ այս մարդիկ իրենցն են պնդում:
— Այ տենց եք մտածում, որ խիարը թարս ա բուսնում (Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ գյուղացու հետ զրույցում):
.jpg)
Սերժ Սարգսյան
Չնայած, կարելի է նաև տեղերը փոխել, չէ՞ որ, ինչպես կարծում է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը, “քաղաքական գործիչ դառնալու համար շատ խելք պետք չէ:

Հովիկ Աբրահամյան
Իսկ վերջում, մի փոքրիկ անեկդոտ: Հարավային Օսիայի խորհրդարանի նիստին պատգամավորներից մեկը նյարդայնացավ, երբ կոլեգան նրան հարց տվեց, ու հայտարարեց. ‘Խորհրդարանը բանավիճելու տեղ չէ’: