Հարավային Օսիան որպես Ռուսաստանի սուբյեկտ. այդ հանրաքվեի մասին գաղափարը կրկին արդիական է
Նախընտրական Հարավային Օսիայում սպասված կերպով արդիական է դարձել այն մասին հանրաքվեի անցկացման գաղափարը, որ Հարավային Օսիան Ռուսաստանի Դաշնության մաս կազմի:
Եվ, ինչպես և նախորդ անգամներում, այդ գաղափարը քաղաքական «պինգ-պոնգի» դերում է խոսնակ Անատոլի Բիբիլովի և նախագահ Լեոնիդ Թիբիլովի միջև: Միայն թե այս անգամ նրանք երկուսն էլ 2017թ-ի ապրիլի 9-ին կայանալիք ընտրությունների ժամանակ ավելի շատ հանդես են գալիս որպես նախագահի մրցակից թեկնածուներ:
Հարավօսական երկու առաջնորդների միջև քաղաքական լարվածության հիմքն է նույնիսկ մեծ մասամբ այդ գաղափարի հետ կապված: Նրանց հարաբերությունների սրման ժամանակագրությունը, որոշակի վերապահումներով, կարելի է այսպես կառուցել.
[yes_list]
- 2014թ-ի հունվարին խոսնակ Բիբիլովի «Միասնական Օսիա» կուսակցությունն առաջարկեց հանրաքվե անցկացնել Հարավային Օսիայի՝ Ռուսաստանի կազմ ընդգրկվելու վերաբերյալ:
- Նախագահ Թիբիլովն ու նրա թիմը կտրականապես դեմ արտահայտվեցին այդ գաղափարին: Այդ թվում՝ աղմկոտ հիշեցում արվեց, որ արտաքին քաղաքական գործունեությունը բացառապես նախագահի պատասխանատվության ոլորտն է:
- Նախագահ Թիբիլովը բարձր հայտարարություն արեց այն մասին, թե «օս ժողովրդի դարավոր երազանքը չի կարող մոնոպոլիզացվել մեկ կուսակցության և դրա առաջնորդի կողմից»:
- Քննադատության ալիքի ուղեկցությամբ «Միասնական Օսիային» արգելեցին հանրաքվե անցկացնել:
- 2016թ-ի սկզբին նախագահը նախաձեռնությունն իր ձեռքը վերցրեց և ինքը խոստացավ հանրաքվե անցկացնել Ռուսաստանի կազմի մեջ մտնելու վերաբերյալ արդեն նույն տարվա օգոստոսին:
- Միաժամանակ Թիբիլովն առաջարկեց փոփոխություններ մտցնել Սահմանադրությունում և նախագահին օժտել միանձնյա իրավունքով Ռուսաստանի կազմ Հարավային Օսիային ընդունելու մասին խնդրանքով ՌԴ նախագահին դիմելու համար: Սակայն այդ նախաձեռնությունը չընդունվեց:
[/yes_list]
Այս անգամ Ռուսաստանին միանալու մասին գաղափարը կրկին վեր հանեց խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբիլովը:
Բիբիլովն ասաց նաև, որ «այդ թեմայով ամեն դեպքում պայմանավորվածություն կա իմ և նախագահ Թիբիլովի միջև»: Եվ առանձին նշեց, որ ռուսական օրենքը թույլ է տալիս դա անել, սակայն «ամեն ինչ կախված է ընթացիկ միջազգային իրավիճակից» և խորհրդատվություններ պետք է անցկացվեն «ռուս գործընկերների հետ, քանի որ դա անմիջականորեն վերաբերում է Ռուսաստանին»:
Հաջորդ օրը՝ մարտի 25-ին, նախագահ Լեոնիդ Թիբիլովը հանդիպեց իր ընտրողների հետ և բոլորովին հակառակ բանն ասաց. որ ՌԴ-ին միանալու վերաբերյալ հանրաքվեն նա «ժամանակավրեպ հայտարարություն» է համարում այն պարագայում, որ հանրապետությունը պատրաստվում է Հարավային Օսիան Ալանիայի վերանվանելու վերաբերյալ հանրաքվեին, և որ խոսնակն ամեն դեպքում պետք է իր հետ խորհրդակցեր նման հայտարարություն անելուց առաջ:
Սոցցանցերում նախագահի միանգամից կշտամբեցին մոռացկոտության համար և հիշեցրին, որ խոսնակը վաղուց է 2017թ-ը որպես նման հանրաքվե անցկացնելու տարեթիվ նշում:
- Հարավային Օսիան գրեթե 25 տարի հարատև կոնֆլիկտի մեջ է: Ամեն ինչ սկսվեց 1990-ականների սկզբին՝ Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ բազմաթիվ ռազմական ընդհարումներից հետո Հարավային Օսիան հայտարարեց Վրաստանի կազմից դուրս գալու մասին: Դրան հետևեց 1991-1992թթ-ի պատերազմը, որի արդյունքում, ըստ տարբեր տվյալների, մինչև 200 հազար մարդ երկու կողմերից էլ փախստական կամ բռնի տեղահանված դարձավ:
- 2008թ-ի օգոստոսին պատերազմ տեղի ունեցավ, այս անգամ՝ Ռուսաստանի մասնակցությամբ, որը 5 օր տևեց: Եվրամիության կողմից կատարվածի հանգամանքները հետաքննելու նպատակով ստեղծված հատուկ հանձնաժողովի հաշվետվության համաձայն՝ օսական կողմից 365 զինվորական և քաղաքացիական անձ զոհվեց, վրացական կողմից՝ 412 զինվորական և քաղաքացիական անձ: Զոհվեց նաև 67 ռուս խաղաղապահ: Հարավային Օսիայի տարածքում գտնվող վրացական գյուղերի 80 հազար բնակիչներ լքեցին իրենց տներն ու ավելացան փախստականների և բռնի տեղահանվածների թվին:
- 2008թ-ի հոկտեմբերին Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիայի անկախությունը: