ՀԱՊԿ հոգեվարքը
ՀԱՊԿ-ը ստեղծվել է նախկին Խորհրդային միության տարածքում դեռ 1992 թվկանին, ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո: Հապավումը բացվում է՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն: Նրա շարքերը շատ արագ լքեցին Վրաստանը, Ադրբեջանն ու Ուզբեկստանը, և հիմա ՀԱՊԿ-ի 6 անդաներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը:
Օրերս Երևանում ավարտված գագաթաժողովը, ըստ տարբեր հայաստանյան փորձագետների, ազդարարեց այս կազմակեպության վախճանի սկիզբը:
Դեկտեմբերին կազմակերպությունը նշելու է իր ստեղծման 25-ամկայը, սակայն անցած քառորդ դարի ընթացքում այն այդպես էլ չմասնակցեց իրական գործողությունների և կարևոր հարցերերի շուրջ համաձայնության չեկավ: Կազմակերպության գործունեությունը առաջ չացավ առանց որոշակի հակառակորդի առկայության զորավարժություններից, ամորֆ հայտարարություններից ու անդամ պետություններին անտեսելուց:
Երևանյան գագաթնաժողովը բացառություն չէր: Դրանում ընդունված բանաձևը հազվագյուտ անհասցե մի բան էր, կազմակերպության անդամներին չհաջողվեց անգամ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածությունը համաձայնեցնել: Իսկ գագաթնաժողովից հետո Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ նրանք հաշվի են առնելու հետխորհրդային երկրների շահերն ու նրանց հետ «պատմականորեն ձևավորված հարաբերությունները»՝ անկախ նրանից, նրանք ՀԱՊԿ անդամ են, թե՝ ոչ:
ՀԱՊԿ երկրներն ընդհանուր շահ չունեն
Ընդհանուր շահերի և ընդհանուր հակառակորդի բացակայությունը բառացիորեն աչք է ծակում: ՀԱՊԿ-ը չկարողացավ օգնել, երբ Ղրղզստանում հեղափոխություններ էին տեղի ունենում, և այդ երկրի նախագահը 2010թ-ին ռազմական օգնության խնդրանքով դիմեց ՀԱՊԿ-ին: Անդամ երկրներն այդպես էլ չկարողացան պայմանավորվածության գալ և սահմանափակվեցին ղրղզական բանակին նյութական աջակցությամբ:
Սակայն ՀԱՊԿ ամենամեծ փորձությունը թերևս ղարաբաղյան հակամարտությունն էր: Չնայած նրան, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, իսկ Ադրբեջանը՝ ոչ, ՀԱՊԿ անդամների մեծ մասն անթաքույց Ադրբեջանին է աջակցում:
Ապրիլին, երբ Ադրբեջանն ակնհայտ հարձակում սկսեց Ղարաբաղի ուղղությամբ, ՀԱՊԿ-ն անգամ դատապարտող հայտարարություն չտարածեց, ինչը նկատեցին Հայաստանի իշխանություններն ու ժողովրուրդը: Առավել տարօրինակ է այն, որ Հայաստանը կտրականապես չցանկացավ ՀԱՊԿ-ին դիմել ռազմական և «խաղաղապահ» օգնության խնդրանքով՝ համարելով, որ այդ օգնությունը ցուցաբերվելու է «հօգուտ Ադրբեջանի»:
Սեյրան Օհանյանը չցանկացավ «առանց բանակի ֆելդմարշալ լինել»
Երևանում գագաթնաժողովից առաջ մի շարք աղմկոտ հայտարարություներ արվեցին: Մասնավորապես, ասվեց, որ «պուտինյան ՆԱՏՕ-ի», ինչպես անվանում են կառույցը, պետքարտուղարի պաշտոնին խորհուրդ է տրվել նշանակել Հայաստանի դեռ այդ ժամանակվա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Սակայն շուտով Օհանյանն ուղղակիորեն հայտարարեց, որ եթե նման առաջարկ լինի, նա չի ընդունի այն:
Այժմ Հայաստանի փորձագետներն ասում են, որ Սեյրան Օհանյանը լուրջ հիմքեր ուներ հրաժարվելու այդ պաշտոնից: Մարտական հրամանատարը, որի ակտիվում ղարաբաղյան պատերազմի հաղթանակներն են, չէր կարող համաձայնել գոյություն չունեցող բանակի «ֆելդմարշալի» պաշտոնը զբաղեցնել:
ՀԱՊԿ-ն այդպես էլ չկարողացավ առանձին զորքեր ստեղծել. բլոկի կազմում անդամ պետությունների ստորաբաժանումներն են, որոնք ժամանակ առ ժամանակ մասնակցում են համատեղ զորավարժությունների, սակայն մշտապես տեղակայված են իրենց երկրներում:
Բացի այդ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը սովոր է հստակ խնդիրներ լուծել: Իսկ ՀԱՊԿ-ում այդ հստակությունն առկա է միայն մեկ պայմանագրային կետում. ՀԱՊԿ անդամների տարածքում երրորդ երկրների ենթակառուցվածքներ չեն կարող լինել առանց ՀԱՊԿ համաձայնության:
Այդ կետը սահմանափակում է Հայաստանի ռազմական համագործակցությունն այն երկրների հետ, որոնք կարող էին աջակցել երկրի անվտանգության ամրապնդմանը:
ՀԱՊԿ-ը խոչընդոտո՞ւմ է Ղարաբաղում «զսպող մեխանիզմների» տեղակայմանը
Կարծիք կա, որ հենց այդ կետն է խոչընդոտում Ղարաբաղում զսպող մեխանիզմների տեղակայմանը: Չնայած որ Ղարաբաղը պաշտոնապես ՀԱՊԿ անդամ չէ, այն կազմակերպության «պատասխանատվության գոտու» մաս է կազմում: ԱՄՆ-ն առաջարկում է Ղարաբաղում սահմանային միջադեպերի մշտադիտարկման սարքավորումներ տեղակայել, այդ առաջարկին կողմ են Գերմանիան ու Հայաստանը:
Սարքավորումներ տեղակայելու որոշումն ընդունվել է Վիեննայի գագաթնաժողովում այս տարվա հունիսին և հաստատվել է Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովում: Սակայն Ադրբեջանն ակնհայտ տորպեդահարում է այն: Բացի այդ, Ռուսաստանն էլ ուրախ չէ այդ կապակցությամբ:
Տեսականորեն Հայաստանը կարող էր այդ սարքավորումները տեղադրել միակողմանի կերպով: Սակայն նրան ինչ-որ բան խանգարում է, առավել ևս եթե սարքավորումներն արևմտյան արտադրության լինեն: Չի բացառվում, որ տաբուն ՀԱՊԿ պայմանագրի կետն է:
Ռուսաստանը Հայաստանում տեղակայել է իր «զսպող մեխանիզմները»՝ «Իսկանդեր» մարտավարական համալիրները: Հայաստանում դա գնահատում են որպես Ադրբեջանին զսպող միջոց, որը համարժեք է Արևմուտքի առաջարկած սարքավորումներին:
ՀԱՊԿ գագաթնաժողովն ու հայ-ռուսական հարաբերությունները
ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովը ցուցադրեց հայ-ռուսական հարաբերությունների թաքնված աստառը: ՀԱՊԿ և ԵՏՄ ակադեմիայի՝ Երևանում կառուցվող շենքի վրա Պուտինի ժամանման օրը «Ազատ, անկախ Հայաստան. Putin putout of Armenia» գրառմամբ պաստառ էր կախված:
2013թ-ի դեկտեմբերին Պուտինի նախորդ այցը նույնպես նշանավորվեց անսպասելի հակապուտինյան ակցիայով, սակայն այն ժամանակ այդ ակցիայի մասնակիցներին տասնյակներով ձերբակալում էին:
Դրանից հետո շատ բան է փոխվել. Հայաստանում հակառուսական տրամադրությունները սովորական բան են դարձել, իշխանությունները դրանց ավելի լոյալ են վերաբերվում: Օրինակ, որոշ վերլուծաբաններ համարեցին, որ Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովի ձախողումը կանխորոշված էր դրա հանդեպ հայկական իշխանությունների վերաբերմունքով: Ինչ առումով է դա իրականությանը համապատասխանում՝ դժվար է ասել:
ՀԱՊԿ-ն աշխարհում ոչ ոք չի ճանաչում
Գագաթնաժողովի ձախողումը չէին թաքցնում անգամ անդամ երկրների նախագահները: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում որևէ հայտարարություն չարեց, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ընդհանրապես Երևան չէր եկել՝ պատճառաանելով, որ վատ է զգում: Իսկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իրեն բնորոշ ուղղամտությամբ հայտարարեց, որ ՀԱՊԿ-ն աշխարհում ոչ ոքի չի հետաքրքրում, անգամ ՀԱՊԿ անդամներին: Նա հայտարարեց նաև, որ ՀԱՊԿ-ն աշխարհում ոչ ոք չի ճանաչում որպես ռազմական կառույց, և կոչ արեց աշխատել բլոկի ճանաչելիության ուղղությամբ:
Գագաթնաժողովից առաջ ՀԱՊԿ-ը դիմել էր ՄԱԿ-ին խաղաղապահ մանդատ ստանալու հարցով, սակայն չնայած ՀԱՊԿ պետքարտուղար Նիկոլայ Բորդյուժայի այցին Նյու Յորք, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի շրջանակում ՀԱՊԿ Արտգործնախարարների խորհրդի (ՀԱՊԿ արտաքին քաղաքականության ոլորտում անդամ պետությունների փոխգործակության համակարգման հարցերով խորհրդատվական և գործադիր մարմին) նիստ անցկացնելուն՝ կազմակերպությանն այդպես էլ խաղաղապահության մանդատ չտվեցին:
Երևի հենց դա էր զայրացրել Լուկաշենկոյին, որը հայտարարեց, որ երևանյան գագաթնաժողովի օրակարգում ընդգրկված հարցերը «նախագահների մակարդակի չէին ձգում»: Կարծիք կա, որ երևանյան գագաթնաժողովում ՄԱԿ-ի մանդատը ստանալու դեպքում կարող էր քննարկվել Սիրիա ՀԱՊԿ ուժեր ուղարկելու հարցը: Սակայն այդ հարցը պաշտոնական օրակարգում չընդգրկվեց:
Ի՞նչ այլ որոշումներ չընդունվեցին երևանյան գագաթնաժողովին
Մինչև երևանյան գագաթնաժողովը Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ի ռազմավարությունն է ընդունվելու, որում ամրագրվելու է ԱՄՆ և ՆԱՏՕ ՀՀՊ-ն ՀԱԿՊ սահմանների մոտ տարածելու անթույլատրելիությունը: Սակայն գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրում արտացոլված է միայն ՀՀՊ տարածման վերաբերյալ մտահոգություն, սակայն հստակ հասցեատերեր նշված չեն:
Վերլուծաբաններն ասում են, որ Ռուսաստանը չի կարողացել ՀԱՊԿ երկրներին համոզել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին ռազմական բլոկի հակառակորդ հայտարարել: Իսկ ընդհանուր հակառակորդի բացակայությունն իմաստազուրկ է դարձնում ՀԱՊԿ գոյությունը:
Հոդվածում արտահայտած մտքերը փոխանցում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության դիրքորոշման հետ:
Հրապարակվել է` 21.10.2016