Ադրբեջանցի հայտնի իրավապաշտպաններ Արիֆ ու Լեյլա Յունուսների հանդեպ միջազգային հետախուզում է հայտարարվել
Կիսվել
Կիսվել
Բաքվի վերաքննիչ դատարանը մայիսի 17-ին որոշում է ընդունել Արիֆ և Լեյլա Յունուսներին ստիպողաբար բերման ենթարկել դատական հաջորդ նիստին: Չներկայանալու դեպքում նրանց հանդեպ միջազգային հետախուզում կհայտարարվի:
Հասարակական իրավապաշտպան կազմակերպության տնօրեն Լեյլա Յունուսն ու նրա ամուսին, կոնֆլիկտաբան և պատմաբան Արիֆ Յունուսը կալանավորվել են 2014թ-ի ամռանը տասնյակ տեղական և արտասահմանյան հասարակական կազմակերպությունների հետապնդման արշավի շրջանակում: Սկզբում նրանց Հայաստանի օգտին լրտեսության մեղադրանք է առաջադրվել, սակայն 2015թ-ին ամուսիններին երկարատև ազատազրկման են դատապարտվել տնտեսական հանցագործություններ կատարելու մեղադրանքով:
2015թ-ի դեկտեմբերին միջազգային կազմակերպությունների բողոքից հետո բանտարկության իրական ժամկետները փոխարինվեցին պայմանական պատժով: 2016թ-ի ապրիլին ամուսիններին թույլ տվեցին բուժման նպատակով արտասահման մեկնել:
Իրենք՝ Յունուսները, դատական վճիռը բողոքարկեցին: Ադրբեջանի Գերագույն դատարանի կողմից նրանց բողոքի դիտարկումը բազմիցս հետաձգվել է: Դեկտեմբերի 27-ին ի վերջո Գերագույն դատարանը գործը վերադարձրել է Վերաքննիչ դատարան կրկնակի քննության:
Գործի վերաքննումը սկսվել է ապրիլի 19-ին, և պետական մեղադրողի միջնորդությամբ դատարանը որոշում է կայացրել գործի վերաքննություն անցկացնել: Դատախազը պնդել է Յունուս ամուսինների անձնական ներկայության անհրաժեժտությունը:
Մայիսի 17-ին Յունուսների փաստաբան Էլչին Սադիգովը միջնորդել է Յունուսներին համացանցի միջոցով հարցաքննել, քան որ նրանք արտասահմանում երկարատև բուժման են: Սակայն դատարանը մերժել է միջնորդությունը և ամուսիններին ստիպողաբար բերման ենթարկելու մասին որոշում ընդունել՝ հաջորդ նիստը նշանակելով մայիսի 31-ին ժամը 12:00-ին:
Ոստիկանությանը կհանձնարարեն ապահովել ամուսինների բերման ենթարկելու գործըթացը, իսկ հաջորդ քայլը նրանց հանդեպ հետախուզում հայտարարելը կլինի, ասել է փաստաբանը՝ ամուսինների բռնի բերման ենթարկելու մասին դատարանի որոշումը ոչ իրավաչափ անվանելով:
Նա պարզաբանել է, որ Յունուս ամուսինների դեմ վերաքննիչ բողոքարկում կամ ըմբոստություն չի եղել, և կրկնակի դատաքննությունը հիմնավորված չէ:
«Հավանաբար գործը Վերաքննիչ դատարան ուղարկելու Գերագույն դատարանի որոշումը նախապես նրանց հանդեպ միջազգային հետախուզում հայտարարելու նպատակ է հետապնդել», — «Թուրան» գործակալությանն ասել է Սադիգովը: