Հայաստանի հասարակական կազմակերպությունները աջակցության նամակ են հղել Վրաստանի քաղաքացիական հասարակությանը, որը բողոքում է իշխող կուսակցության նախաձեռնության դեմ, այն է՝ ընդունել, այսպես կոչված, «Օտարերկրյա գործակալների մասին» ռուսական օրենքը [պաշտոնական անվանումը՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին»]։ .
Սույն նամակով մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններն ու անհատները, հայտնում ենք ձեզ մեր համերաշխությունը։ Մենք աջակցում ենք ձեր քաջ դիմակայությանն ընդդեմ Վրաստանի կառավարության կողմից քաղաքացիական ազատությունների և մարդու հիմնարար իրավունքների սահմանափակման հետևողական ջանքերի, այդ թվում կանանց քաղաքական մասնակցության սահմանափակման և «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի վերաքննարկման միջոցով։
Մարդկանց գիտակցության մեջ, որոնք հիշում են 20-րդ դարի պատմությունը, արտաքին ազդեցություն հասկացությունը սերտորեն ասոցացվում է դավադրության տեսությունների հետ, որոնք օգտագործվում էին մարդու իրավունքների ոտնահարման և անմեղների հետապնդման համար, ինչից մեր երկու ժողովուրդներն էլ լրջորեն տուժել են:
Հավատում ենք, որ այս ժամանակներում, երբ ժողովրդավարությունը բոլոր կողմերից ենթարկվում է հարձակումների, առավել քան կարևոր է ժողովրդավարամետ ուժերի համախմբումը և այն թուլացնելու փորձերի դեմ պաշտպանական պատերի կառուցումը՝ թե մեր տարածաշրջանում, և թե՛ դրանից դուրս։
Մենք ցավով ենք հետևում զարգացումներին, բայց նաև հիանում ենք ձեր ցուցաբերած տոկունությամբ, ձեր անկոտրում ոգով: Մենք գիտենք, որ ազատությունը խորապես և ի սկզբանե արմատավորված է մեր հասարակություններում, և նույնիսկ պատմության ամենամռայլ ժամերին դրա համար պայքարը երբեք զիջումների չի ենթարկվել:
Մենք պատրաստ ենք շարունակել աջակցել ձեզ և այլ նախաձեռնություններով, որոնք դուք օգտակար կհամարեք»։
Հայտարարությունը ստորագրել են՝
«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ,
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» ՀԿ,
«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ,
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ,
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ,
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ,
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն,
«Հոդված 3 ակումբ»,
Սպիտակի Հելսինկյան խումբ,
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե,
Լրագրողների «Ասպարեզ» ակումբ,
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ,
«Կանանց իրավունքների տուն», Գյումրի
«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ,
«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ,
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ,
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ,
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ,
Մեդիա նախաձեռնությունների կենտրոն,
«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ,
«Կանանց օրակարգ» ՀԿ,
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ,
Մարդու իրավունքների հելսինկյան ասոցիացիա,
«Մեդիագետ» ՀԿ,
Եվրասիա համագործակցություն հիմնադրամի Մարդու իրավունքների ծրագրի տնօրեն Իզաբելլա Սարգսյան,
Հայ կրթական հիմնարկության կրթաթոշակային ծրագրի կառավարման խորհրդի նախագահ Նվարդ Մանասյան։