Համալսարանում ապստամբություն է
Թբիլիսիի պետական համալսարանում կոֆլիկտը շարունակվում է Այսօր միաժամանակ անցկացվեցին ուսանողների երկու հակադիր ակցիաներ:
Ուսանողների մի խումբը բողոքում էր համալսարանի կանցլերի պաշտոնին Գեորգի Գապրինդաշվիլիին նշանակելու դեմ՝ պահանջելով հետաքննություն անցկացնել համալսարանում այպես կոչված գործող ռեզերվի սպաների գոյության փաստի վերաբերյալ: Մյուս ակցիան անցկացվել է Գապրինդաշվիլիի կողմնակինցերի կողմից: Նրանք պահանջում էին համալսարանի ռեկտորի հրաժարականը:
Բողոքի ակցիաները վերաճեցին երկու կողմերի միջև բախման: Կոնֆլիկտը սկսվեց այն բանից հետո, երբ համալսարանական ինքնակառավարման անդամները մտան համալսարանի տարածք և փորձեցին հասնել այնտեղ, որտեղ ուսանողներն արդեն մի քանի օր է ակցիա են անցկացնում համալսարանական ինքնավարության պահանջով:
Բուհի անվտանգությանն ու ոստիկանությանը հաջողվեց արագ մեղմել իրավիճակը:
Որոշ ժամանակ առաջ Գեորգի Գապրինդաշվիլին հանել էր իր թեկնածությունը համալսարանի կանցլերի պաշտոնի ընտրություններից: Գապրինդաշվիլիի հայտարարության համաձայն, նա այդ որոշումն ընդունել է՝ բուհի շահերից ելնելով:
__________________________________________________________
11.03.2016
Թբիլիսիի պետական համալսարանում արդեն երրորդ օրն է բախումներ են: Իրավիճակը թեժացել է համալսարանի սենատի կողմից նոր կանցլերի ընտրության պատճառով:
Այդ պաշտոնի համար առաջադրված միակ թեկնածություն ուսանողների համար անընդունելի է: Նրանք հավաքվել են համալսարանի շենքի նախասրահում և նույնիսկ գիշերը չեն լքել այն:
Ինչի՞ դեմ են բողոքում ուսանողները:
ԹՊՀ կանցլերը ռեկտորից հետո երկրորդ մարդն է համալսարանի պաշտոնների հիերարխիայում: Նրա պարտականությունների մեջ մտնում է համալսարանի ֆինանսական և վարչական ռեսուրսների կառավարումը: Հետևաբար, ընտրված կանցլերից է կախված է բուհի գործունեությունը:
Համալսարանի սենատը, որը բաղկացած է 42 հոգուց, այդ թվում՝ պրոֆեսորներից և ուսանողներից, պետք է նոր կանցլեր ընտրեր մարտի 10-ին: Թեկնածուն միայն մեկն էր՝ Գեորգի Գապրինդաշվիլին:
Համալսարանի նախասրահում հավաքված ուսանողները սուլոցներով ու բարձր գոչերով բողոքում են Գապրինդաշվիլիի հնարավոր նշանակման դեմ:
Նրանք ցանկանում էին մասնակցել սենատի նիստին և քվեարկությանը, ինչը ԹՊՀ անվտանգության ծառայությունն արգելում էր: Իրավիճակն այնքան էր սրվել, որ ստիպված եղան ոստիկանություն կանչել, ինչն ավելի է բորբոքեց ուսանողների կրքերը: Արդյունքում, սենատի նիստը ընդհատվեց:
Բողոքի ակցիայի մասնակիցները Գապրինդաշվիլիին մեղադրում են Պետական անվտանգության ծառայության հետ կապի, քաղաքական շահերի լոբբինգի և ուսանողների վրա ճնշում գործադրելու մեջ:
Ուսանողները պնդում են, որ Գեորգի Գապրինդաշվիլին, ով 2011թ.-ին ԹՊՀ տնօրինության անդամ է եղել, կոծկել է ուսանողական ինքնակառավարման անդամների գործողությունները, ովքեր քննադատաբար տրամադրված ուսանողների հանդեպ ֆիզիկական հաշվեհարդար են տեսել:
«Եթե որևէ մեկը կասկած էր հայտնում ուսանողական ինքնակառավարման կողմից բյուջեի միջոցների վատնման վերաբերյալ կամ քննադատում էր դրա գործունեությունը, նրա հետ հաշվեհարդար էին տեսնում: Գապրինդաշվիլին այն ժամանակ վարչական պաշտոն էր զբաղեցնում և նման դեքերի վրա աչք էր փակում», — ասում է համալսարանի սենատի անդամ, ուսանող Լևան Լորտկիպանիձեն:
Բացի այդ, ուսանողները հայտարարում են, որ Գապրինդաշվիլին կապված է Պետական անվտանգության ծառայության ներկայացուցիչ Իվա Կասրաձեի հետ, ով նույնպես ԹՊՀ ղեկավարության անդամ է:
Ուսանողների դժգոհությունը սրվեց այն բանից հետո, երբ համալսարանի ռեկտոր Լադո Պապավան բարձրաձայն ընդունեց, որ բուհում իրոք աշխատում են պետանվտանգության ծառայության կողմից ուղղորդված անձինք, որոնցից մեկն էլ Գապրինդաշվիլիի նախկին համակուրսեցի Կասրաձեն է:
Տվյալ հայտարարությունը զայրացրել է նաև ոչ պետական կազմակերպություններին: «Միջազգային թափանցիկություն. Վրաստան» կազմակերպությունը Պապավայից բացատրություն է պահանջել, թե ինչի հիման վրա է համալսարանը համագործակցում պետանվտանգության ծառայության հետ:
Գապրինդաշվիլիի թեկնածությունն ակտիվորեն պաշտպանում է ուսանողական ինքնակառավարումը, որից ուսանողները բազմաթիվ դժգոհություններ ունեն: Նրանց պնդմամբ, ինքնակառավարումն իրենից ներկայացնում է արտոնյալ անձանց խումբ, ովքեր առաջնորդվում են բացառապես անձնական շահերով և զբաղվում համալսարանի բյուջեն ոչ նպատակային ծախսելով:
«Օրինակ, ինքնակառավարման անդամները հանգստանալու են մեկնում Բակուրիանի և դա թրեյնինգ են անվանում: Նրանք օգտագործում են հիմնադրամի այն միջոցները, որոնք պետք է ուղղված լինեն ուսանողական փոխանակման ծրագրերի ֆինանսավորմանը և հոգան կոնֆերանսներին մասնակցության ծախսերը», — ասում է ԹՊՀ ուսանող Իրակլի Կուպրաձեն:
Ի վերջո ուսանողներին հաջողվել է ԹՊՀ ռեկտորից ստանալ թույլտվություն Գեորգի Գապրինդաշվիլիի թեկնածության դիտարկման գործընթացին մասնակցելու համար: Սակայն բողոքի ակցիայի մասնակիցները չեն զիջում իրենց դիրքերը և նախկինի պես պահանջում են հանել Գապրինդաշվիլիի թեկնածությունը կանցլերի պաշտոնից: Նրանք միաժամանակ պահանջում են փոփոխություններ մտցնել ԹՊՀ կանցլերի ընտրության համակարգում և հանել ուսանողական ինքնակառավարման մարմնի հանդեպ գործող բոլոր արտոնությունները:
ԹՊՀցիների բողոքին են միացել նաև Իլիայի անվան պետական համալսարանի ուսանողները: