Հակամարտությունը կդառնա պատերազմ
Հարավային Օսիայում սկսվել է հին թեմայի ակտիվ քննարկում. իրավաչա՞փ է արդյոք «վրաց-հարավօսական հակամարտություն» տերմինի գործածումը:
«Միացյալ Օսիա» կուսակցության պատգամավոր Պյոտր Գասիևը, ով սկսել է քննարկումների նոր փուլը, «հակամարտություն» բառի օգտագործումը սխալ է համարում, քանի որ, ըստ նրա, դա լայնածավալ պատերազմ էր: «Վրաց-հարավօսական» սահմանումը նա նույնպես չի ընդունում:
«Դեռևս ամենասկզբում՝ 1990-ականներին, Հարավային Օսիայում խոսում էին այն մասին, որ «վրաց-օսական հակամարտությունը» չի արտացոլում տեղի ունեցած իրադարձությունների էությունը, չի սահմանում, թե ով էր զոհը և ով՝ ագրեսորը: Փաստորեն, հավասարության նշան է դրվում կողմերի պատասխանատվության միջև: Արդյունքում, փակագծերից դուրս է մնում Վրաստանի՝ որպես զինված ագրեսիա իրականացրած պետության պատասխանատվությունը: Վրաստանը փորձում էր վերացնել թե՛ հարավային օսերին՝ որպես էթնոս, թե՛ Հարավային Օսիայի Հանրապետությունը», — ասում է Գասիևը:
2002-2009թթ.-ին Հարավային Օսիայի տեղեկատվության և մամուլի նախարար, այժմ՝ «Իռ մեդիակենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար պատմաբան Իրինա Գագլոևայի պարզաբանումը:
Հարավային Օսիայի խորհրդարանին կից ստեղծվելու է հատուկ հանձնաժողով, որի կազմում լինելու են պատմաբաններ, հասարակական և քաղաքական գործիչներ: Նրանք վերջնական վճիռ են կայացնելու. թողնե՞լ «վրաց-օսական հակամարտություն» տերմինը գործածության մեջ, թե՝ դրա փոխարեն հաստատել նորը՝ «1989-2008թթ. հարավային օսերի հայրենական պատերազմ»:
Փոփոխման վճիռ կայացնելու դեպքում ձևակերպումը օգտագործվելու է պաշտոնական տերմինաբանության և իրավական փաստաթղթերի մեջ, ինչպես նաև դասագրքերում և գիտական գրականությունում:
Պատգամավոր Զիտա Բեսաևան ասում է, որ ստիպված կլինեն, օրինակ, փոխել պատերազմի մասնակիցների սոցիալական արտոնությունների մասին օրենքների ձևակերպումները, որտեղ գրված է. «վրաց-օսական հակամարտություն»: Նույնն իրավիճակն է այդ իրադարձությունների մասնակցածների պարգևների հետ կապված:
«Պաշտոնյաները պարտավոր են լինելու օգտագործել բացառապես նոր եզրույթը: Ուսուցիչները պատմության դասերին նույնպես պետք է նոր տերմինն օգտագործեն: Հասարակական կազմակերպություններն էլ դա պետք է նույնն անեն»:
Քաղաքագետ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Կոստա Ձուգաևն ասում է, որ 1989թ-ից մինչ մեր օրերը վրաց-օսական հարաբերությունների ողջ բազմազանությունը կարելի է վրաց-օսական հակամարտություն կոչել, սակայն այստեղ այնուամենայնիվ մեծ բարդություն կա:
«Դա կայացած քաղաքագիտական եզրույթ է: Մեզ մոտ օգտագործվել են նաև «ազգային ազատագրական շարժում» կամ «ազգային ազտագրական պայքար» տերմինները, և դրանք նույնպես համարժեք կերպով արտահայտում են վրաց-օսական զինված հակամարտության իրողությունները»:
Սակայն Կոստա Ձուգաևը նշում է, որ հասարակության մեջ այսօր ձևավորվել է հատուկ հոգեբանական պահանջ, որը բավարարում է մեկ այլ եզրույթ՝ «հայրենական պատերազմ»:
«Հասարակական գիտակցության մեջ մշտապես հստակեցման կարիք է զգացվել և մեծամասնության կարծիքով արժե կրկնել Աբխազիայի փորձը. այնտեղ «հայրենական պատերազմ» տերմինը վաղուց պաշտոնական շրջանառության մեջ է: Եվ տերմինը փոխելու հասարակության պահանջը բավարարելն, ըստ երևույթին ճիշտ է»:
Նոր եզրույթի պաշտոնական ընդդուն
ման դեպքում Հարավային Օսիան պետք է հատուկ ծրագիր և բավականաչափ գումար ունենա, որպեսզի համապատասխան փոփոխություններ մտցնի կամ փոխարինի արդեն առկա փաստաթղթերը, գրքերն ու դասագրքերը:
Ավելին, դասագրքերի վերահրատարակումն ու պայմանագրերի վերաձևակերպում է սպասվում նաև ՄԱԿ-ի անդամ պետություններին՝ Ռուսաստանի դաշնությանը, Նիկարագուային, Վենեսուելային, Նաուրուին, ովքեր ճանաչել են Հարավային Օսիան:
Հնարավոր որոշման իրագործման ծրագիրն ու ֆինանսավորման հարցը Ցխինվալում դեռ չեն քննարկվել:
Հոդվածում արտահայտած մտքերը փոխանցում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության դիրքորոշման հետ:
Հրապարակվել է՝ 11.05.2016