Կրկին «Քարե երազների» մասին
«Թարսի պես, երբ Ադիֆ-բեյը հրամայեց ոչնչացնել Այլիսի հայերին, այդ շան որդի Աբդուլան հանկարծ արիացավ: Վազեց տուն, վերցրեց կացինն ու իրեն գցեց Մինասի տուն: Մինասը հանգիստ նստած քար էր տաշում: Անպետք Աբդուլան հարձակվեց նրա վրա և կացնով կտրեց գլուխը, հետո չգթաց ո՛չ խեղճի կնոջը, ո՛չ երեխաներին: Դե բարի եղիր, ասա, արդյո՞ք հիմա նա կարող է հանգիստ ապրել Մինասի տանը: Չի կարող, Աստված է վկա: Մինասի խոշտանգված հոգին նրան երբեք հանգիստ չի թողնի»:
Սա հատված է հայտնի ադրբեջանական գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» գրքից, որով կարելի է պատկերացում կազմել վեպի բովանդակության մասին: Մի խոսքով, գիրքը լի է անմեղ հայերի հանդեպ ադրբեջանցիների վայրագությունների մասին պատմություններով, ընդ որում 1919-ից մինչև 1990թ.:
Վեպը հրապարակվել է 2012թ.-ին ռուսական «Ժողովուրդների բարեկամություն» ամսագրում: Դժվար չէ պատկերացնել, թե ինչպես արձագանքեց ադրբեջանական հասարակությունը: Եթե հաշվի չառնենք պետական պրոպագանդան, ադրբեջանցիների մեծ մասը հայերի հետ շփման բոլորովին այլ փորձ ունի, քան հին եկեղեցիներով հիացած հեղինակը:
Քաղաքական գործիչները, հասարակությունն ու լրատվամիջոցներն արձագանքում էին հայրենասիրության և գրականության մասին իրենց պատեկացումների համաձայն:
- Այլիսլիի գրքերի ցուցադրական այրումը Բաքվում, Գյանջայում և Այլիսում
- Նախագահի հրամանով Այլիսլիին բոլոր պարգևներից և կոչումներից զրկեցին (նա ժողովրդական գրող էր և նախագահական թոշակ էր ստանում):
- Այլիսլիի կնոջն ու որդուն աշխատանքից ազատեցին:
- Մեղադրանքներ հայամետ պրոպագանդայի համար
- «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցության նախագահ Խաֆիզ Գաջիևը (ով հայտնի է որպես Ձուկ Խաֆիզ և աշխարհում ամեն ինչի մասին իր բացահայտ հիմար արտահայտություններով) կոչ արեց կտրել Այլիսլիի ականջը, և կուսակցությունն անգամ պատրաստ էր վճարել այդ ականջի համար 10 հազար մանաթ:
- Այլիսլիի ստեղծագործությունները հանվեցին դպրոցական ծրագրից:
Հայկական լրատվամիջոցներն աջակցում էին նրան որպես գրողի, ով վերջապես ճշմարտությունն ասեց: Ռուսաստանի և արևմտյան լրատվամիջոցները նրան միանգամից ներկայացրին որպես նահատակի:
«Ի՞նչ անի գրողը, ով չի կարող լռել և ձայնն իջեցնել: Անել այնպես, ինչպես արեց ատելությանը դեմ գնացած Աքրամ Այլիսլին», — գրում է Լև Աննենսկին:
Ընդհանուր առմամբ Այլիսլին շատ լավ էր համապատասխանում հետապնդումների ենթարկվող ազնիվ գրողի կերպարին, և այդ կերպարը հաջողությամբ ծածկեց նաև «Քարե երազների» գեղարվեստական թերությունները, սյուժեի բացերն ու գաղափարի միակողմանիությունը:
Հետո սկանդալի մասին մոռացան, սակայն մարտի 30-ին Վենետիկի գրքի փառատոնին մեկնելիս Այլիսլիին կանգնեցրել են Բաքվի օդանավակայանում և հայտարարել, որ երկրից նրա ելքն արգելված է: Համենայն դեպս, գրողի կինն այդպես է փոխանցել լրագրողներին:
Հետո հայտնվեց երկրորդ վարկածը. «Ինձ ցույց տվին օդանավակայանի հերթափոխի պետի բացատրագիրը, որում նշվում էր, որ ես նրան հարվածել եմ, և բռունքցիս հետքերը նրա դեմքին մնացել են, որի մասին կա նաև փորձաքննության եզրակացությունը», — նշել է Աքրամ Այլիսլին: Հիշեցնենք, որ գրողը 78 տարեկան է:
Սոցցանցերը զուսպ արձագանք տվեցին:
«Այլիսլիին Նոբելյան մրցանակից բացի WBA բռնցքամարտի գոտի էլ են տալու աջից հարված հասցնելու համար»:
«Ես Այլիսլիին ճանաչում եմ «Միայնակ նռան հեքիաթը» և «Իմ մորաքույրը հեքիաթասաց է» ստեղծագործություններով, այլ ոչ թե թույլ ու ոչ ադեկվատ «Քարե երազներ» վեպով»:
«Այլիսլին կարծում է, որ հայերը բարի ու քնքուշ են եղել իսկ միայն մենք՝ վատը: Մերոնք կարծում են, թե մենք ենք բարի ու քնքուշ ենք, իսկ հայերը՝ վատը: Այս երկու դեպքն էլ ապուշության տեսակներ են: Զվարճալի կլիներ նայել, թե ինչպես են նրանք իրար միս ուտում, ցավոք ավելի մեծ մի ապուշություն կարող է ճզմել Այլիսլիին, իսկ դա անազնիվ է ու ցածր, ինչ էլ նա գրած լինի»:
Կառավարական լրատվամիջոցները հիշեցրին, որ Այլիսլին այդ նույն «Քարե երազների» հեղինակն է: Haqqin.az-ը նույնիսկ ակնարկեց, որ հեղինակը հայերի խոշտանգումների մասին ամեն ինչ հորինել է, նման բան Բաքվում 1990-ին չի եղել:
Ընդդիմադիր կողմնորոշում ունեցող անկախ լրատվամիջոցներն, ընդհակառակը, չհիշատակեցին վեպը, փոխարենը հիշեցրին գրողի հանդեպ հետապնդումների և նրա գրքերն այրելու մասին:
Այլիսլիին մի քանի ժամ պահեցին օդանավակայանում, հետո բաց թողեցին: «Խորհրդային տարիներին և դրան հաջորդող շրջանում ես արժանապատվորեն ներկայացրել եմ Ադրբեջանը տարբեր միջազգային միջոցառումներին: Ինչո՞ւ այժմ ես պետք է հրաժարվեմ այդ առաքելությունից: Դրա համար ոչ մի պատճառ չկա: Եթե դա կապված է «Քարե երազներ» գրքի հետ, ապա այդ ստեղծագործությունն արդեն դուրս է եկել քաղաքական համատեքստից և ապրում է գրական կյանքով», — ասել է գրողից:
Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Այլիսլիի դեմ հարուցվել է քրեական գործ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 221 հոդվածով՝ խուլիգանություն:
Հրապարակվել է 01.04.2016